Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

01/07/2026 schedule17:20

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, սա առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։

Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նա մասնավորապես նշել է.

«Որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն աշխատում ենք երկու երկրների միջև առկա խնդիրները լուծելու և առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Մեր գործունեությունն ու նախագծերը շարունակվում են արդեն երկար տարիներ։ Այս հարցում մեզ քննադատել են շատերը, հատկապես Հայաստանից։ Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հրաժարվել մեր ջանքերից, մենք մեծ ջանքեր ենք գործադրել երկու երկրների հարաբերությունները բարելավելու, այցելությունները դյուրացնելու և առևտուրը խթանելու ուղղությամբ»։

Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև: Նախագիծն իրականացնում են երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Նախագծի չորս հենասյուներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միություն, Եվրասիական գործընկերության հիմնադրամ, Հրանտ Դինքի հիմնադրամ և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ:

Ղազարյանը նաև նշել է, որ կողմերը կարևոր շեմ են անցնում դրական արդյունքների հասնելու համար։ Երկու երկրների ղեկավարներն էլ շատ ջերմ և դրական վերաբերմունք ունեն այս հարաբերությունների նկատմամբ, ու սահմանային անցակետերի բացումը դեռևս օրակարգային հարցերի թվում է։ Ըստ նրա՝ այս պահին դեռ շատ աշխատանքներ կան անելու։

«Այժմ ցանկանում ենք բացել սահմանային անցակետերը և աշխատել՝ ձեզ հետ անմիջական կապ հաստատելով։ Ցանկանում ենք սեպտեմբերին կարևոր հանդիպում անցկացնել Երևանում ձեր մասնակցությամբ։ Սպասում ենք հյուրեր Կարսից, Իգդիրից և Վանից։ Քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ։ Սեպտեմբերին կայանալիք հանդիպման համար մենք կցանկանայինք ձեզ ողջունել Ալիջանի սահմանային անցակետում։ Սա խորհրդանշական մուտք կլինի։ Առաջին մուտքը կկատարեն գործարարները»,- ընդգծել է Ղազարյանը։

Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները խաղաղության, բարօրության և համերաշխության համար։

«Մեր պատմական համագործակցության և մշակութային ժառանգության շնորհիվ Հայաստանը միշտ եղել է մեզ համար շուկա և մի երկիր, որի հետ մենք պետք է զարգացնենք համագործակցության հնարավորությունները։ 2014-ից ի վեր մենք աշխատում ենք այս հեռանկարը հաշվի առնելով՝ զարգացնելով հարաբերությունները, իրականացնելով առևտուր և հեշտացնելով այցելությունները մեր արևելյան հարևանների հետ»,- նշել է Թաքվանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
222 դիտում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում