#Բակո Սահակյան

ՀՀ վարչապետը եւ նրան աջակցող ՀՀ քաղաքացիները Վիտալի Բալասանյանի գործունեությունը համարում են քայքայիչ. Վ. Կարապետյան

«Չէ, մեզ ինչո՞ւ պիտի հրավիրեին, դա Բակո Սահակյանի թեկնածուների հանդիպումն է եղել ՀՀ վարչապետի հետ, մեզ հետ չի հանդիպել: Դրանք իշխանության թեկնածուներն էին, ընդդիմադիր թեկնածուներ էլ կան:

Արցախում տեղի ունենալիք ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ ընթացքը չափազանց կարեւոր է. վարչապետ

Անդրադարձա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրությունների թեկնածուների հետ

հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Ստեփանակերտում հանդիպել են ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը

Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Սպառազինությունների ձեռքբերման առումով 1.5 տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք․ վարչապետ (լուսանկարներ)

Այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում եւ շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի եւ կոշիկի առումով:

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը այցելել են Արցախի հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը

Նախագահը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգեւներ հանձնել մի խումբ ծառայողների:

Արցախի նախագահը դատախազության աշխատակիցներին պետական պարգեւներ է հանձնել եւ կոչումներ շնորհել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Բակո Սահակյանն ու Արթուր Դավթյանը քննարկել են փոխգործակցության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

Հրամանագրի համաձայն՝ 2020 թվականի հունվար ամսում կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

Քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Գորիսում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են և ունեցել կարճատեւ զրույց

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո սահակյանի հետ Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Բակո Սահակյանը Բրյուսելում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի կողմից կազմակերպված միջոցառմանը

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի նախագահը հանդիպել է Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային խորհրդարանների անդամների հետ

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆրանկոֆոն համայնքի, կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն։

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ի հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ:

Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են 2 հանրապետությունների անվտանգությանը վերաբերող հարցեր

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վիճկոմիտեի նախագահին, քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Երկուստեք կարևորվել է կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահին, քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Երկուստեք կարևորվել է կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները::

Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանն ազատվել է պաշտոնից

Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Բակո Սահակյանը Ֆելիքս Ցոլակյանի հետ քննարկել է երկու հանրապետությունների ԱԻՆ-ների փոխգործակցության մասին հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հետ, պարգեւատրել նրան

Քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:

ԱՀ նախագահը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնակատարությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Դիլիջան քաղաքում մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Իր հերթին Բակո Սահակյանը նշել է, որ ինքն էլ է կարեւոր համարում հաճախակի հանդիպումները:

Շուշի քաղաքում բացվել է հայ-իրանական գիտամշակութային կենտրոն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների հետ

Քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Բակո Սահակյանը Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամի հետ է հանդիպել

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի, Կիպրոսի եւ Չեխիայի պատվիրակությունների անդամների (լուսանկարներ)

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել բանակցություններում առանց նրա մասնակցության. Բակո Սահակյան

Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով:

«Եթե Ա. Հարությունյանին թույլատրվի նախագահի թեկնածու գրանցվել՝ արդար ընտրության մասին խոսելն ավելորդ կլինի». քաղաքագետ

Այսօր, երբ Բակո Բակո Սահակյանի երազանքները փշրված են, նա հուսահատ ջանալու է կռահել, թե անցողիկ թեկնածուներից ով կարող է իր ապօրինաբար կուտակված ունեցվածքի հանդեպ առավելագույնս «ներողամիտ» լինել:

Տարածաշրջանային խնդիրներից մինչեւ դիպուկահարների հետքաշում. ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունն Արցախում է

Կոնգրեսականների պատվիրակությանն ընդունել է նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ:

Բակո Սահակյանն այցելել է Բեկորի անվան պուրակ, ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին

Բեկորը Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկն է, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար։

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Դուք իրականացնում եք կարեւոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, եւ վայելում եք մեր ժողովրդի հարգանքն ու սերը:

Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Բակո Սահակյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ուսուցիչների հետ քննարկել է կրթական համակարգի զարգացումը

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը

Կրակային խոցման բարձր արդյունքներ են գրանցվել. Արցախում զորավարժություններին ներկա է եղել Բակո Սահակյանը

Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Արցախի նախագահը պարգեւատրել է հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կասեցնող զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:

Բակո Սահակյանը Գանձասարում ներկա է գտնվել Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին:

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ընտանիքին

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Բակո Սահակյանի խոսքով ՝ այդ մեծարումն Արցախում օգտագործելու է խորապես հասկանալու համար, թե նրանք ինչպես են հասել այդ հաղթանակին եւ ակնկալելու է այդ հերոսների աջակցությունը:

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը:

Մարտի 1-ի մայր գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը

Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երեւան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

ԱՀ Նախագահն ընդունել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցներին

Հանդիպմանն արծարծվել են նաեւ արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանի մոտ քննարկվել է Արցախի 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Նախագահը կարեւորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:

Բակո Սահակյանը Ֆրանսիայի ԱԺ-ի մի խումբ պատգամավորների հետ քննարկել է Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների մասին հարցեր

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում

Ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ. ազատ, թափանցիկ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում. Բակո Սահակյան

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:

Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն, հնարավոր է տեսակետները չհամընկնեն. Բակո Սահակյան

Մենք շահգրգռված ենք, որ Արցախում կազմակերպվող ընտրություններին մանակցեն հնարավորինս տարբեր միջազգային կառուցներ, Հայաստանի հասարակական հատվածի ներկայացուցիչները:

Բակո Սահակյանն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

Ավելի վաղ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Բակո Սահակյանը և Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Դա Վիտալի Բալասանյանի սեփական կարծիքն է, պետության կարծիքը չէ. Դավիթ Բաբայան

- Գիտեք՝ ամեն հասարակությունում էլ կա: Կրկնում եմ՝ Հախվերդյան կա, այլ մարդիկ: Կան չէ՞ այդպիսի մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են ինչ-որ բան անել:

Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են Արցախի խնդիրը

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը:

Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը. Սահակյան

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի մասին

Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում. Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

Բակո Սահակյանն ընդունել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Նախագահը կարևորել է նման հանդիպումների և քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար:

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Նախագահը նման միջոցառումների անցկացումը կարևոր է համարել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և նրա կողմից հայրենի երկիրը ճանաչելու տեսանկյունից:

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ:

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանն Արցախում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Վարդավառին նվիրված միջոցառմանը

Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին:

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի պատասխանատուների հետ

Երկրի ղեկավարը կարևորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարևոր բաղադրամասերից են:

Բակո Սահակյանի հրաժարականը Սամվել Բաբայանի առաջադրման հետ կապ չի կարող ունենալ․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է եւ սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։

Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել․ հրամանագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ստորագրել է հրամանագիր։

Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի կառավարության նիստի ժամանակ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին և նրա մարզչին

Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին:

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:

Բակո Սահակյանը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ

Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մնացականյանը Բակո Սահակյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման մանրամասները. հանդիպումը տեւել է 3 ժամ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ մեկնարկել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ:

Բակո Սահակյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

Բակո Սահակյանը ներկայացրել է Մարտունու շրջանի վարչակազմի նոր ղեկավարին

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մհեր Օհանյանին՝ նրա գործունեության համար:

Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Բակո Սահակյանի հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ

Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհետ կորած ազատամարտիկների հուշարձանին

Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Բակո Սահակյանը Տիգրանակերտում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարեւորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ եւ ամենայն բարիք:

Բակո Սահակյանը Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Քննարկվել է խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը միջնորդության փոխարեն պետք է վկայություն ներկայացնեին. կարծում է մարտի 1-ի զոհի այրին

Նույնիսկ այնքան անխիղճ են գտնվել, որ զոհերի քառասունքի օրը տեղափոխեցին, սարքեցին 36 օր, քանի որ Սերժը իր կեղտոտ, արյունոտ ձեռքը պետք է դներ գրքի վրա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Ողջունում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի առիթով:

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Գործող նախագահը ուղղակի միջամտություն ունեցավ դատական գործընթացին․ վարչապետը՝ Քոչարյանի գործի մասին

Վարչապետն անդրադառրձավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջնորդությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

Բակո Սահակյանը եւ Հայկ Մարությանը քննարկել են մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երեւանը պարտավոր է կոշտ միջամտություններով չեզոքացնել Արցախում գլուխ բարձրացրած քրեական խուժանին․ Քանանյան

Երեւանը՝ գոնե ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի կարգավիճակով պարտավոր է անմիջական, կոշտ եւ հետեւողական միջամտություններով չեզոքացնել Արցախում գլուխ բարձրացրած քրեական խուժանին:

Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ. Բակո Սահակյանը նոր հրամանագրեր է ստորագրել

Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են. Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հարաբերությունների մասին

Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հարաբերություններին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին:

Եթե կան կասկածներ, անվստահություն կարեւոր եմ համարում փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումները. Սահակյան

Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ:

Բակո Սահակյանը Նոր Գետաշեն համայնքում մասնակցել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացմանը

Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

Արցախի նախագահը Մարտունիում ներկա է եղել նոր մանկապարտեզի և մարզադաշտի բացման արարողություններին

Նույն օրը Նախագահը դիտել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում շրջկենտրոնում տեղի ունեցած ֆուտբոլային խաղը:

Երեկ զոհված Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հիշեցնենք, Սիփան Մելքոնյանը զոհվել էր հունիսի 1-ի գիշերը՝ հակառակորդի կրակոցից:

Բակո Սահակյանը մասնակցել է ԿՈՆԻՖԱ-ի բացման հանդիսավոր արարողությանը

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել տարբեր ծրագրեր ձեր կրթության, դաստիարակության, առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման եւ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Եթե Արցախի նախագահներն անհրաժեշտ են համարել միջնորդություն ներկայացնել, պատմության մեջ այդ քայլով մնալ, ինչո՞ւ կանխել

Եթե որեւէ մեկը փորձի սեպ խրել Արցախի եւ Հայաստանի միջեւ, ես դա կորակեմ ազգային դավաճանություն։

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով տոնական միջոցառմանը

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բ. Սահակյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձել են Արցախի ու Ադրբեջանի սահմանային իրավիճակին

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Արցախի նախագահն ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին:

Այսօր բոլորիս պարտքն է անել ամեն ինչ՝ մեր Եռամիասնությունը անսասան պահելու ուղղությամբ. Բակո Սահակյան

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

Հայաստանում եւ Արցախում այսօր դեռեւս շարունակվում է այդ կլանի կողմից հարստահարումը՝ ներքին ռեսուրսների, ընդերքների, մենաշնորհների միջոցով: Նրանք տնտեսական հանցագործներ են: Այդ մարդիկ չեզոքանալու են:

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

Երբ լրագրողներից մեկի կողմից հարց հնչեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի համար իր ներկայացրած միջնորդության մասին, Բակո Սահակյանն ասեց, որ ավելի վաղ այդ մասին խոսել է եւ հեռացավ:

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Բակո Սահակյանն ասաց, որ իրենց միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէ ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա խափանման միջոցը վերանայելու միջնորդություն էր ընդամենը։

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը իրենց երաշխավորությունը պնդելու համար մայիսի 16-ին եկել էին դատարան: Նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին:

Քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան. Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ դատարան ներկայացրած միջնորդությունը:

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 500.000–ական դրամ են վճարել Քոչարյանի ազատության համար

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պնդեցին իրենց երաշխավորությունը Քոչարյանի ազատության համար:

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին դատարան

Հիշեցնենք, որ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Որեւէ կերպ որեւէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա․ Ավինյան

«Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որեւէ խնդիր չի կարող առաջանալ»,- ասաց փոխվարչապետը:

Արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով Բակո Սահակյանը լիազորված է Քոչարյանին երաշխավորություն տալ. Բաղդասարյան

Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գրավոր երաշխավորագրին:

Բակո Սահակյանը դեռ չի եկել Երեւան. Դավիթ Բաբայան

Երեկվա նիստի ընթացքում կողմերը համաձայնության եկան, որ այսօր երաշխավորները աշխատանքային ժամի ավարտից հետո կներկայանան դատարան:

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Խաղաղությունից խաղաղություն» անհատական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սահակյանը Ջեմմա Սիմոնյանի արվեստը համարել է հայրենասիրության յուրահատուկ մարմնավորում՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

Արցախի նախագահները ասել են, որ Ռոբերտ Քոչարյանի երաշխավորությունը պնդելու համար կարող են դատարան գալ մայիսի 17-ին

Պաշտպանը միաժամանակ դիմելով դատավորին ասաց՝ եթե հնարավոր է, դատարանը կարող է տալ հնարավորություն Արցախի նախագահներին իրենց երաշխավորությունը պնդել հեռակապի միջոցով։

Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին հրահանգել է ամեն կերպ պաշտպանել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը. Քանանյան

Վկա՝ ՀՀ բոլոր սահմանադրությունների հիմքում ընկած Անկախության Հռչակագիրը։ Ֆորումը դատարկաբան, մեռելածին խեղկատակություն էր՝ ամենայն դատապարտության եւ արհամարհանքի արժանի։

Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

Քննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի եւ Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը

Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում` եռատոնին նվիրված միջոցառումներին (լուսանկարներ)

Ստեփանակերտում նրանց դիմավորել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, եւ վարչապետի որդին, որը ներկա դրությամբ իր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի զորամասերից մեկում։

Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին. հանդիպել Բակո Սահակյանին

Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ:

Եռատոնը կարեւոր է. Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցում են քայլերթին

Վերածննդի հրապարակում մեկնարկել է երթը դեպի Ստեփանակերտի մայիսյան եռատոնին նվիրված քաղաքային հուշահամալիր:

Հայաստանի և Արցախի ղեկավարները Ստեփանակերտում մասնակցում են եռատոնի միջոցառումներին

Արդեն 27-րդ անգամ Հայաստանում եւ Արցախում մայիսի 9-ը նշվում է որպես եռատոն:

Մենք հիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. Բակո Սահակյան

Այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը:

Լուսավոր տոնի փոքրիկ ստվերը. հանրային կարծիքի վրա հիմնվելն այնքան էլ ձեռնտու չպիտի լինի Քոչարյանի կողմնակիցներին

Իսկ ցանկացած բացառություն դառնալու է այն «ցեցը», որը հետագայում կամաց-կամաց ժանգի պես քայքայելու է այն հիմքերը, որոնց վրա փորձ է արվում կառուցել նոր Հայաստանը։

Բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը․ Արցախի նախագահներն ինչո՞ւ նրա համար էլ չեն միջնորդել․ վարչապետ

Կարծում եմ՝ պետք է նման դեպքերում Արցախի նախագահի իրավախորհրդատուները ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ այդ գործն այլեւս գլխավոր դատախազի տիրույթում չէ, գործն ուղարկվել է դատարան։

Քոչարյանի վերաբերյալ Արցախի նախագահների դիմումի քննարկումն այս փուլում դուրս է դատախազության լիազորություններից

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին։

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին

Քննարկվել է բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Տիգրան Մանսուրյանն ու Տիգրան Վիրաբյանը Բակո Սահակյանի հետ քննարկում են ունեցել

Երեւանի փոխքաղաքապետ եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հյուրընկալվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահական նստավայրում:

Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Տիգրան Մանսուրյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ

Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Երևանի փոխքաղաքապետ, մայրաքաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների խորհրդատվությամբ զբաղվող Տիգրան Վիրաբյանը:

Բակո Սահակյանը և Հայկ Գրիգորյանը քննարկել են իրավապահ կառույցների փոխգործակցության հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:

Ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու հնարավորություն. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտի հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը

Նախագահը երախտագիտություն է հայտնել հայտնի ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային եւ նրա թիմին՝ Արցախի պատմության ու ազգային-ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար։

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մարդասիրական առաքելության համար

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով. Բակո Սահակյան

Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը եւ այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլեւս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը եկել է 1999-ին՝ Մոսկվայից, 2007-ին ո՞նց է դարձել Արցախի նախագահ՝ 10 տարվա քաղաքացիություն կա՞. Բաբայան

Բաբայանի խոսքով՝ իշխանություններն այդ ամենն անում են, որովհետեւ մտածում են, թե իր մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի եւ ինքը հաջողություն ունենա։

Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցությամբ. Բակո Սահակյան

Այնուհետև Բակո Սահակյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներին, հիմնական անելիքներին և մատնանշել երկրի առաջնահերթությունները:

Պաշտպանության բանակը հուսալիորեն պահպանել է Արցախի լիարժեք անվտանգությունը. Բակո Սահակյան

Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:

Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական և Թուֆենկյան հիմնադրամների ներկայացուցիչների հետ քննարկել է տարբեր ծրագրեր

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանն Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերում իրականացվող աշխատանքներին

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին:

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահն ու ԵՊՀ ռեկտորը քննարկել են հայկական 2 պետությունների մայր բուհերի համագործակցության հարցեր

Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ նախկին իշխանությունները միշտ փորձելու են Արցախն իրենց համար դիտել պահեստային քաղաքական տարածք․ Անդրանիկ Քոչարյան

Թող պահեստային տարածք ման չգան, մենք միասնական, ընդհանուր ռազմաքաղաքական համակարգ ենք։

Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ եւ Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հուշարձանի բացմանը

Սարգսյանը եւ Սահակյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին եւ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում զոհված մաղավուզցիների հիշատակին:

Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը Թալիշում հանդիպել են ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի միջեւ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Վիեննայի հանդիպումից առաջ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ. Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Մինսկի խումբը կրկին հավասարության նշան է դրել. պատասխանը հետեւեց Արցախից

Համանախագահները միեւնույն հարթության վրա էին դրել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հայկական սկզբունքը եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը:

ՀՀ-ն եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը․ Փաշինյանը դրել է Մադրիդյան սկզբունքների հստակեցման հարցը

Սնհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա:

Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը կարևորել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ընդլայնումը

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Արցախ (լուսանկար)

Արցախի Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք. Վանեցյանի հայտարարությունն Արցախից

Այս մասին Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Արցախն ու Հայաստանը պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը անվտանգության մակարդակի բարձրացման համար․ Աբրահամյան

Նաև անվտանգության առումով միևնույն համակարգում գտնվող Արցախն ու Հայաստանը, պետք է համատեղեն իրենց ողջ ռեսուրսը։

Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն այցելել են արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված

Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդներից մեկն ազատ կարձակվի

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանը բերման ենթարկվեց. Կարեն Սարուխանյան

Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվել են դատապարտյալներով

Կաշառքի գործով Ռազմիկ Աբրահամյանն ընդունեց մեղադրանքը, իսկ Արսեն Դավթյանը` ոչ

ՊԵԿ նախագահի տեղակալը խաղային ոլորտի միջազգային փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան

«Ես ասել եմ էտել, իրենք սխալ են հասկացել». Գյումրու N20 դպրոցի բակում ծառեր են հատվել, վնասը կփոխհատուցի տնտեսվարը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր

Փարիզում հանդիպել է «Նորմանդական քառյակը». Ռուսաստանը չունի սպասելիքներ, Ուկրաինան ունի հարցեր

Երևանի շոկոլադի գործարանը ավելացրել է արտահանման ծավալները

Ցանկացած դատավոր ցանկանում է այս գործով չզբաղվել. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորի ինքնաբացարկի մասին

Նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը. Տիգրան Ավինյան

Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջեւ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված. վարչապետ

Ննջասենյակում հայտնաբերվել է 1946 թ.-ին ծնված տղամարդու դի. ԱԻՆ

Համայնքի բնակիչների հրավերով այսօր Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում էի. Աննա Հակոբյան

«Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն կրթօջախների սննդամթերքը մատակարարել է տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Արթուր Պետրոսյանը շուտով եվրոպական ակումբ կգլխավորի

Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն

«Ռեալի» ճանաչված նախկին մարզչի համար Հայաստանը յուրահատուկ է. նա ասել է, թե ինչու