Բակո Սահակյանն աշխատանքային այցով եղել է տարբեր զորամասերում

Հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների: Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են նորակառույց և արդի բոլոր չափորոշներին համապատասխանող զորանոցներով, որոնցում, բացի կենցաղային ու ծառայողական պայմաններից, լուծված են նաև անվտանգության և մարտական պատրաստականությանն առնչվող հարակից խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Պաշտպանության նախարարությունը:

Նշված զորամասերում շահագործման են հանձնվել նաև տեխնիկական սպասարկման ու բժշկական կետեր, լցակայան ու վառելիքաքսուքային նյութերի պահեստ, կաթսայատներ և այլ կառույցներ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը վստահեցրել է, որ 2020թ. ընթացքում ևս ՊԲ-ում իրականացվող շինաշխատանքները կգտնվեն համապատասխան ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո և միտված կլինեն զինծառայողների համար ծառայողական ու կենցաղային ամենաբարձր մակարդակի պայմաններ ապահովելուն: Աշխատանքային շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել զինվորականներին ու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետագա աշխատանքները առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:

Տպել
668 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times