Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում այսօր մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում պահպանել է ԱլԳ հիմքում ընկած արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, և դրանք խորապես արմատավորված են ազգային գիտակցության մեջ, ինչի վառ ապացույցը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է:

«Մեր Կառավարությունը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և հավակնոտ դատական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն: Մենք հավատում ենք, որ որպես Կառավարություն՝ ունենք մեծ հնարավորություն մեր ժողովրդի վստահությունը փոխակերպելու ուժեղ ինստիտուտների կայացմամբ, օրենքի գերակայության ամրապնդմամբ, անվտանգության ապահովմամբ և ներառական ու պատասխանատու հասարակության կառուցմամբ: Մեր ժողովուրդը մեզ տվել է աննախադեպ մանդատ ՝ իրենց կյանքում փոփոխություններ մտցնելու համար. դա է մեր հիմնական պատասխանատվությունը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախարարն առանձնացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր դերը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում՝ վերահաստատելով Կառավարության հանձնառությունը`Համաձայնագրից բխող ճանապարհային քարտեզի արդյունավետ և պատշաճ իրականացման վերաբերյալ:

Ելույթում նախարարն անդրադարձել է նաև Կառավարության կողմից ընդունված Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններով նախատեսված միջոցառումներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին: Բացի այդ, Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը ստանձնել է քաղաքական հանձնառություն՝ աջակցելու Հայաստանում ոստիկանության բարեփոխումներին: Այդ նպատակով  կմշակվի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ռազմավարություն, որն ուղղված կլինի Ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, այդ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում Ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացմանը և այլն:

Տպել
398 դիտում

Իջևան-Դիլիջան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. 2 տուժածները հոսպիտալացվել են

Ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը. խոսքը դիրքային կորուստների մասին է. Հովհաննիսյան

Կրակոցների ձայների ներքո Մովսեսում քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները. Սիփան Փաշինյան

ՀՀ ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից Տավուշում իրականացվող գնդակոծությունը

2-3 ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ

«Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցիները՝ 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին»

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները. ԱԳՆ

Հակառակորդի բոլոր փորձերը չեզոքացվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն. ՊՆ խոսնակ

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախի սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել ՀՀ նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից. ՊՆ

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից սահմանին խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Կորոնավիրուսն ու դրա դաշնակիցները

Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավեցրել ադրբեջանցի զինծառայողներին. Շուշան Ստեփանյան

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում