Երևան
12 °C
Չեմպիոնների լիգայի վերջին 3 տարիների գավաթակիր «Ռեալ Մադրիդը» դուրս մնաց ընթացիկ մրցաշրջանի պայքարից: 1/8 եզրափակչի պատասխան խաղում չկարողացավ պահպանել առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերած առավելությունը (2:1): Երեկ՝ մարտի 5-ին, սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց «Այաքսից»: Զիջեց 1:4:
Թեեւ «Ռեալում» բարդ շրջան է, սակայն թիմի ֆուտբոլիստները հավանաբար լուրջ չէին վերաբերվել հանդիպմանը: Առաջին խաղում թիմի ավագ Սերխիո Ռամոսը նույնիսկ դիտավորյալ դեղին քարտ էր ստացել 1 խաղ բաց թողնելու ու հաջորդ փուլերին առանց քարտերի մոտենալու համար: «Այաքսը», սակայն, հենց սկզբից ցույց տվեց, որ մարտական է տրամադրված: Դիմակայության հաշիվը հավասարեցրեց արդեն 7-րդ րոպեին: Գոլ խփեց Հակիմ Զիեշը: 18-րդ րոպեին Դեւվիդ Ներեսը կրկնապատկեցիր թիմի առավելությունը:
«Ռեալն» առաջին կեսում աչքի ընկավ միայն հարկադրված փոփոխություններով: Նախ գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին ստիպված եղավ վնասվածք ստացած Լուկաս Վասկեսի փոխարեն խաղադաշտ դուրս բերել Գարեթ Բեյլին, որն այս շրջանում այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ թիմի երկրպագուների հետ: Ապա վնասվածք ստացավ նաեւ 18-ամյա Վինիսիուսը, որը «Ռեալի» վերջին հանդիպումների միակ լուսավոր կետն է: Նրա փոխարեն էլ դաշտ դուրս եկավ Մարկո Ասենսիոն:

2-րդ կեսում հոլանդական թիմը զարգացրեց հաջողությունը: 62-րդ Դուշան Տադիչը հաշվի տարբերությունը դարձրեց խոշոր: 70-րդ րոպեին Ասենսիոն 1 պատասխան գնդակ խփեց, սակայն 2 րոպե անց Լասե Շենեն դրեց ե՛ւ այս հանդիպման, ե՛ւ դիմակայության վերջակետը:
Թեեւ «արքայական ակումբը» լավ օրեր չի ապրում, սակայն այս ոճով՝ հաշվի մեջ առավելություն ունենալուց հետո խոշոր հաշվով ու դժգույն խաղով, պարտվելը սպասելի չէր: «Ռեալը» քառորդ երափակչի ուղեգիրն «Այաքսին» զիջեց՝ ընդհանուր դիմակայությունում պարտվելով 3:5 հաշվով: Վերջին անգամ «արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակչում է դուրս մնացել 2009-10 մրցաշրջանում:
Այս 1:4-ը «Ռեալի» 4-րդ անընդմեջ պարտությունն էր սեփական հարկի տակ: Նաեւ 3-րդ անընդմեջ պարտությունն էր բոլոր մրցաշարերում: Դրանցից 2-ը կրել է ոխերիմ թշնամուց՝ «Բարսելոնայից»: Դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից ու Չեմպիոնների լիգայից, գործնականում զրկվել է ազգային առաջնությունում հաղթելու հնարավորությունից:
Օրվա մյուս դիմակայությունում անակնկալներ չեղան: «Թոթենհեմն» ավարտին հասցրեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին խաղում տանը սկսած գործը: Հաղթեց 1:0: 48-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը: Առաջին խաղում լոնդոնյան թիմը հաղթել էր 3:0, ու քառորդ եզրափակիչ դուրս եկավ ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4:0:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT