Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դատախազության աշխատողի օրվա առիթով և ընդգծել այն միջազգային համաժողովի ձևաչափով անցկացնելու կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս անդրադառնալու դատախազության գործունեությանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը. «Օրենքը, իրավունքը զարգանում են, և ինչքան մենք լինենք միջազգային հաղորդակցության մեջ, այնքան ավելի արդյունավետ կլինենք Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման, թույլ տվեք ասել, համաժողովրդական ակնկալիքը իրականություն դարձնելու ճանապարհին»։

Անդրադառնալով համաժողովի թեմային՝ ապօրինի գույքի բռնագանձման համակարգին՝ երկրի ղեկավարը նշել է. «Ես ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր իմ կարծիքով՝ թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված են կամ գործում են նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։

Վարչապետն անհանգստացնող փաստ է համարել հակակոռուպցիոն քաղաքականությունների մեջ, այդ թվում՝ միջազգային վարկանիշերում, որոշակի լճացման փուլում գտնվելը և ընդգծել. «Դրա հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ, սկզբունքային և հետևողական առաջընթաց արձանագրենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ նոր ձևավորվող Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր են համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը, պայմանական ասած, վերագործարկելու, թարմացնելու կամ ռեստարտ անելու պրոցեսը, և սա շատ կարևոր է մեզ համար»։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությամբ հստակ հանրային կոնսենսուս ձևակերպելու անհրաժեշտությունը, թե ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը։ «Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունն ինչ են։ Իմ պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում են միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։ Ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա, և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունն ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից»,- շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր իրավական մենթալիտետի, սոցիալ հոգեբանության մեջ այդ խնդիրը գոյություն ունի՝ արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Վարչապետի դիտարկմամբ՝ ոչ թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով, այլ արդարության և արդարադատության ինստիտուտները ժողովրդի ցանկությունները պետք է սահմանափակեն իրավունքով, շահերի պաշտպանությամբ։ Սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրականում այս բանաձևը չի հաջողվել ներդնել Հայաստանում. «Մենք այս խնդիրների լուծման հետևից պետք է գնանք երկու ուղղությամբ: Առաջին՝ մեր սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ, այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։ Եվ երկրորդ՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ»։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում իրավական և իրավաբանական կրթության զարգացումը՝ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող տրամաբանություններին համահունչ։ Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կան արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հստակ առերեսվել այս խնդրին։

Վարչապետի խոսքով՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը և ընտրությունները ձևակերպել են հարցեր, և դատաիրավական համակարգն այդ հարցերին պատասխանելու երկար ժամանակ չունի. «Եթե այդ հարցերին երկար ժամանակ կոնկրետ պատասխաններ չհնչեն, դա նշանակում է՝ Հայաստանի դատաիրավական համակարգը սաբոտաժի է ենթարկում այդ հարցերին պատասխանելը։ Սա արդեն քաղաքական իրադրություն է, և այդ քաղաքական իրադրությունը պետք է հասցեագրվի քաղաքական ճանապարհներով։ Եվ մյուս կողմից ես հավատում եմ, հույս ունեմ, որ այս ժամանակաշրջանում այդ ըմբռնումը բավականին հուսալի հենարան է ձևավորել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում»։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատել է՝ կարևորը՝ այդ գործընթացը փակուղի չի մտել, և հույս հայտնել, որ այդ թվում այսօրվա քննարկումների ընթացքում միջազգային գործընկերների աջակցությամբ ելքերը կգտնեն։ Այդ համատեքստում վարչապետը նաև ընդգծել է՝ գործընթացը չպետք է շեղվի երկրի միջազգային ստանձնած պարտավորություններից։

Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ շնորհավորել է օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ամփոփելով Նիկոլ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել բոլոր այն դատախազներին, որոնք իրենցն են համարում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն և արդարություն հաստատելու օրակարգը՝ համաձայն այն տրամաբանության, որ արդարությունը և արդարադատությունը պետք է բխեն լեգիտիմությունից, սուվերենից, որը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում
Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է
16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել
Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել
Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT