ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության հարթակի հանդիպմանը

ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանը, Բրյուսելում մասնակցել են ԵՄ արևելյան գործընկերության՝ օրենքի գերակայության հարթակի հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,  հարթակի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության աջակցության հիմնախնդիրները: Մասնավորապես՝ քննարկվել են պետական մարմինների համակարգում դատախազության տեղին և դերին, դատախազության անկախության և հաշվետվողականության երաշխավորմանը, դատախազների նշանակման և առաջխաղացման թափանցիկությանը վերաբերող հարցեր:

Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է իրականացված սահմանադրական փոփոխությունների և «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի համատեքստում դատախազության առկա իրավական կարգավիճակը, դրա հստակեցմանն ուղղված բարեփոխումների ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ իրականացված բարեփոխումները կանխորոշել են Հայաստանում դատախազության զարգացման ուղիները, դրել համակարգային անկախության, հաշվետվողականության ամրապնդման ամուր հիմքեր:    

 ԵՄ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հետայսու ևս շարունակել դատախազության շարունակական բարեփոխումներին ուղղված համագործակցությունը:

Տպել
750 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք