#Բրյուսել

Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը, վերադառնում է Հայաստան. ՊՆ

Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան:

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն (լուսանկարներ)

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Բրյուսել

Պետդեպարտամենտի ղեկավարը նաև «երկկողմ հանդիպումներ կանցկացնի Բորելի, Ստոլտենբերգի և Կուլեբայի հետ

Ուկրաինային մարտական ինքնաթիռներ մատակարարելու հարցը ԵՄ երկրները պետք է առանձին որոշեն. Միշել

Դա անդամ երկրների իրավասությունն է, նրանք պետք է որոշեն, թե ինչ և որքան մատակարարել»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Բրյուսելում հանդիպել են Կլաարն ու Չավուշօղլուն

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Կլաարը

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Բրյուսել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Պետդեպից ազդարարել են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև սպասվող բանակցությունների մասին

Դիվանագետն անդրադարձել է այն աշխատանքներին, որ, ըստ Վաշինգտոնի, կողմերը գրանցել են վերջին ամիսների շփումների արդյունքում:

Ալիևն ու Շառլ Միշելը Մյունխենում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Շառլ Միշելն իր հերթին ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

ՌԴ-ն կողջունի Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ քննարկումը, եթե դրա հետևում կանգնած չեն Բրյուսելը կամ Վաշինգտոնը․ Զախարովա

Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ն նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։

ՌԴ-ն ակնհայտորեն սխալ է հասկացել ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակը, և ամենակարևորը, դա Ռուսաստանի գործը չէ․ Փիթեր Ստանո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է դառնա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության «պատանդ»։

Ադրբեջանի գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը․ Միրզոյան

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ադրբեջանն անհապաղ պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը․ ԱԳ նախարարը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։

Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի հրավիրվել ԵԽ կոմիտեի նիստին

Հայտնի է նաև, որ այսօրվա նիստին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում կկայացնեն Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին։

Արարատ Միրզոյանը եռօրյա աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Հունվարի 23֊25֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

ԵՄ առաքելության արդյունավետությունը դրական եմ գնահատում. սահմանին իրավիճակն ավելի ապահով և անվտանգ էր. քաղաքագետ

Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետության մասին խոսելիս էլ Քոչինյանը չի համաձայնում այն տեսակետների հետ, թե այն Հայաստանին ոչինչ չտվեց:

Ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների․ նոր ագրեսիայի վտանգը շատ մեծ է․ ԱԳՆ

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։

«Տաբուրետկաների» համար կռիվ տալն ինձ համար չէ, ում ուզում են, թող իմ փոխարեն նշանակեն, բացի Մամեդյարովից. Դավիթ Բաբայան

Նոր պետնախարարը հայտարարեց, որ ունի նոր ծրագրեր, և դրանք հավանության են արժանացել նախագահի կողմից: Պետք է աշխատի, տեսնենք՝ ինչ է ստացվում:

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ և դրանից հետո կատարած աշխատանքն ու դժվարությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային։

ԿԳՄՍ պաշտոնյաները մեկնել են Բրյուսել. կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

Այցի շրջանակում նաև ամփոփվելու են ՀՀ մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումները:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Դաշնային օմբուդսմաններին

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:

ՔԿ ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին (լուսանկարներ)

Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել ՀՀ իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ ապահովել միջոցառումների շարունակական ընթացք։

Բրյուսելի հանդիպումների ընթացքում ՄԻՊ-ն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության հայատյացության քաղաքականությանը

Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ընթացքը:

Քրիստիննե Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին

Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:

ԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը:

Բրյուսելում տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը

Ստեֆանո Սանինոն վերահաստատել է հետագայում ևս օժանդակություն ցուցաբերելու Եվրոպական միության պատրաստակամությունը։

«Միջանցքի հարցը լուծված է, այն չի լինելու». քաղաքագետը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպման ակնկալիքների մասին

Լևոն Շանթը, քաղաքական գործընթացների մասին մի այսպիսի արտահայտություն է արել՝ «Քաղաքականությունը սիրախաղ է, մենք էլ այդ արվեստին պետք է տիրապետենք»:

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ պաշտոնյային գործուղել է Բրյուսել

Ռուզաննա Կուսիկյանը նոյեմբերի 16-17-ը կգործուղվի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել):

Վաշինգտոնն ու Բրյուսելը Հայաստանում հակառուսական տրամադրություններ են փորձում սերմանել. Զախարովա

Նա նաև հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Պուտինն Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ հաջորդ եռակողմ գագաթաժողովին:

Նոյեմբերին Բրյուսելում կհանդիպեն Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը

Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։

Ողջունում ենք մոնիթորինգի խմբի արագ տեղակայումն Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով․ Շառլ Միշել

Այն կօգնի վստահության ձևավորմանը և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում։

Հայաստանն Ադրբեջանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպելու առաջարկ է արել

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ։

ՀՀ-ն բանակցային ուղին պիտի իրականացնի Թուրքիայի հետ. այն մեծ դեր ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա. Թարվերդյան

«Հայկական ժամանակի» հարցազրույցը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ:

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խոսել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և դրա հետևանքների մասին

Ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կետրոնակայանում նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:

Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը՝ նշելով, որ ռազմագերիներին հանձնելու գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է. ԱԳՆ

Բանակցությունների՝ իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը տապալելու խաղաղության գործընթացը:

Մանրամասներ չեն հրապարակվել հանդիպման արդյունքների մասին, Սաղաթելյանը հավանաբար ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ. Չախոյան

Ըստ Չախոյանի՝ Իշխան Սաղաթելյանը հավանաբար ուղիղ կապի մեջ է Ալիևի հետ:

Քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց Բրյուսելի եռակողմ հանդիպումից

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը ևս տեղի կունենա նոյեմբերին:

Կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշել

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում Իլհամ Ալիևի մասնակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

«Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»,- հայտնել են վարչապետի աշխատակազմից:

Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

Կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը:

ՀՀ ՏԿԵՆ աշխատակիցները Բրյուսելում աշխատաժողովի են մասնակցում

Ծրագիրն աջակցում է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին փորձի և գիտելիքների փոխանակմանը:

Եթե չենք ուզում գնալ հարաբերությունների կարգավորման, այլընտրանքը պատերազմն է. քաղաքագետը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հայկ Սուքիասյանը, գնահատելով ՀՀ-ի արտաքին մարտավարությունը և ԱԳՆ-ի աշխատանքը, նկատում է՝ հայկական կողմը ակտիվ է արտաքին քաղաքականության մեջ:

ԵԱՀԿ-ն ողջունել է Նիկոլ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հանդիպումը

Ուղիղ երկխոսությունը հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման նախապայմանն է:

Բանակցային հարաբերություններից մինչև սահմանագծման ու անվտանգության հարցեր. կայացել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու դրանց լուծումները

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Հիշեցնենք՝ սա Փաշինյանի, Միշելի և Ալիևի արդեն երրորդ հանդիպումն է:

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան

«Կարծում էի, որ մեր զարմանալու համար այլևս տեղ չէին թողել վերոնշյալ անձինք, բայց ավաղ...»:

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում

Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի համար

Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում:

Արարատ Միրզոյանը կնախագահի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը. նա մեկնում է Բրյուսել

Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Բրյուսելում ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցած 6 կետանոց փաստաթղթում ներառել է նաև Արցախի կարգավիճակի հարցերը. Մարուքյան

Չկա որեւէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբեւէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել:

Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը

«Ուրախ եմ, որ կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի Բրյուսելում՝ այս ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպմանը»,- նշել է Տոյվո Կլաարը:

Նման հանդիպման մասին տեղեկատվություն առկա չէ. ԱԳՆ խոսնակն արձագանքել է Բրյուսելում հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը

«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է Վահան Հունանյանը:

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը կլինի մայիսին, Բրյուսելում. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բրյուսելում պղծվել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը (լուսանկար)

Խաչքարի վրա պատկերված է թուրքական Ազգայնական շարժում կուսակցության սիմվոլիկան:

Մեր պաշտոնյաները կաշխատեն ադրբեջանական կողմի հետ. վարչապետը մանրամասներ հայտնեց բրյուսելյան եռակողմ հանդիպումից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց մանրամասներ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Բաքվի լռությունը գուցե վկայում է այն, որ պայմանավորվածության մեջ կան կետեր, որոնք ցանկալի չեն իրենց համար. Բադալյան

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով Բրյուսելի երկվա հանդիպմանը:

Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ երեկ եղել է Բրյուսելում և հանդիպել Իլհամ Ալիևի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Կրեմլը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, Բրյուսելում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։

Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկվել են Փաշինյան-Ալիև հանդիպումն ու հարցերի լայն շրջանակ

Հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը մի քանի օր առաջ այցելել էր տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան:

Հայտնի են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման վայրն ու օրը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության ԱԳ նախարարությունների միջև

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։

Էրդողանը կմասնակցի Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին

«Հաջորդ շաբաթ պարոն նախագահը կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում իշխող կուսակցության անդամների առաջ:

Բայդենը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկելու «Ռուսաստանի զսպման» հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին դաշնակից երկրների ղեկավարների հետ կքննարկի «Ռուսաստանի շարունակական զսպման» հարցը:

Վերջին տեղեկատվությունը կուզեմ ձեզ հետ կիսել. վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին:

Բրյուսելյան հանդիպումը զարգացնում է Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Զախարովան նշել է, որ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում:

ԱՄՆ-ը ողջունում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումները Բրյուսելում. պետքարտուղարության խոսնակ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների հաստատմանը և ողջունում Վրյուսելում կայացած հանդիպումները:

Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ. Մակրոն

«Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ»։

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին (լուսանկարներ)

ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։

Հայաստանի և Սլովենիայի վարչապետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

Մհեր Գրիգորյանը Բրյուսելում ԵՄ հանձնակատարի հետ քննարկել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը

Քննարկվել են նաև երկկողմ նոր բազմամյա համագործակցության շրջանակի հաստատման արդյունքում նախատեսված համագործակցության հիմնական ուղղությունները:

Շառլ Միշելը եռակողմ հանդիպման մի հատվածում մենակ է թողել Փաշինյանին ու Ալիևին

Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է եռակողմ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Ուղիղ կապ կհաստատվի Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև. Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ

Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը. վարչապետն ամփոփել է Բրյուսելի հանդիպումը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Այդ մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան գրառումից:

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը․ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- գրել է վարչապետը։

Բրյուսելում անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի՝ այսօր նախատեսված հանդիպմանը (տեսանյութ)

Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (տեսանյութ)

Առանձնազրույցից հետո նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին. ԱԳՆ

Հայաստանը համաձայնել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին:

Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը

Ինչպես պարզաբանում է դաշինքի մամուլի ծառայությունը, հանդիպման ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը. քննարկվող թեմաները հայտնի են

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև Թուրքիայի և Բելառուսի հետ հարաբերությունները:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին (տեսանյութ, լուսանկար)

Երկուստեք կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (տեսանյութ)

Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ:

ՀՀ պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բրյուսել:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Փարիզում է, այնուհետ կմեկնի Բրյուսել

Նախատեսվում է նաև վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը. անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը

Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության և բնապահպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարը Բրյուսելում Ժոզեպ Բորելի հետ կվարի Հայաստան-ԵՄ նիստը

ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:

Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն:

Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Եվրամիության գագաթնաժողովում կոչ է արվել դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանը և Հայաստանը պետք է բանակցություններ սկսեն առանց նախապայմանների:

Նիկոլ Փաշինյանը եւ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:

«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում». Դոնալդ Տուսկը` վարչապետ Փաշինյանին

Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Բրյուսել: Րոպեներ առաջ մեկնարկել է վարչապետի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետն այսօր մեկնում է Բրյուսել. կարեւոր հանդիպումներ են սպասվում

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին

Մեր ժողովուրդը մեզ տվել է աննախադեպ մանդատ ՝ իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար. դա է մեր հիմնական պատասխանատվությունը. Ռուստամ Բադասյանը:

Բրյուսելում նշվել է Հայաստանի եվրոպացի բարեկամների 10-ամյա հոբելյանը

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հիմնադրման տասնամյակի առթիվ Բրյուսելի գրասենյակում հյուրընկալել էր հատուկ ընդունելություն՝ հիմնադրման օրը նշելու և թիմի նոր անդամներին ողջունելու:

Բակո Սահակյանը Բրյուսելում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի կողմից կազմակերպված միջոցառմանը

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարությանը Բրյուսելում է

«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»:

ՀՀ ԱԳ նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հռչակագիրը. ձեւակերպումները դուր չեն եկել

Բաքուն, սակայն, հրաժարվել է այն ստորագրել, քանի որ, ըստ պատվիրակության, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին փաստաթղթում չի նշվել:

Վարչապետը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ընթրիքին

ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ԱԳ փոխնախարար

Նախարարի տեղակալ Ադոնցը խոսեց նաև ԱլԳ ձեռքբերումների մասին, որոնց շարքում են ԵՄ և արևելյան գործընկերների միջև կնքված կարևոր համաձայնագրերը։

Այլևս ծնողներիս հետ չեմ մեկնի. Մարիամ Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու մեկնեց Բրյուսել կառավարական ինքնաթիռով

Մի շարք պարզաբանումներ մտցնելով աղմուկ հանած ծննդյան խնջույքի թեմայում, Մարիամ Փաշինյանը շարունակեց այցերի թեման:

Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումը լինելու է բանակցային ֆորմատի շուրջ քննարկումների մասին. Փաշինյան

Նախ ուզում եմ նշել, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև:

Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին այնքան, որքան կցանկանա, որ օգնենք. Յունկերը՝ հայերին (տեսանյութ)

Պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում:

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Ֆրեդերիկա Մոգերինիի հետ

Այս մասին ասված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

Հայաստանն ունի քաղաքական կամք խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը. վարչապետը՝ Բրյուսելում (տեսանյութ)

Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում վարչապետին`Արեւելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար:

Իրանի ԱԳՆ-ն նշել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու պայմանները

Իրանը մտադիր չէ «հենց այնպես» հրաժարվել միջուկային գործարքից եւ նման որոշում կընդունի միայն որպես այլ կողմերի գործողությունների պատասխան։

Մեկնարկել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը. Վահե Էնֆիաջյանը Բրյուսելում է

Առաջիկա օրերին սպասվում է հագեցած աշխատանքային օրակարգ: Այն ամփոփելուց հետո կտեղեկացնեմ արդյունքների մասին։

Բելգիայում պայքարում են «խելքով» (տեսանյութ)

Euronews-ի տեսանյությում երեւում է, որ ցուցարարներից մեկը ներկայացել է հայատառ «խելքով» գրությամբ գլխարկով:

ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության հարթակի հանդիպմանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները:

Լեհաստանը Եվրամիությունից դուրս գալու սահմանին է. Դոնալդ Տուսկ

Բրյուսելի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով Լեհաստանը Եվրամիությունից դուրս գալու սահմանին է:

«Սա փողոց չէ»՝ փողոց Բրյուսելում

Փողոցն իր անունը կստանա բելգիացի հայտնի նկարիչ Ռենե Մագրիտի հեղինակած «Պատկերների դավաճանություն» հայտնի նկարի պատվին:

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

ԵՄ դեսպանի մոտեցման մեջ նկատվում են եվրոպական տեսանկյունից միգուցե արդարացի, սակայն Հայաստանի համար առայժմ անընդունելի՝ արտաքին վեկտորի փոփոխության որոշակի ուղերձներ:

Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. վարչապետի հարցազրույցը Euronews-ին

Մենք տեսնում ենք, որ փոփոխվել է իրավիճակը, քանի որ այդ ագրեսիվ պահվածքը ոչ միայն Հայաստանի, այլեւ ժողովրդավարության դեմ է ուղղված:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է Բրյուսելի օդանավակայանում իր բրիֆինգից մի հատված

Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:

Հավասարակշռող եւ հավասարակշռված այց. Հայաստանը Բրյուսելում

Որպես կանոն, հետհեղափոխական շրջանում նոր իշխանությունների ցանկացած քայլ չափազանց զգացմունքային գնահատական է ստանում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:

Ամեն ճաշին խոսեք Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանը՝ Բրյուսելի հայ համայնքին

Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին:

ՔՊ-ն դեռ չի որոշել ինչպես կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. վարչապետ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հստակ ձեւաչափ դեռեւս չի որոշել:

Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում հայցորդի վիճակում չենք լինի. Փաշինյան

Ըստ վարչապետի, այս պարագայում ԵՄ-ն կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնի, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխի:

Բելգիահայ համայնքի ներկայացուցիչները ցնծությամբ դիմավորեցին ՀՀ վարչապետին (տեսանյութ)

Եկեղեցում վարչապետը ելույթի խոսքով ողջունել է հայ համայնքի ներկայացուցիչներին:

Վարչապետը Բրյուսելի միջազգային օդանավակայանում պատասխանում է լրագրողների հարցերին

Ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցի լավագույն արդյունքը ծանոթությունների ու կապերի լայն շրջանակն է, որը ունեցավ:

Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ

Քննարկվել են երկու պետությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները եւ առաջիկա անելիքները:

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Բրյուսելում բանակցում են ղարաբաղյան խնդրի շուրջ

Սա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնավարման առաջին հանդիպումն է Մամեդյարովի հետ:

Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Էմանուել Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)

Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, ինչպես նաեւ առաջին այցը Բրյուսել:

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Հայաստան-ԵՄ համագործակցությամբ կարագացվի վիզաների ազատականացման, ազատ տեղաշարժի գործընթացը

Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին:

ԱԳ նախարարը մեկնելու է Բրյուսել, սպասվում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստը

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Եվրախորհրդարանը Բրյուսելին կոչ է անում «արդեն այսօր» մեծացնել Երեւանին տրվող աջակցությունը

«Այս հանձնաժողովը, ողջ Եվրոպական խորրհդարանն անհամբեր է Հայաստանի, այդ երկրի նոր ղեկավարների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ընդարձակելու հարցում»:

Հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ ղարաբաղյան խնդիր. ԱԳ նախարարի ելույթը Բրյուսելում

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ժանաչմանը՝ կարևորելով Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորշումը։

Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Մոգերինիի հետ

Հայաստանի արգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների հեշտացումն իրականացնելու հարցերով 4-րդ նիստը

Կոմիտեների նախորդ նիստերը տեղի են ունեցել 2016թ. հունիսին՝ Երեւանում:

Մովսես Հակոբյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի խորհրդաժողովին

Խորհրդաժողովի շրջանակում անցկացվել է երկու նիստ:

Բրյուսելում 30 թռիչք է հետաձգվել առատ ձյան պատճառով, կաթվածահար է նաեւ երթեւեկությունը

Հայտնվում է, որ այն թռիչքները, որոնք իրականացվել ենու վայրէջք կատարել Բրյուսելում, հետ թռչել չեն կարողացել` չվերթուղու մաքրման աշխատանքների պատճառով:

Բրյուսելում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Լուիզ փողոցի երկայնքով տեղակայված բոլոր բուտիկները սկսել են ավերվել, այնուհետ ոստիկանությունը մասսայական ձերբակալությունների է դիմել` անկարգությունները կանխելու նպատակով

Համաձայնագիրն աջակցում է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ֆեդերիկա Մոգերինի

Նա ընդգծեց, որ Եվրոպական միությունն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է:

Մենք բոլորս եվրոպոիդ ենք. ֆեյսբուքահայությունը բուռն է արձագանքում ՀՀ-ԵՄ համաձայնագրին

«Հայաստանը ստորագրեց Եվրոպական Միության համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Կեցցե՜ վաղվա Հայաստանը...»:

ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրի մի կետ Ադրբեջանը կմեկնաբանի յուրովի. Ստյոպա Սաֆարյան

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը, թեեւ քաղաքական փաստաթուղթ է, բայց որեւէ պարտադիր բան չի նախատեսում` արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված:

Պատմական օր. Ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին:

Բրյուսելում Հռչակագիրն ընդունվեց, ՀՀ-ն գոհ է տեքստից՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի

Հատկանշական է, որ «Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Յոզվյակը Twitter-ում հայտնել է, որ «Արևելյան գործընկերության» հռչակագիրն ընդունվել է առանց որևէ հարցի:

Այսօր կստորագրվի Հայաստան-ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիրը. Եվրախորհրդարանի նախագահ

Այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը բոլորիս հաջողությունն է, շնորհավորում եմ. Սերժ Սարգսյանի ելույթը

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:

Հայաստանը չի արգելափակի հռչակագրի ընդունումը. Սերժ Սարգսյան | տեսանյութ

ՀՀ Նախագահը կարծում է, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի:

Ֆոտոշարք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից, որին մասնակցում է Սերժ Սարգսյանը

Մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:

Համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ԵՄ-ի հետ հարաբերությունների պատմության մեջ. Սարգսյան

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ: Այ մասին հայտնում են նախագահականից:

Սերժ Սարգսյանը ժամանում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին. Վիդեո

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին:

ԵԺԿ հռչակագրում հղում կա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Հայաստանը կամ ստորագրում է, կամ մտնում է Ռուսաստանի Դաշնություն. խմբագրական

Իհարկե, պետք չէ բացառել, որ Աշոտյանի ասած գործոննեը ոչ թե պատճառաբանություն են, այլ իրականում գոյություն ունեն։ Որովհետեւ ոչ ոք չի ուզում, որ ի հաշիվ Ղարաբաղի որեւէ փաստաթուղթ ստորագրվի։

Ալիեվը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Ադրբեջան, Ստոլտենբերգն ընդունել է հրավերը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է հրավերը

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդես է եկել ելույթով, խոսել համաձայնագրի ստորագրման մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և հարաբերությունների զարգացման դինամիկային

Ադրբեջանը հայերի դեմ հերթական անօգուտ միջոցառումն է կազմակերպել Բրյուսելում. Արիֆ Մամմադով

Ադրբեջանի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացել է «Անջատողականության սպառնալիքը խաղաղությանն ու անվտանգությանը» թեմայով միջազգային ֆորումը:

Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն

Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն

Գևորգ Պապոյանը մասնակցել է Արենի գինու փառատոնին

Ընդդիմությունը «թեժ աշուն» էր խոստանում. Աջապահյանը «իր բաժին բենզինը» «պզզացրեց»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տարածքում բացվեց ամբողջովին վերանորոգված «ԱրտԼանչ» սննդի ցանցի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունվել է բանաձև, որով 54 անդամ պետություն համերաշխություն է հայտնել Հայաստանին

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Վարչապետը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին

Ձերբակալվել է Տեղ համայնքի ղեկավարը

Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

Երևանում մեկնարկել է ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձություն՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը

ԿԳՄՍ նախարարությունը Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ

Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ և ականջակալ

ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, շաբաթվա կեսին սպասվում են անձրև ու ամպրոպ

Քննարկումներ՝ ՖՄԿ 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իսրայելական հարվածի հետևանքով ենթադրաբար սպանվել է «Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը

Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով

ՆԳՆ-ում ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային

Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումներին

Աննա Վարդապետյանը և Ուզբեկստանի գլխավոր դատախազի տեղակալը քննարկել են իրավական հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հարցով փակ նիստ կանցկացնի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ լավ խոսակցություն ունեցանք. վարչապետ

Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Երևան-Արմավիր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ջրատարում

Մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել․ Դիլիջան համայնքի ղեկավար

Բեյրութից Դամասկոս. Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սիրիա

Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալը գերազանց է գնահատել Երևանում անցկացված ԱՊՀ խորհրդի նիստը

Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ

Երևանում խնջույքից հետո սեռական հարաբերություն են ունեցել. իրանցի 26-ամյա աղջկան ինքնասպանության է հասցրել հոր ընկերը

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Առանց վարորդական վկայականի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի. նրանցից մեկը մահացել է

Ուսուցիչ լինելը միայն մասնագիտացում կամ աշխատանք չէ, այն պատասխանատու առաքելություն է. Սիմոնյան