Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

01/07/2026 schedule14:52

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքը (Global Alliance of First Ladies and Gentlemen)։ Եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական արդարության կենտրոնում։

Այս տարվա ակադեմիային մասնակցում են նաև Սլովենիայի, Անգոլայի, Սենեգալի, Գվատեմալայի և այլ երկրների առաջին տիկնայք և պարոնները: Այն կրում է «Առաջնորդությունը գլոբալ անորոշության ժամանակներում» խորագիրը։ Դասընթացների քննարկումները կառուցված են առաջնորդության երեք առանցքային ուղղությունների շուրջ՝ առաջին տիկնանց և առաջին պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը բարդ միջավայրերում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության դերը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։

22.jpg (114 KB)

Հունիսի 30-ին՝ պաշտոնական բացման ժամանակ, մասնակիցներին ողջունեցին GAFLG-ի հիմնադիր և նախագահ, դոկտոր Կորա Նեումանը և համահիմնադիր, գործադիր տնօրեն Նիկոլ Ֆիլդը։ Նրանք ներկայացրին ակադեմիայի առաքելությունն ու այս տարվա օրակարգը՝ ընդգծելով, որ առաջին տիկնայք և առաջին պարոնները իրենց վստահության, հեղինակության և առաջնորդության շնորհիվ կարող են իրական և երկարաժամկետ փոփոխություններ բերել իրենց երկրներում։ Բացման խոսքում նաև նշվեց, որ ակադեմիան իրականացվում է Յեյլի և Կոլումբիայի համալսարանների դասախոսների և փորձագետների մասնակցությամբ՝ համախմբելով միջազգային լավագույն փորձը հանրային առաջնորդության ոլորտում։

Դասընթացի սկզբում մասնակիցները ներկայացան՝ կիսվելով վերջին տարիների իրենց գործունեությամբ, գլխավոր նախաձեռնություններով և այն մարտահրավերներով, որոնց բախվում են իրենց առաքելությունն իրականացնելիս։

23.jpg (191 KB)

Իր ելույթում տիկին Աննա Հակոբյանը ներկայացրեց վերջին տարիների գործունեության երեք հիմնական ուղղությունները։ Նա նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում իր ամուսնու վերընտրվելը վարչապետի պաշտոնում դիտարկում է որպես հնարավորություն՝ վերանայելու իր առաջնահերթությունները և առավել հետևողականությամբ շարունակելու արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությունների իրականացումը։

Առաջինը խաղաղության օրակարգն էր։ Նա նշեց, որ երկար ժամանակ ջանքեր է գործադրել խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման գաղափարի շուրջ տարբեր երկրների գործընկերների, առաջին տիկնանց և առհասարակ կանանց համախմբելու ուղղությամբ՝ հավատալով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է կառուցել երկխոսության և համագործակցության միջոցով։

24.jpg (168 KB)

Երկրորդ առանցքային ուղղությունը «Կրթվելը նորաձև է» համապետական շարժումն է։ Աննա Հակոբյանը նշեց, որ դրա նպատակը շարունակական կրթությունը Հայաստանի հասարակական կյանքի ամենակարևոր արժեքներից մեկի վերածելն է՝ փոխելով կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքն ու ընկալումը: Խոսելով շարունակական կրթության կարևորության մասին՝ տիկին Հակոբյանն ընդգծեց, որ նախևառաջ ինքն է առաջնորդվում այդ սկզբունքով․ նախորդ տարի նա ընդունվել է Պեկինի Նորմալ համալսարանի մագիստրոսական ծրագիր՝ ուսումնասիրելու չինական փիլիսոփայությունը:

Երրորդ առաջնահերթությունը վերաբերում էր ընտանեկան բռնության կանխարգելմանը։ Նա վերջերս սկսել է ուսումնասիրել ընտանեկան բռնության վիճակագրությունը Հայաստանում, դրա տարածվածությունն ու իրական պատմությունները։ Նրա համոզմամբ՝ այս ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ, որոնց լուծման ուղղությամբ ևս անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք։

25.jpg (161 KB)

Այնուհետև առաջին տիկնայք և պարոնայք մասնակցեցին «Փափուկ ուժ, սոցիալական առաջնորդություն և տարածաշրջանային դաշինքներ» թեմայով աշխատաժողովին, որը վարեց ALMA Alliance-ի նախագահ դոկտոր Լուկրեսիա Պեյնադոն։ Իսկ օրվա ավարտին Յեյլի համալսարանի Հուզական ինտելեկտի կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր և բեսթսելերների հեղինակ դոկտոր Մարկ Բրաքեթը անցկացրեց «Վերադարձ դեպի ներքին հավասարակշռություն․ դիմակայունություն, սահմաններ և նպատակային առաջնորդություն» թեմայով ինտերակտիվ դասախոսությունը՝ անդրադառնալով առաջնորդի ներքին կայունությանը, հուզական ինտելեկտին, հոգեբանական դիմակայունությանը և արժեքահեն առաջնորդությանը։

Վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությունը նման բարձր մակարդակի միջազգային ակադեմիային կարևոր հնարավորություն է՝ ուսումնասիրելու հանրային առաջնորդության և դիվանագիտության լավագույն միջազգային փորձը, զարգացնելու նոր գիտելիքներ և դրանք հետագայում ծառայեցնել Հայաստանի կրթական և հասարակական զարգացման ծրագրերին։

26.jpg (185 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
324 դիտում

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին