Դել Բոսկեն Հայաստանում է. նա կարծում է՝ վերջին հաղթանակները վստահություն կներշնչեն ՀՀ ընտրանուն

Իսպանացի աշխարհահռչակ ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է: Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած, «Ռեալ Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում հաղթած մասնագետը Հայաստան է եկել իր երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեի հետ: Այսօր՝ հունիսի 18-ին, նրանք դասախոսություն են կարդալու հայաստանցի մարզիչների համար: Մինչեւ դասախոսությունը Դել Բոսկեն պատասխանեց լրագրողների հարցերին:

- ՀՀ հավաքականը չի կարողանում հայտնվել աշխարհի առաջնությունում: Ի՛նչ պետք է անի մի փոքր Իսպանիային նմանվելու համար:  

- Նախ պետք է շնորհավորել Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիային եւ հավաքականին վերջին 2 հաղթանակների կապակցությամբ, ինչը վստահաբար շանս է: Կարծում եմ՝ սա շատ լավ պահ է հայկական ֆուտբոլի համար: Հայկական ֆուտբոլը պետք է կամաց-կամաց առաջ գնա: Երիտասարդները պետք է համբերություն ունենան զարգանալու համար: Այս վերջին հաղթանակներն էլ վստահություն են ներշնչում, սակայն միեւնույն ժամանակ դրանցից հետո նրանցից պահանջներն ավելի մեծանալու են:

- Ի՞նչը ստիպեց գալ Հայաստան:

- Ինչպես գիտեք, ընկեր ունեմ, որի հետ երկար տարիներ աշխատել ենք «Ռեալ Մադրիդում» ու Իսպանիայի հավաքականում: Ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն է: Շատ պատրաստված անձնավորություն է: Սա նրա, ինչպես նաեւ ՀՀ հավաքականի մարզչի հետ ունեցած հարաբերությունների արդյունք է: Դրա համար ենք այստեղ:

- Հայաստանի մասին Ձեզ ի՞նչ են պատմել Խավյեր Մինյանոն եւ Խինես Մելենդեսը եւ ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները:

- Ինֆորմացիան, որն ունենք թե մեկից, եւ թե մյուսից դրական են: Նրանցից մեկն աշխատում է ազգային հավաքականի հետ, մյուսը՝ փոքր տարիքայինների: Լավ աշխատանք են կատարում եւ գոհ են: Ավելին չեմ կարղ ասել: Հայաստանը զարգանում է կամաց-կամաց, ինչպես բոլոր մյուս երկրները, առաջ է գնում եւ աստիճանաբար մոտենում է այն երկրներին, որոնք մի փոքր ավելի առաջ են:

- Ինչի՞ վրա պետք է հայ մարզիչներն աշխատեն:

- Սպորտը, ֆուտբոլն օր-օրի ավելի մեծ պատրաստվածություն է պահանջում մարզիչներից, ֆիզպատրաստության մարզիչներից: Ֆուտբոլը շրջապատող մարդկանցից օր-օրի ավելին են պահանջվում, եւ վստահ եմ, որ ճանապարհը սա է, բոլոր տեղերում էլ նույն կերպ է, նույնն է պահանջվում. սպորտային լավ ենթակառուցվածքներ, լավ մասնագետներ, եւ սա կազդի երիտասարդների վրա, ու կաճեն որպես լավ մարզիկներ: Իսպանիայի համար, օրինակ, շատ լավ էր, որ մարզիչները սկսեցին աշխատել արտասահմանում, լավ էր, որ խաղացողները գնացին՝ արտասահմանում խաղալու: Բաներ, որոնք Հայաստանում նույնպես տեղի ունենում են: Սա միշտ լավ է:

- Դասախոսության մեջ ի՞նչի վրա եք շեշտ դնելու:

- Ի վերջո մեծ փորձ, գիտելիքներ ունենք, սակայն ֆուտբոլը նաեւ էմոցիաներ են, այս ամենը համակարգել ենք ու խոսելու ենք: Խոսելու ենք այդ մասին, խոսելու ենք այն մասին, թե ինչ է հանդերձարանը, որոնք են մարզչի պարտականությունները, խոսելու ենք մարդկային գործոնի, անձնական գործոնների եւ սպորտային կողմի մասին:

- Արդյո՞ք ծրագրել եք շրջել Հայաստանում:

- Ո՛չ: Եկել ենք ֆեդերացիա, Ֆուտբոլի ակադեմիա եւ ոչ ավելին: Եվ նշեմ, որ այն մարզիչներին, որոնք գալու են այստեղ, այնպես չէ, որ ինչ-որ դասեր ենք տալու, բայց շատ լավ է, որ մտածում են զարգանալու, նոր բաներ սովորելու մասին: Եվ շատ լավ է, որ դա տեղի է ունենում ակադեմիայում:

- Շնորհավորեցիք ՀՀ հավաքականին, հավանաբար խաղերը նայել եք: Կարո՞ղ եք գնահատել, հավաքականն ունի՞ պոտենցիալ, որպեսզի պայքարի Եվրո 2020-ի ուղեգրի համար:

- Ուշադիր հետեւել ենք հաշվին, սակայն չենք դիտել: Չեմ տեսել, սակայն շատ ուշադիր ենք եղել՝ ինչ է տեղի ունեցել: Այս 2 հաղթանակները, վստահ եմ, մեծ վստահություն են ներշնչելու, սակայն նաեւ ավելի են մեծացնելու պահանջները: Սեպտեմբերին հաղթանակներ են սպասելու Իտալիայի ու Բոսնիայի դեմ խաղերում: Պետք է հանգստություն ու համբերություն ունենալ այդ խաղերից առաջ:

- Այսօր մարզիչների հետ ժամանակակից տակտիկական տենդենցներից խոսելո՞ւ եք:

-  Խոսլու ենք ընդհանուր ամեն ինչի մասին, կոնկրետ բաներ չկան: Սակայն ակնհայտ է, որ եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի վրա մեծ է նրանց ազդեցությունը, ովքեր հաղթում են: Կարծում եմ, որ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում մեր հաղթանակներից հետո Իսպանիան մի քանի տարի ինչ-որ տեղ ազդեց եվրոպական ֆուտբոլի վրա:

- Իսպանիայի հավաքականի Ձեր նախկին ֆուտբոլիստները վերջերս մարզչական արտոնագիր ստացան: Նրանցից ո՞ւմ հետ է հույսեր կապում:

- Ժամանակը ցույց կտա: Մարզիչը պետք է 2 կարեւոր գործոն ունենա՝ անձնական կողմը եւ մարզական կողմը: Նրանք, ովքեր ավելի լավ են պատրաստված, նրանք, ովքեր բնավորություն, գիտելիքներ ունեն, առաջ կգնան, եւ միայն որպես ֆուտբոլիստ ունեցած փորձը բավարար չէ, այլ կարեւոր է նաեւ պատրաստվածությունը:

- Մի փոքր փոխենք թեման: Ձեր նախկին թիմը՝ «Ռեալը», տապալված մրցաշրջանից հետո բազմաթիվ խաղացողներ է ձեռք բերում: Թիմի հայ երկրպագուների համար կմեկնաբանե՞ք՝ որքանո՞վ դա կօգնի կրկին հաջողություններ ունենալ:

- «Ռեալ Մադրիդը» լավ կազմ, բազմաթիվ լավ խաղացողներ ունի, որոնք անհատական որակներով կարող են շատ օգտակար լինել թիմի համար: Հիմա ավելի լավ կլինի այդ առումով, քանի որ 3-4 խաղացողներ է ձեռք բերել: Ակումբն առաջիկա մրցաշրջանից առաջ նոր թիմ ստեծելու  ճանապարհին է:

- Հնարավո՞ր է ուժեղ հավաքական ունենալ առանց ուժեղ առաջնության եւ ինչի՞ վրա պետք է շեշտ դնի Հայաստանի ֆեդերացիան: Երիտասրդները պետք է գնա՞ն արտասահման, թե՞ պետք է զարգացնել ներքին առաջնությունը:

- Մենք երկար տարիներ ուժեղ առաջնություն ունենք, բայց այս տարի Չեմպիոննեի լիգայի եզրափակչում խաղացին «Լիվերպուլն» ու «Թոթենհեմը», թեեւ սովորաբար լինում են «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Դեպորտիվոն», «Վիլյառեալը»: Մոտ մեկ տասնամյակ կամ ավելի մեր հեգեմոնիան էր Եվրոպայում, սա (խմբ. լավ առաջնություն ունենալը) շատ կարեւոր է նաեւ հավաքականի համար: Վերջին 10 տարիներին մեր առաջնությունում ունեինք Մեսսիին, Ռոնալդուին, սակայն սա վատ չէր իսպանացի խաղացողների համար, ճիշտ հաառակը: Նաեւ ունեցել ենք ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել արտասահմանում: Օրինակ 5 խաղացող ենք ունեցել «Լիվերպուլում», որոնք գրեթե հավաքականի կորիզն էին կազմում, եղել է, որ ունենանք 5-6 խաղացող «Վալենսիայից», այլ տարիների 5-6 կամ 9 խաղացող ենք ունեցել «Բարսելոնայից», այսինքն՝ այնպես չէ, որ մեկ կոնկրետ եղանակ կա հավաքականի համար:

- Ի՞նչ կասեք տեսակրկնությունների համակարգի՝ VAR-ի մասին: Ի՞նչ է տվել ֆուտբոլին, արդյո՞ք ֆուտբոլը կորցրել է գեղեցկությունը:

- Ժամանակն առաջ է գնում եւ զարգանալը նշանակում է նաեւ նորագույն տեխնոլոգիաներ: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի արագ ու ճկուն VAR կլինի: Նույնիսկ VAR-ի առկայության պարագայում միշտ էլ լինում են դրվագներ, որ կասկածներ են առաջանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3750 դիտում

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին