Երևան
12 °C
Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ՝ ԵԼՔ դաշինքի նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ Ծառուկյան դաշինքը: Արտահերթ նիստում ԵԼՔ-ը ներկայացնելու է Հարկային օրենսգրքում իր փոփոխությունների տարբերակը, որը հնարավորություն կընձեռի մեղմել գնաճը: «Հայկական ժամանակ»-ը ԵԼՔ-ի պատգամավոր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե՝ արտահերթ նիստի ժամանակ դաշինքը փոփոխությունների ի՞նչ տարբերակներ է առաջարկելու, որը կմեղմի գնաճը եւ կկարգավորի մարդկանց սոցիալական վիճակը:
«Ես չէի ցանկանա նախագիծն ամբողջությամբ մանրամասնել, քանի որ եթե հիմա ներկայացնեմ, ապա դրան դեմ խոսացողներն այսօրվանից կպատրաստեն իրենց խոսքը եւ արգումենտները, բայց ոչ թե քայլ անելու, այլ դրան հակադարձելու առումով: Տնտեսագիտական առումով ես իմ արգումենտները ներկայացնելու եմ, հիմնավորելու եմ, թե եկամտահարկը ինչ վնասներ է բերում տեղեկատվական, գյուղատնտեսական, ներդրումային ոլորտներին: Ակցիզային հարկի բարձրացումը գյուղատնտեսությանը մեծ վնասներ է տալիս: Շահաբաժնի հարկման մասին օրենքը շատ լուրջ վնասներ է իր մեջ պարունակում՝ ներդրումային քաղաքականության առումով: Սրանք գործընթացներ են, որոնք մեր երկրի պարագայում հակառակ արդյունքն են ունենալու եւ բյուջեի դեֆիցիտը լրացնելով Հայաստանի տնտեսությունը պարալիզացնելու են: Այն կովը, որը կթում են, սատկացնելու են: Մենք առաջարկում ենք մտածել նոր հորթեր գնելու, դրանց կերակրելու մասին, որ կարողանանք ասել՝ երկիրը երկու-երեք տարի հետո ունենալու է բյուջեի նոր մուտքեր, որի պարագայում կկարողանանք ունենալ 20 հազար լրացուցիչ պայմանագրային զինծառայող»,- ասաց Արամ Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով՝ արտահերթ նիստի ժամանակ շեշտը դրվելու է այն գործիքների փոփոխության վրա, որով իշխանությունները նպաստել են կտրուկ գնաճին: Արամ Սարգսյանն ասում է, որ իշխանությունները գնաճն արդարացնում են երկու տարբերակով՝ միջազգային շուկայում թանկացումներ են եղել եւ երկրորդ տարբերակ, որ ինչ-որ կերպ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված փաստաթղթի հետեւանք են:
«Այդ փաստաթղթով նաեւ էժանություն է եղել: Միջազգային գների հետ կապված թանկացումը եղել է, բայց այս լրացուցիչ թանկացումը, որ եղավ ակցիզային եւ եկամտային հարկի պատճառով էր: Կառավարման այս ձեւը, որ իշխանություններն առաջարկում են դա ոչ միայն թանկացման խնդիր է, այլեւ Հայաստանի տնտեսության միջեւ վերջին կաթիլը քամելու տարբերակ»,- ասում է Արամ Սարգսյանը՝ նշելով, որ իրենց բարեփոխումների նախագիծը հիմնված է լինելու հենց այս խնդիրների կարգավորման առումով:
ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին նշեց, որ եկամտահարկի փոփոխության մասով իրենց ներկայացրած նախագիծը եւ ԵԼՔ-ի նախաձեռնությունն ունեն որոշակի եզրեր:
«Եթե ընդունվի ակցիզային կամ եկամտահարկի օրենքի փոփոխությունների նախագիծը, ապա գները միանշանակ կնվազեն: Եթե ընդունվի, ուրեմն տարբեր խավերի մոտ եկամուտն ավելի շատ է լինում, քանի որ քիչ են հարկ վճարում, իսկ ակցիզային հարկի մասով կտրուկ իջնում է բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի գները, հետ ենք գալիս նախկին գներին»,- ասում է Միքայել Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը չի կարծում, որ իշխանությունն ինչ-որ զիջման կգնա: Նրա խոսքով՝ լուրջ լարվածություն կառաջանա:
«Լուրջ լարվածություն կառաջանա բյուջետային ծախսերի առումով, քանի որ արդեն պլանավորված է, որ բյուջեն պետք է լցվի այդ հարկերով. այն չափը, որի չափով բյուջետային ենթադրական մուտքերը պետք է իջնեն եւ այն չափը, որ նա պետք է տնտեսական որակյալ աճ ունենա՝ ստվերի դեմ պայքարելով կամ լավ վարչարարություն իրականացնելով: Այսինքն՝ այն նախագծերը, որ ներկայացնում ենք, դրանցով քիչ է բյուջե գումար գալիս, մենք ասում ենք, որ դա պետք է լրացնել համապատասխան տնտեսական աճով, վարչարարական համակարգի բարելավմամբ եւ ստվերի կրճատումներով: Հնարավոր է, որ սրա հետ չկապված գնաճ էլ անեն, որը պարտադիր չէ կապված լինի գազի, բենզինի հետ կարող է այլ ապրանքներ էլ թանկացնեն: Նախկինում, երբ գնաճ էին անում, հարկային բեռը չէին բարձրացնում, հիմա երկուսն էլ անում են»,- ասաց Մելքումյանը:
Մելքումյանն ասում է, որ արտահերթ նիստի ժամանակ շեշտը դնելու են թոշակ-աշխատավարձ բարձրացնելու վրա՝ որպես գնաճի զսպման մեխանիզմ:
Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT