Իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի 2 գրանդերը վերադառնում են մարզումների: Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը: Այսօր՝ մայիսի 6-ին, «Ռեալ Մադրիդի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ժամանել են իրենց մարզաբազաներ:

Կորոնավիրուսի պատճառով հայտարարված դադարից հետո ֆուտբոլիստները, որոնք գրեթե 2 ամիս սովորական ծանրաբեռնվածությամբ չեն աշխատել, պետք է բժշկական հետազոտություն անցնեն եւ կորոնավիրուսի թեստ հանձնեն: Նշվում է, որ այս 2 ակումբները, ինչպես նաեւ իսպանական մյուս ակումբները, որոնք նույնպես այսօրվանից վերադառնում են, ապահովել են անվտանգության բոլոր կանոնները, որոնք երկրի իշխանությունները պահանջել են: Եթե թեստերի արդյունքները բացասական լինեն, նրանք կանցնեն գործի:

Ակումբները մարզումները մայիսի 4-ից վերսկսելու հնարավորություն են ստացել: Սկզբնական շրջանում դրանք պետք է լինեն անհատական: Աստիճանաբար ֆուտբոլիստները կարող են մարզվել ավելի մեծ խմբերով:  

Լա լիգայի ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվել էր մարտի սկզբին: Կարանտին գնացած առաջին ակումբներից մեկը «Ռեալն» էր: Կորոնավիրուս էր հայտնաբերվել բասկետբոլի թիմի խաղացող Թրեյ Թոմփքինզի մոտ: Ըստ Marca-ի՝ մադրիդցիների ֆուտբոլիստներից ոչ մեկի մոտ մինչեւ այժմ վարակի ախտանշաններ չեն նկատվել:

Իսպանիյում ֆուտբոլային մրցաշրջանը շարունակելու ու այն խաղադաշտում ավարտին հասցնելու մեծ ցանկություն ունեն, անգամ եթե դա լինելու դատարկ տրիբունաների պայմաններում: Ըստ մամուլի՝ հանդիպումները վերսկսվելու են հունիսի սկզբին՝ 5-ին կամ 12-ին:

Լա լիգայում մինչեւ հիմա կայացել է 27 տուր: Ավարտին կա դեռ 11 տուր: Առաջատարը 58 միավորով «Բարսելոնան» է: Կատալոնցիների ոխերիմ մրցակիցը՝ «Ռեալը», 2-րդ տեղում է: Ունի 56 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է «Սեւիլիան», որն ունի 47 միավոր:

Տպել
1432 դիտում

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԼՂ-ում իշխանության եկած ուժերը տեսանք՝ ինչ «գեղեցիկ» ձևով Արցախը հանձնեցին, կապիտուլյացիան եղավ իրենց ձեռքով. Մելքոնյան

Հուսով ենք՝ Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն. ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաստատել է Վարդանյանի ձերբակալությունը և նշել՝ ինչ է սպասվում

Կրեմլը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության տեղեկությունների մասին

Ամուսինս ձերբակալվել ու գերեվարվել է. Ռուբեն Վարդանյանի կինը հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանը երբեք չի լինի Հայաստանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը. Զախարովա

Ճանաչողները մոտենան ԱԻՊԾ. հրապարակվել են ԼՂ պայթյունի վայրում հայտնաբերված մասունքները (լուսանկարներ)

Կանադան հակված է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է. ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նրա ձերբակալության մասին

Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին հայտարարություններին

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում կայունության հիմքն են. Զախարովա

ԼՂ հայերի տեղահանման արդյունքում առաջացած կիլոմետրանոց ավտոշարասյուները՝ արբանյակից արված լուսանկարներում

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Ոչնչացվում է հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը. CSI-ը ահազանգ է հնչեցրել

Ժամը 12:00-ի դրությամբ 47 հազար 115 բռնի տեղահանված անձ է հատել Հակարիի կամուրջը. վարչապետի խոսնակ

Բաքվի և Անկարայի հանցագործությունները հնարավոր են դարձել ԵՄ վախկոտության շնորհիվ. Վալերի Բուայե

Աղետի հիմքը 1999-ի դեկտեմբերին է, պատերազմ հաղթելու փորձը ծառայության վերածած բանակը դարձավ բյուրոկրատիա. Խանումյան

Առավոտյան ժամը 8-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 42 հազար 500 անձ է հատել ՀՀ սահմանը. ՀՀ վարչապետի խոսնակ

Մի շաբաթ է արդեն՝ այս ամենի մասին խոսում ենք, բայց չգիտես ինչու՝ պետք է Սամվել Բաբայանն ասեր, որ մարդիկ իմանային. Զոլյան

Մեղադրանքներ են առաջադրվել Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, դստերն ու որդուն. գործի նախաքննությունն ավարտվել է

Բաքուն խաղաղ ճանապարհով և առանց ուժի կիրառման միջանցք կբացի դեպի Նախիջևան. Հաջիև

192 մահ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է վերջին հարձակման հետևանքով կորուստների և վիրավորների թիվը

Շարունակվում է ԼՂ-ից Հայաստան վիրավորների տեղափոխումը. ԱՆ-ն հայտնել է՝ քանի տուժած կա Երևանի հիվանդանոցներում

Աղբի կույտեր, ճամպրուկներ, լքված փողոցներ. Ստեփանակերտը՝ այսօր (լուսանկարներ)

Հրապարակվել է ԼՂ-ում պայթյունից տուժած և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ տեղափոխված քաղաքացիների ցանկը

Դատավորի օգնականը աջակցել է շուրջ 1,8 մլրդ դրամի յուրացումներ կատարելուն. հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 6 մարզի որոշ հասցեներ

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երրորդ տարին. «Եռաբլուր» են այցելում պետական այրերն ու դիվանագետները

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում արձանագրված պայթյունի վերաբերյալ Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ

Ադրբեջանցի զինծառայողները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ (տեսանյութ)

123 մլն դրամ Կարեն Վարդանյանից՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բազմազավակ ընտանիքներին (տեսանյութ)

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան

Հրապարակվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար մարզերի հումանիտար կենտրոնների հասցեներն ու հեռախոսահամարները

Պուտինը բարձրացրել է սեփական աշխատավարձը

Հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Ալիևը. ինչ է քննարկվել

ՌԴ օդատիեզերական ուժերի սանավիացիան երեկ ԼՂ-ից ՀՀ է տարհանել պայթյունից տուժած 58 քաղաքացու

Սպիտակ քաղաքում հրդեհվել է վագոն-տնակ

Երեկ ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները. ՄԻՊ