ՊՍԺ-ն հաղթեց Լիվերպուլին, Թոթենհեմը՝ Ինտերին, եւս մի քանի թիմ 1/8-ում է. Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում ՊՍԺ-ն հաղթեց «Լիվերպուլին»: Երեկ՝ նոյեմբերի 28-ին, սեփական հարկի տակ փարիզցիները 2 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Բաց թողեցին 1-ը:

Առաջինն այս խաղում աչքի ընկավ Խուան Բերնատը: Նա 13-րդ րոպեին գրավեց Ալիսոնի դարպասը, որը մինչեւ այդ արդեն հասցրել էր խաղի մեջ մտնել ու փրկել իր թիմին: 37-րդ րոպեին ՊՍԺ-ի առավելությունը կրկնապատկեց Նեյմարը: Խաղակեսի վերջում «մերսիսայդցիները» 11-մետրանոցի իրավունք ստացան, որը 46-րդ րոպեին անվրեպ իրացրեց Ջեյմս Միլները: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:1:

C խմբի մյուս խաղում «Նապոլին» 3:1 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»: Այս խմբում 2 ուղեգրերի համար թեժ պայքար է ծավալվել: Առաջին հորիզոնականում «Նապոլին» է, որն ունի 9 միավոր: ՊՍԺ-ն 2-րդն է 8 միավորով: 3-րդ տեղում «Լիվերպուլն» է, որն ունի 6 միավոր: 1/8 եզրափակչում հայտնվելու բոլոր շանսերը կորցրած «Զրվենա Զվեզդան» եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը 4 միավորով:

Մեկ այլ կենտրոնական խաղում «Թոթենհեմը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփվեց 80-րդ րոպեին: Այն իր հաշվին գրանցեց Քրիստիան Էրիկսենը:

B խմբի մյուս խաղում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ պարտության մատնեց ՊՍՎ-ին (2:1): Այս խմբում առաջատարը կատալոնցիներն են, որոնք ունեն 12 միավոր: 2-րդը «Թոթենհեմն» է (7 միավոր), 3-րդ՝ «Ինտերը» (7 միավոր), իսկ 4-րդը՝ ՊՍՎ-ն (1 միավոր):

Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Ատլետիկո»-«Մոնակո» 2:0

«Լոկոմոտիվ Մոսկվա»-«Գալաթասարայ» 2:0

«Բորուսիա Դորտմունդ»-«Բրյուգե» 0:0

«Պորտու»-«Շալկե» 3:1

Խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ 1/8 եզրափակչի ուղեգրեր ապահովել են «Բարսելոնան», «Բավարիան», «Այաքսը», «Մանչեստեր Սիթին», «Ռեալը», «Ռոման», «Յուվենտուսը», «Մանչեստեր Յունայթեդը», «Ատլետիկոն», «Բորուսիան», «Պորտուն», «Շալկեն»: 6-րդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 11-ին ու 12-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2336 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ