Երևան
12 °C
Դեկտեմբերի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Ինժեներական քաղաքում մասնակցել է Եվրամիության EU4Innovation East ծրագրի շրջանակներում կազմակերպված Ազգային խորհրդատվական կոմիտեի (NCC) տարեկան հանդիպմանը:
Ինչպես հայտնել է նախարարությունը, միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրային հարցերի պատասխանատու Դավիթ Դիլանյանը, EU4Innovation East նախագծի տնօրեն Ժյուլիեն Շմիդտը, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Ռուբեն Սիմոնյանը շեշտել է միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը և Եվրամիության EU4Innovation East ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

Սիմոնյանի խոսքով՝ նորարարությունը պետք է ձևավորվի գործընկերության, ամուր համագործակցության և փոխադարձ վստահության հիման վրա։
«Եվրամիությունն օրակարգային կարևոր գործընկեր է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար թվայնացման, կարողությունների զարգացման, նորարարական լուծումների ստեղծման, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգերի ձևավորման ոլորտներում»- ասել է նա:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս երկրի տեխնոլոգիական էկոհամակարգը դարձնել ավելի ուժեղ և մրցունակ: Ռուբեն Սիմոնյանը կարևորել է նաև համատեղ ծրագրերը հատկապես գիտահետազոտական և փորձարարական զարգացման (R&D) ոլորտում, որոնք կարող են նոր R&D կենտրոններ բերել Հայաստան և նպաստել երկրի տեխնոլոգիական ներուժի աճին։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները կատարված աշխատանքների վերաբերյալ և առաջարկները՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անդրադարձ է կատարվել նաև EU4Innovation East ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը
Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին
Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ
Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին
Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին
Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան
Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին
9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար
Գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ. փոփոխությունների պետք է գնանք. նախարար
Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան
Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ և Ջերմուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
Գրանցվեք FINTECH360 համաժողովին մինչև մարտի 31-ը և ստացեք 15% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար
Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նմուշներին
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները
Թուրքիան աջակցում է Սիրիայում միասնական և անկախ պետության պահպանմանը. Էրդողան
Թրամփը զգուշացրել է՝ կարող է «պայթեցնել Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի
Նարե՛կ ջան, որսորդությամբ զբաղվելու փոխարեն առաջարկում եմ՝ պետբյուջե փոխանցես 105,3 մլն դրամը. Պապոյան
Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը
Ով կլինի «մերձևովականների» վարչապետի թեկնածուն. Կարեն Կարապետյանը ապահովագրե՞լ է իրեն
Կաշառքի մեղադրանքով ձերբակալված ՊԵԿ օպերլիազորներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները
Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները
Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար
Սպասվում են ձյան տեղումներ, բուք. ջերմաստիճանը կնվազի
Շիրակում 200-ից 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան․ Առուշանյանը մանրամասնում է
Որևէ մեկն իրավունք չունի կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխել, հեղինակազրկել Մայր Աթոռը. բարենորոգման խորհուրդ
Ոսկու գնի փոփոխությունը մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ. Վահե Հովհաննիսյան
ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. ԱՆ պարզաբանումը
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին օրենքը
Հաղթանակ համար 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը
Չէի ասի, թե սա պարգևավճար է. սա աշխատավարձի բարձրացում է, ուղղակի մի փոքր այլ եղանակով. Հովհաննիսյան
Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները. Վահե Հովհաննիսյան
Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
ԱԳ փոխնախարարը Իտալիայի պատգամավորների հետ անդրադարձել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարարական օրակարգին
ՀՀ լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 60-80 սմ-ով ավելի է. սա դրական է ազդելու ջրալցվածության վրա
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Կապան-Աճանան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ կա տուժած
Թրամփի ինքնաթիռը, որը ուղևորվել էր Դավոս, անսարքության պատճառով վերադարձել է ԱՄՆ. տեսանյութ
Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT