Երևան
12 °C
Քանի Վլադիմիր Պուտինը որևէ հանդիպման մեջ ներգրավված է, որևէ լավ արդյունք սպասել չի կարելի: Ռուսաստանն ամեն բան անում է, որ մեր ու Ադրբեջանի միջև եղած կոնֆլիկտը թարմ մնա: Իրենք շահագրգռված չեն կոնֆլիկտի լուծմամբ: Ոչ մի ակնկալիք ես չունեմ այդ հանդիպումից:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը՝ նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Վերջինս հիշում է՝ մեկ տարի է, ինչ նման ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել, իսկ հիմա ՌԴ-ի մեջ խոսում է «խանդը», քանի որ Բրյուսելն է ակտիվացել:
«Բրյուսելյան հանդիպումից հետո ԵՄ և ԵԱՀԿ դիտորդները եկան Հայաստան, իսկ ՀԱՊԿ-ը կույր է և խուլ: ՀԱՊԿ անդամ երկիր ենք, բայց մեզ չեն արձագանքում, ավելի ճիշտ՝ արձագանքում են, բայց բացասական: Մենք արտաքնապես Ռուսաստանի հետ դաշնակից ենք, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Բայց իրականում հակառակն է: Այս եռակողմ հանդիպումներում մեր վարչապետը միայնակ է մնում, նրանք երկուսով միասին են: Այդ պատճառով Փաշինյանը երկրից մեծ զորակցություն պետք է ունենա, որն ունի: Արտախորհրդարանական ընդդիմությունը նրա հետ է, ռևանշիստները՝ ոչ: Քանի որ վերջիններս ռուսական ուժ են, որոնք Ֆրանսիայի հրապարակում ցույցեր էին անում ու Փաշինյանի հրաժարականն էին պահանջում: Նրանք թիկունք չեն, գողապետության փոքր զանգվածն են»,- ասում է նա:
Դիտարկմանը՝ ԱԺ-ում վարչապետը նշեց, որ շատ հարցեր կան կուտակված, որոնք պետք է հնչեցնի այդ հանդիպմանը, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու անվտանգության հարցերը, սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած սադրանքները, ռուս խաղաղապահների լռությունը: Հարցադրմանը՝ ՌԴ նախագահը կտա՞ մեզ հուզող հարցերի պատշաճ պատասխանները, քաղաքագետն ասում է՝ պատասխաններ չեն լինելու, Ռուսաստանն ամեն բան անելու է, որ Հայաստանում վիճակը վատ մնա:
«ՌԴ-ը Հայաստանի դեմ է աշխատում: Մի հանճարեղ գրող ունենք՝ Լևոն Շանթը, քաղաքական գործընթացների մասին մի այսպիսի արտահայտություն է արել՝ «Քաղաքականությունը սիրախաղ է, մենք էլ այդ արվեստին պետք է տիրապետենք»: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ևս տիրապետում է այդ արվեստին»,- նկատում է Շիրինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի բախտը բերել է, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայի հետ պատերազմում, որտեղից, իր կարծիքով, «կենդանի» դուրս չի գալու. «Սա ցույց է տալիս, որ արևմտյան վեկտորը՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը և այլ երկրներ, մեզ վրա ավելի շատ սևեռվեն: Նրանք են մեր իրական դաշնակիցները: Այն մարդիկ էլ, որոնք ասում են՝ հակառակն է՝ պետք է Ռուսաստանը մեզ վրա շատ ուշադրություն դարձնի, ասեմ՝ Աստված չանի՝ ուշադրությունը մեզ վրա շատանա, թե չէ Հայաստանին «ուտելու է», դարձել է մեր ոխերիմ թշնամին»:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև ռուսական կողմից հնչում են միջանցքի մասին խոսակցություններ՝ ի հեճուկս ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի արած հայտարարությունների, Շիրինյանը նկատում է՝ միջանցք ուզում է և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, իսկ Հայաստանը դա չի տալու:
«Ի՞նչ է նշանակում պետությունից միջանցք ուզել, ասես Հայաստանը Ադրբեջանից Բաքուն ուզի: Իհարկե, պատմականորեն կարող է ուզել, բայց չի ուզում: Միջանցքն իրականում ՌԴ-ն է ուզում, սակայն հիմա Ուկրաինայով է խառը, պարտություն է կրում, ուժ չունի այլևս: Միջանցքի հարցը լուծված է, այն չի լինելու: Մեռնող Ռուսաստանին ոչ ոք միջանցք չի տալու: Ռուսաստանը գնալով թուլանում է, իսկ որքան թուլանում է, մենք ավելի մեծ ազատություն ենք ձեռք բերում»,- կարծում է նա:
Խոսելով ՌԴ-ի՝ ԵԱՀԿ և ԵՄ դիտորդների Հայաստան գալու արձագանքի մասին, երբ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, թե այդ որոշումները կայացվել են հապճեպ և լի են վտանգներով՝ զրուցակիցն ասում է՝ պարզ է, որ այդպես պետք է արձագանքեին, քանի որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը մնա անպաշտպան, որ ինչպես ցանկանան, այդպես էլ վարվեն:
«Բայց մենք հիմա ունենք դաշնակիցներ, և դիտորդական առաքելությունները սահմանին մեծ փոփոխություններ են բերելու: Ես արդեն քանի տարի է՝ խոսում եմ, որ Արևմուտքն է մեր դաշնակիցը: Հիմա նոր դա ջրի երես է դուրս եկել, որովհետև մինչև Թավշյա հեղափոխությունը, իշխանությունները ՌԴ-ի ԱԱԾ գործակալներն էին»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT