Երևան
12 °C
Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը, որի հիմնական թեման համաճարակի դեմ պայքարն ու դրանից հետո երկրների վերականգնումն է: Թեմաներից են նաև ԵՄ քաղաքացիների իմունիզացումը, պատվաստումների վկայագրերը և դրան զուգահեռ ամառային արձակուրդի ժամանակահատվածի պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև վիրուսի նոր շտամների վտանգը:
ԵՄ-ին անհրաժեշտ է ընդհանուր մոտեցում ճանապարհորդության կանոնակարգերի նկատմամբ`կանխելու համար ավելի վարակիչ Delta շտամի տարածումը: Այս մասին գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև Թուրքիայի և Բելառուսի հետ հարաբերությունները:
Euronews-ը գրում է, որ այս գագաթնաժողովի քննարկման թեմաներից է նաև միգրացիայի խնդիրը, որի շրջանակում կքննարկվի Թուրքիային նոր ֆինանսական միջոցների տրամադրումը: ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն շարունակել վճարել Թուրքիային՝ փախստականներին ընդունելու և Հունաստանից անօրինական ներգաղթյալներին հետ ընդունելու համար: Բրյուսելը նաև Անկարային մասնակցություն է խոստանում նորացված մաքսային միությանը: Թուրքիայի տարածքում կա 3 միլիոն օտարերկրացի, որոնք ցանկանում են հասնել Եվրոպա:
ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ժամանակ կառաջարկվի այլ թեմաների ընդարձակ ցանկ: Միության անդամներն ավելի մանրամասն կքննարկեն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները: Վերջին տարիներին տեղի է ունենում Ռուսաստանի մերձեցում Թուրքիայի հետ, որը, հակառակ Բրյուսելի դժգոհության, նրանից գնել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր: ԵՄ ղեկավարությունն այդքան էլ հավանություն չի տալիս ռազմական բնույթի քննարկումների համար նախագահներ Էրդողանի և Պուտինի հանդիպումներին:
Ֆորումի մեկ այլ թեման, որը հայտնի դարձավ նախօրեին, Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական քննարկումն է`հիմնված Մոսկվայի վերաբերյալ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի ներկայացրած զեկույցի վրա: Հայտնի է, որ գագաթնաժողովից առաջ Գերմանիայի ղեկավարությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր ԵՄ բոլոր ղեկավարներ ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների կազմակերպում: Եվ եթե Ֆրանսիան և Ավստրիան արդեն աջակցել են այս գաղափարին, ապա Բալթյան մի շարք երկրներ դեմ են արտահայտվել, իսկ Նիդերլանդները թերահավատորեն է տրամադրված: Մերկելը և Մակրոնն առաջարկել են Ղրիմի միացումից հետո առաջին անգամ Պուտինին հրավիրել ԵՄ գագաթնաժողով:
«Ինչպես տեսանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակով, հակամարտությունները լավագույնս լուծվում են միմյանց հետ խոսելով: Այսպիսով, մենք ունենք ամբողջական օրակարգ: Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին»,-ասել է Գերմանիի Կանցլեր Անգելա Մերկելը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ իրենք չեն կարող համակերպվել Ռուսաստանի հետ երկխոսության բացակայության հետ:
«Մենք պետք է պաշտպանենք եվրոպական երկրների շահերը և դա անենք ամենայն ճշգրտությամբ: Բայց այս, երկխոսությունը կարևոր է ամբողջ եվրոպական մայրցամաքի կայունության համար: Ի վերջո, մենք վերջերս ականատես եղանք Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի կառուցվածքային քննարկմանը»,-ասել է Մակրոնը:
Financial Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին օրերին Մերկելը այս թեմայով բանակցություններ է վարել եվրոպական երկրների հետ. Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ժամանել են Բեռլին՝ այս հարցի շուրջ քննարկման: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ըստ թերթի աղբյուրների, նույնպես Գերմանիայի մայրաքաղաքում բանակցություններ էր վարում կառավարության հետ:
Ռուսաստան-ԵՄ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 28-ին Բրյուսելում. 1990-ականների կեսերից դրանք անցկացվում էին գրեթե ամեն տարի, հաճախ տարին երկու անգամ, Ռուսաստանում և Եվրամիության տարածքում: Երկրորդ գագաթնաժողովը, որը նախատեսված էր 2014 թ., չեղյալ է հայտարարվել, և ԵՄ անդամ երկրները որոշել են չանցկացնել կանոնավոր երկկողմ գագաթնաժողովներ, ինչը կապված էր Ղրիմ թերակղզու` ՌԴ կազմում ներառման հետ:
Ինչպես գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովին եվրոպական առաջնորդներին ուղղված հրավերում,, Ռուսաստանի հետ հարաբերությունները կքննարկվեն վերջերս Եվրահանձնաժողովի և Բորելի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա համապարփակ մոտեցման վերաբերյալ տեղի ունեցած ռազմավարական բանավեճերի համատեքստում:
Եվրոպական առաջնորդների կողմից Բորելին հանձնարարվել էր պատրաստել զեկույցը մայիսին կայացած նախորդ գագաթնաժողովում: Փաստաթուղթը խոսում է եվրոպա-ռուսական հարաբերություններում «բացասական պարույրի» մասին, որի համար պատասխանատու է Մոսկվան: Այս կապակցությամբ Բորելը առաջարկել է Ռուսաստանի նկատմամբ կիրառել նոր ռազմավարություն, որը համատեղելու է երեք սկզբունք` հեռավորություն, ճնշում և երկխոսություն Եվրամիության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Մասնավորապես, Մոսկվայի հետ երկխոսությունն առաջարկվում է անցկացնել առողջապահության, կլիմայի, Իրանի միջուկային ծրագրի, ահաբեկչության դեմ պայքարի, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և Արկտիկայի զարգացման վերաբերյալ: Բացի այդ, առաջարկվում է ակտիվորեն կապեր հաստատել Ռուսաստանի ժողովուրդների և Եվրամիության երկրների միջև, որի կապակցությամբ Բորելը առաջարկել է «ավելի առատաձեռն վիզային քաղաքականություն» վարել Ռուսաստանի քաղաքացիների, հատկապես ուսանողների նկատմամբ: Միևնույն ժամանակ, առաջարկվում է կառավարության հետ շփումներն ավելի տեխնիկական դարձնել:
Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն առաջարկում է շարունակել քննարկել ուկրաինական կարգավորման խնդիրը, կիբերհարձակումները, ապատեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ցանկանում է նաև «սահմանափակել ռեսուրսները», որոնք Ռուսաստանի կառավարությունն օգտագործում է «արտաքին քաղաքականություն վարելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT