Երևան
12 °C
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը Եվրամիության դիտորդական առաքելության դիտարկումը ՀՀ-ում կարևոր գործիք է համարում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակն ավելի վերահսկելի և կառավարելի դարձնելու գործում: Վերջինս, սակայն, մանդատի ժամկետը չերկարաձգելու հարցում, որի մասին երեկ հայտարարեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որոշակի տեսնում է Հայաստանի մեղավորությունը:
«Եվրամիության մեջ կան պետություններ, որոնք էներգետիկ կախվածություն ունեն Ադրբեջանից, և այս պետությունները կարող են դեմ լինել առաքելությունը շարունակելու գաղափարին: Եվրամիության համար նաև այն էր խնդիրը, որ Ադրբեջանը չէր տալիս իր համաձայնությունն առաքելությունը երկարաձգելու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է տար իր համաձայնությունը, այսինքն՝ տար երաշխիքներ՝ դիտորդների ֆիզիկական անվտանգության համար, որն այս անգամ չտվեց: Բայց պետք է արձանագրեմ, որ Եվրամիությունը բավականաչափ հետաքրքրվածություն ունենալու դեպքում կարող էր այդ համաձայնությունը ստանալ, մտածել դրա համար ձևաչափեր, ընդհուպ տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ դրոններ, ինքնակառավարվող ռոբոտներ, տեսախցիկներ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա՝ հավելելով՝ նրանք դա չարեցին, քանի որ Հայաստանում էր հենց խնդիրը. «Կարծում եմ՝ ներքին քննարկում է եղել, և չերկարաձգելու պատճառներից մեկն էլ ներքին կոնսենսուսի չգալն է»:
Հարցին՝ իսկ ո՞րն է մասնավորապես ՀՀ-ի առաջացրած խնդիրը, վերջինս նշում է՝ Հայաստանն այս երկու ամսվա ընթացքում ցույց չտվեց բավականաչափ ջանք ու եռանդ՝ փոխելու Հայաստանի անվտանգային «ճարտարապետությունը»:
«Օրինակ՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, վերանայել Հայաստանի ռազմավարական դաշինքը Ռուսաստանի Դաշնության հետ: Արևմուտքը որևէ ազդակ չզգաց, հետևաբար պարտավորվածություն էլ չզգաց՝ շարունակելու դիտորդական առաքելությունը: Հայաստանը նույնիսկ նախնական որոշում ցույց չտվեց, թե ինչ անվտանագային ուղով է ցանկանում գնալ առաջ: Մի փոքր ազդակն էլ կարող էր մի բան փոխել, օրինակ՝ Սիրիայից զորքերի հետ քաշումը, երևանյան ՀԱՊԿ միջոցառումից հետո այլ ՀԱՊԿ միջոցառումների չմասնակցելը»,- կարծիք է հայտնում Քոչինյանը:
Իսկ Հայաստանի այդ դիրքորոշումը կազդի՞ բրյուսելյան կամ Պրահայի քառակողմ հանդիպումների վրա, զրուցակիցը նկատում է՝ բրյուսելյան ֆորմատի հանդիպումներն այլևս ակտուալ չեն. «Շառլ Միշելի միջնորդությունը մի մասով տապալված է, քանի որ որևէ արդյունք չի տալիս, մի մասով էլ խնդիրներ կան՝ կապված Միշելի չեզոքության հետ: Այդ քառակողմ ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանը չի էլ ցանկանում մասնակցել: Հանդիպումների ապագան խիստ կասկածելի է, մնում է վաշինգտոնյան ֆորմատը»:
Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետության մասին խոսելիս էլ Քոչինյանը չի համաձայնում այն տեսակետների հետ, թե այն Հայաստանին ոչինչ չտվեց:
«Արդյունավետությունը ես բավականին բարձր եմ գնահատում: Առաքելությունը կարողություն ու հնարավորություն չուներ՝ 100 տոկոսով ապահովելու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին: Սակայն այս երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի հաշվետվողական էր, ավելի ապահով և անվտանգ, քան մինչև դիտորդական առաքելության ժամանումը: Ժամանակը ցույց կտա՝ մենք նորից ռեգրես կունենա՞ք, թե՞ ոչ»,- ասում է նա:
Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն էլ էր նշել, թե դիտորդական առաքելություն կարող է տեղակայվել սահմանին, քաղաքագետն ընդգծում է՝ բացառվում է, որ Հայաստանը դրան համաձայնի. «Ի տարբերություն ԵՄ-ի՝ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է և ունի պարտավորություններ Հայաստանի նկատմամբ: ՀԱՊԿ-ը դիտորդական կազմակերպություն չէ, աբսուրդ է դրան համաձայնելը: Մենք ՀԱՊԿ-ի նման միջոցառման կարիքը չունենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT