Երևան
12 °C
Ապրիլի 30-ին Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը Աշոտ Ղուլյանի նախագահությամբ գումարել է 11-րդ նստաշրջանի հերթական նիստը:
ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ համավարակի տարածման վտանգի և հետագայում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցության և նոր իշխանությունների ձևավորման գործում իրենց սահմանադրական իրավունքի պատշաճ իրացման համար: Աշոտ Ղուլյանը ԱՀ նորընտիր նախագահին և 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին մաղթել է արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ նրանք ևս ջանք չեն խնայելու՝ ամրապնդելու անկախ պետականության հիմքերը և նոր մակարդակի բարձրացնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը:
Խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է, որ գործող Ազգային ժողովը, առաջնորդվելով երկրի Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ-օրենքով, մինչև լիազորությունների ավարտը՝ մայիսի 21-ը, իրականացնելու է խորհրդարանին վերապահված գործառույթները՝ պահպանելով հարցերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները:

Նիստի օրակարգը հաստատելուց առաջ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն առաջարկել է նիստի օրակարգից հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ խմբակցությունը նախագծի վերաբերյալ անհամաձայնություններ ունի: Նախագծի հեղինակ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է խմբակցության առաջարկը: Արդյունքում օրինագիծը հանվել է նիստի օրակարգից:
Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը լսել է ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների աշխատանքները և ստացված արդյունքները: Նախագահը նաև անդրադարձել է իր ղեկավարման 13 տարիների՝ իշխանության բոլոր մարմինների հետ համատեղ աշխատանքի ցուցանիշներին. մասնավորապես՝ ՀՆԱ 2007թ.՝ 70,8 մլրդ դրամ, 2019թ.՝ գերազանցել է 242 մլրդ դրամը, 1 շնչին հասնող ՀՆԱ-ն՝ 2007թ.՝ 1490 ԱՄՆ դոլար, 2019թ.՝ 4803 ԱՄՆ դոլար, պետական բյուջեի ծավալը՝ 2017թ.՝ 30,8 մլրդ դրամ, 2020թ.՝ 121 մլրդ դրամ: Բակո Սահակյանը նաև նշել է, որ այս տարիների ընթացքում իրականացվել և ավարտին են հասցվել մի շարք ռազմավարական ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ և Վարդենիս-Մարտակերտ մայրուղիների կառուցումը, Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ամփոփելով խոսքը՝ Բակո Սահակյանը նշել է, որ հեռու է այն մտքից, թե հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են իշխանության պատասխանատվության շրջանակում և վստահություն հայտնել, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ՝ կբազմապատկեն դրանք՝ արդյունավետորեն լուծելով բոլոր խնդիրները՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, քաղաքացիների անվտանգության ապահովմանը:
Պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ արված հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ Արցախի իշխանություններն այս տարիների ընթացքում հաստատակամ են եղել իրենց դիրքորոշման մեջ, այն է՝ Արցախի անվտանգությունը սակարկման ենթակա չէ, և վերադարձ անցյալին՝ թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու:
Ամփոփելով նիստի այդ հատվածի արդյունքները՝ ԱԺ նախագահը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել Բակո Սահակյանին՝ նախորդ տարիների ընթացում համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Ընդմիջումից հետո նիստը կշարունակվի «Օրենսդիր-գործադիր» հարցուպատասխանի ընթացակարգով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT