Երևան
12 °C
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով կենդանաբանական այգի տեղափոխվելիս անկած առյուծի դեպքին։
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)համար յուրաքանչյուր փրկարարական գործողության բացարձակ առաջնահերթությունն ու գլխավոր նպատակը կենդանու կյանքն ու բարեկեցությունն է, սակայն ոչ պակաս կարևոր ենք համարում հայ հասարաության մեջ արմատախիլ անել վայրի կենդանու նկատմամբ սպառողական մոտեցումը՝ քմհաճույքի պատճառով պայմանավորված վայրի կենդանուն զրկելու իր բնական միջավայրից:
Հետևելով Երևանի կենդանաբանական այգի կենդանիների տեղափոխման ընթացքում արձանագրված առյուծի անկման փաստին, ընդգծենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե բուն տեղափոխման գործընթացն է, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:
Տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։ Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։
Որպես ոլորտում մասնագիտացված կառույց՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.
- Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ, կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ՝ ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով: բնական պայմաններից հեռու ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:
- Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են:
Կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։ Նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։
FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։ Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ: FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ:
Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։ Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ:
Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին հաստատել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT