Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախում մասնակցել են եռատոնին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց թաղամասի կաթսայատուն, որն աշխատում է պելետային համակարգով: Վարչապետը ծանոթացել է կաթսայատան աշխատանքին և պելետներով թաղամասի ջեռուցման հնարավորություններին:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը:

Տպել
1007 դիտում

Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Արտաքին տուրիզմի մասին խոսելը վաղ է, բայց ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք. Տիգրան Պետրոսյան

ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

Ճանապարհաշինություն, մշակույթի տան հիմնանորոգում ու ոչ միայն. Լոռիում եւս 10 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

«Կացնով մարդասպանը», հունգարական անմեղությունն ու արդարությունը՝ 16 տարի անց. միջազգային անդրադարձը՝ ՄԻԵԴ վճռին

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. բերման է ենթարկվել 42-ամյա տղամարդ

Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը

Հրազդանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել 58-ամյա տղամարդ (տեսանյութ)

Մեկնարկել է «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիրը»

Գո՞հ չեք, մենք գոհ ենք․ վարչապետը՝ տրանսպորտի ոլորտում իրանացվելիք նոր ծրագրի մասին

Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես. մենք վաղուց ավարտել ենք. Սերգեյ Բագրատյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Գյումրու պոլիկլինիկաները ստացել են համապատասխան պարագաներ և ցուցումներ. կորոնավիրուսի դրական դեպքերը հսկվում են տանը

2 անչափահաս երեխա, ամուսինն էլ՝ սահմանին. բուժքույրը հերթափոխով աշխատել չի կարող, տնօրենն էլ ասում է՝ պայմանը միայն դա է

Սիրուշոն տեսակապով խոսել է «Թղթե տունը» սերիալի երգչուհու հետ. վերջինս խոստովանել է, որ նոր եթերաշրջան է լինելու

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն. ՍԱՏՄ

«Սրանից հետո դուք եք հերքելու ամեն ինչ. դե, գնացեք հերքեք, տեսնեմ՝ ոնց եք հերքում». Նիկոլ Փաշինյանը՝ ԼՀԿ պատգամավորին

Ունենք կորոնավիրուսի 2 օջախ․ մեկը տուն-ինտերնատն է, մյուսը՝ մանկատունը․ Արսեն Թորոսյան

ԱՆ-ն ձեռք է բերել 500 մատնային պուլսօքսիմետր. դրանք արդեն իսկ բաշխվել են մարզերի եւ Երեւանի հիվանդանոցներին

Իսպանիայում ֆուտբոլասերները գուցե կարողանան մարզադաշտ գնալ հաջորդ մրցաշրջանում