Երևան
12 °C
«Մնալու եմ Արցախում եւ իմ հնարավորությունների շրջանակներում օգտակար եմ լինելու Արցախին եւ մեր հայրենիքին». իր ընտրությունը կատարելուց հետո այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որն այսօր կայանալիք ընտրություններից հետո լքելու է այդ պաշտոնը:
Հարցին՝ որեւէ պաշտոն ստանձնելո՞ւ է, Սահակյանը պատասխանեց, թե այդպիսի քննարկումներ եւ հաշվարկներ չի ունեցել: Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը Արցախի նախագահ է 2007 թվականի հուլիսի 19-ից՝ շուրջ 13 տարի:
Լրագրողներն Արցախի նախագահից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ որոշում չկայացվեց հետաձգել ընտրություններն Արցախում, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:
«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների եւ գործողությունների, որի հետեւանքով կվտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունն ու նրանց անվտանգությունը: Մենք անց ենք կացրել բազմաթիվ քննարկումներ եւ եկել ենք այն տրամաբանական որոշմանը, որ ունենք բոլոր նախադրյալները՝ Սահմանադրության պահանջներին համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու: Ինչպես գիտեք, այս պահին չի գրանցվել կորոնավիրուսի դեպք, մենք մշտական դիտարկում ենք անցկացնում, այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված»,- պարզաբանեց Սահակյանը:
Ըստ նրա՝ Արցախում կայանալիք ընտրությունները յուրահատուկ են՝ հաշվի առնելով Արցախի յուրահատուկ պատկանելությունը: Իսկ այդ յուրահատուկ պատկանելությունը Սահակյանի կարծիքով այն է, որ Արցախը հավասարաչափ պատկանում է աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերին:
Անդրադարձ եղավ նաեւ Արցախի նախագահներից Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ զգացողություն է ունենում, երբ տեսնում է մեկուսարանից Քոչարյանին դատարան տանելու կադրերը, կամ Սերժ Սարգսյանի ներգրավումը դատական գործընթացներում. «Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել ո՛չ ինձ, ո՛չ միայն Արցախի քաղաքացիներին, այլ ավելի քան համոզված եմ՝ ՀՀ քաղաքացիներին եւ ընդհանրապես ողջ հայ ժողովրդին, որովհետեւ մենք խոսում ենք առաջնորդների մասին, որոնք ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը եւ սկզբնական շրջանում նաեւ կազմակերպել են զինված դիմադրությունը: Հետագայում նշված մարդիկ իրենց մասնակցությունն են բերել բանակաշինության գործին, մեր հայրենիքի բարօրության ապահովմանը»,- պատասխանեց նա:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկատեց՝ բայց այդ մարդկանց իշխանության տարիներին «Մարտի 1» է տեղի ունեցել, տասը մարդ սպանվել է, սպանության պատասխանատուներին տարիներ շարունակ չեն գտել: «Եթե դուք նկատել եք, այս ամբողջ ընթացքում մենք ցուցաբերել ենք այդ զսպվածությունը, մեր խոսքը կառուցելուց, մեր մեկնաբանությունները տալուց մենք իրավական գնահատականներ չենք տվել: Եվ լինի դա մեր միջնորդությունը դատարանում, լինեն այլ գործողություններ՝ իմ, մեր կողմից նախաձեռնվածը միայն ու միայն նպատակ էր հետապնդում՝ իմ կողմից նշված իրողությունը հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել: Այսօր կա դատական գործընթաց, մենք պարտավոր ենք ցուցաբերել այդ անհրաժեշտ վերաբերմունքը եւ հարգել նաեւ դատական գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումները»,- նկատեց Սահակյանը:
Լրագրողներից մեկն էլ նկատեց, թե արդյոք չի կարծում, որ Քոչարյանին կալանքից ազատելու անձնական երաշխավորություն ներկայացնելով՝ միջամտում է ՀՀ ներքին գործերին. «Ես բացառում եմ այդպիսի մեկնաբանությունները, ավելի ճիշտ՝ դեմ եմ այդպիսի մեկնաբանություններին: Վերջին հաշվով մենք խոսում ենք մեկ հայրենիքի մասին, եւ այդ զարգացումները տեղի են ունենում մեկ հայրենիքի շրջանակներում: Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում՝ երկու պետությամբ, եւ ես չեմ կարծում, որ նման միջնորդությունները խախտում են ձեր կողմից նշված կարգերն ու կանոնները: Ճիշտ հակառակն եմ մտածում եւ ինչպես նախկինում, այսօր, ապագայում էլ առաջնորդվելու եմ այդ մտածելակերպով»,- պատասխանեց Արցախի նախագահը:
Հետընտրական հնարավոր զարգացումների մասին հարցին ի պատասխան էլ՝ Սահակյանն ընդգծեց, որ ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալները՝ բարձր մակարդակով ընտրություններ անցկացնելու համար, սակայն եթե լինեն օրենքից դուրս հավանական զարգացումներ, պարտավոր են զսպել դրանք:
«Բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել մեր պետականության դեմ կամ արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, պարզ է, կգործադրենք օրենքով սահմանված միջոցները»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, թե բացառում է նման զարգացումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT