Ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ. ազատ, թափանցիկ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ: Ինչպես միշտ, այս անգամ ևս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ. ազատ, թափանցիկ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի մասին փաստել են նաև դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններ:

Շնորհավորում եմ ընտրություններում հաջողության հասած թեկնածուներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Տեղական ինքնակառավարման մարմինները կառավարման այն սկզբնական օղակն են, որի արդյունավետությունից է մեծապես կախված պետական ողջ համակարգի գործունեությունը: Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք ձեր համայնքների և Արցախ աշխարհի զարգացման ու զորացման համար:

Ուզում եմ նաև ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին ցանկանալ հաջողություններ իրենց հետագա գործունեության մեջ: Այս ընտրությունները դարձան ևս մեկ կարևոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում, մեր ժողովրդի կողմից ազատ, անկախ և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»:

Տպել
2459 դիտում

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք