Տոնածառային կրքեր Գյումրիում. կոմկուսը վերակենդանացրեց Բալասանյանների ջարդոնը. Կառավարության նվերը սրտներով չէ

05/12/2025 schedule19:05

Հի՜ն Գյումրվա ավանդույթներից չէ, բայց վերջին տարիներին ձգտում է, որ դառնա ու այդ շարքում իր հաստատուն տեղն ունենա:

Վատ, բայց կայուն սովորություն է դարձել տարին սկսել մեկ քաղաքապետով, ավարտել՝ ուրիշ մեկով: Գյումրիում կառավարման թնջուկի պատվավոր հիմնադիր-հեղինակներ բալասանյանականները գուցե դեռ անկյունում նստած կծկում են ինչ-որ մեկի կծիկը, կամ գուցե խոր շունչ քաշել, խղճները համարել են մաքրված ու անցել իրենց այլ գործերին:

Տոնածառային կրքեր Գյումրիում. ավելին, քան քաղաքականությունը

Տոնածառը միշտ և բոլոր ժամանակներում եղել է Ամանորի զարդը, տոնի շունչն ու հոգին, կախարդանքը:

Այն Գյումրիում արդեն երկու Ամանոր քաղաքի քաղաքական զարդն է, տոնի լարվածությունն ու հոգին ապահովողը, գուցե և կախարդանքը՝ նայած, թե ում վրա ինչ չափաբաժնով և հատկապես ինչ իմաստով է գործում:

Գյումրվա տոնածառը «խելքը կորցրեց» ու «սխալ ճամփա» բռնեց 2015-ի հունվարի 8-ին՝ բոյով մեկ գետին տապալվելուց հետո: Դրան հաջորդած ժամանակահատվածում, ճիշտ է, կապել-կապկպելով զարդարվեց, բայց արդեն էլ հին ամրությունը չուներ, տեղից էլ ծուռ էր, ավելի ծռվեց ու հասավ այնտեղ, որ 2024-ի սեպտեմբերի 10-ին որակվեց ջարդոն: Այդ տարի դեռ Վարդգես Սամսոնյանը պաշտոնավարում էր, ավագանու նիստ արեց, ծուռ ու վտանգավոր տոնածառի փոխարեն որոշվեց նորը գնել՝ շքեղ ու անվտանգ: Համայնքի բյուջեից 68 միլիոն դրամ էր տրամադրվելու տոնածառի, ևս 7 միլիոն դրամ էլ՝ Ամանորի հին դեկորների նորոգման ու նոր զարդարանքների ձեռքբերման համար։

Այսինքն՝ փաստվեց, որ տապալված, ծռված և վտանգավոր երկաթե տոնածառը այլևս պիտանի չէ:

Մինչ ավագանին գնաց տոնածառ որոնելու, որ գար դրա լավն ու վատը քննարկեր, անտոնածառ Գյումրին մնաց անքաղաքապետ: Սամսոնյանի գլխավորությամբ «Բալասանյան դաշինքը» այլևս քաղաքապետարան չվերադարձավ: Թե ինչու, հնարավոր է իրենք գիտեն, բայց գյումրեցին այդպես էլ մնաց անտեղյակ իր հանդեպ դրսևորված այդ անպատասխանատվությունից:

Քանի որ Ամանորը մոտ էր, տոնածառի ու քաղաքի զարդարանքի խնդիրն էր, որ եկավ առաջին պլան՝ հետևում թողնելով քաղաքի համար այն կործանարար հետևանքը, որը դեռ գալու էր:

2024-ի դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Գյումրին տոնածառ ունենալու է: Վարչապետը խոստացավ, և Գյումրին ունեցավ 15-մետրանոց շքեղ, լուսավոր, գունավոր տոնածառ: Մինչ այդ էլ արդեն ուներ քաղաքապետի պաշտոնակատար. Սարիկ Մինասյանը վառեց Վարդանանց հրապարակի տոնածառի լույսերը:

1.jpg (268 KB)471075371_122111880686677452_4874290986090834350_n.jpg (179 KB)471141116_122111880542677452_4352551820741800569_n.jpg (295 KB)

Տոնը ճանապարհեցին, դիմավորեցին ընտրությունները: Աթեիստ կոմունիստները հավատով լցվեցին Գյումրու նախկին քաղաքապետ, հավատացյալ Վարդան Ղուկասյանի հանդեպ, կուսակցությունը տրամադրեցին, որ առաջադրվի ու նախկինից դառնա ներկա: Ինքնուրույն չկարողացավ, այս հարցում Ղուկասյանին օգնեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իրեն վստահված քվեները նվիրեց, Ղուկասյանի կարգավիճակը նախկինից սարքեց ներկա վերջինիս հետ չնույնականացվելու զգուշավորությամբ: Ավագանու մանդատից հրաժարվեց, շարունակեց մնալ պատգամավոր:

Նախկին քաղաքապետը, որն արդեն ներկա էր, աստիճանաբար Գյումրին տարավ դեպի նախկին իրականություն՝ առաջին գիծ բերելով նախկին, արդեն, բնականաբար, տարեց պաշտոնյա-ընկերներին, նախկին բարքերը, իր իմացած կարգերը ու սկսեց դժվարությամբ հարմարվել նոր իրականության, նորագույն տեխնոլոգիաների և էլի շատ այլ նորությունների հետ:

Ու քանի որ նախկինի ձգտումը եղավ անդիմադրելի գերակա, աշնան երկրորդ ամսի սկզբին Վարդանանց հրապարակում որպես փյունիկ վեր հառնեց ջարդոնը: Վերակենդանացման աշխատանքներում ներգրավվեց կոմունալ բաժինը: Բաժնի պատասխանատու Անդրանիկ Չադրյանը պարզաբանեց՝ տեղադրել են, որ չափուձև անեն, թեքվածության պատճառը գտնեն, որ տանեն նորոգեն: Ընդամենը: Այսինքն՝ տոնածառի ծռությունը, ոչ թե ամրությունն ու անվտանգությունն էր մտահոգիչ:

02cbef0d-d35e-4168-aa6b-2817c9032424.jpg (1.29 MB)

Հետո ձողը կորավ ու մեկ էլ վերադարձավ օրեր առաջ: Քաղաքապետարանում մի խումբ մարդիկ որոշել, այն վերակենդանացրել, ներկել, փայլեցրել են արդեն, հիմա էլ զբաղված են մոնտաժման աշխատանքներով: Այդ աշխատանքներն արել է հին ու իրենց իմացած ձևով՝ վերասյա, հետո փողը ով տա՝ տա:

MyCollages (58).jpg (124 KB)

Հենց էլ քինախնդրություն է. ինչու Գյումրիում չի տեղադրվում Կառավարության գնած նոր տոնածառը

Կոմունիստները կարծում են, որ Կառավարության գնած տոնածառն անշուք է, փոխարենը շքեղ է կցած-կցմցած, մի կերպ կյանքի կոչված և իրար վրա բերվող տարիների վաղեմության երկաթյա կոնստրուկցիան: Այստեղ արդեն ավանդույթի ուժով հինը պահելու հարց չկա, առանձնապես ընդգծված յուրահատկություն չունեցող տոնածառը պատմամշակութային ժառանգություն չէ, սա կոմունիստների քմահաճույքն ու ամբիցիան է, իրենց պատկերացրած քաղաքական ընդդիմադիր կեցվածքի ամրացման հիմքը՝ իրենց ձևով:

Արդյոք սա քինախնդրություն չէ՞, և ինչո՞ւ չէր կարելի սպասել մի քանի օր, մինչ ավագանու նիստ կգումարվեր, որոշում կկայացվեր, նոր քաղաքապետարանը կսկսեր տոնածառի տեղադրման աշխատանքը: Նման մտահոգություն ավագանու վերջին նիստում ունեցավ ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը՝ ընդգծելով՝ եթե քինախնդրություն է, վատ է:

MyCollages (60).jpg (87 KB)

Բնականաբար, քաղաքապետի պարտականությունները կատարող Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանն ասաց՝ ոչ, քինախնդրություն չէ, պարզապես ավելի լավը, ավելի շքեղ լինելու խնդիր կար:

Ու ճիշտ է նա, քանի որ այս քայլը քինախնդրությունից անդին, հավանաբար, այլ որակում ունի, ինչը գերազանցում է քինախնդրությանը, քանի որ եղած նոր տոնածառի փոխարեն համայնքի բյուջեից 24 մլն դրամ հատկացնել նախկին ջարդուխուրդ եղած տոնածառի վերականգնման, մոնտաժման, ապամոնտաժման, զարդարանքների համար, պարզ է, որ քինախնդրության հետ կապ չունի: Տոնածառ-ջարդոնի վերականգնումը, մոնտաժումն ու ապամոնտաժումը կարժենա 2 միլիոն դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն էլ պնդեց՝ սա ոչ ավել, ոչ պակաս քինախնդրություն է:

MyCollages (35).jpg (112 KB)

«Երբ ամեն անգամ բյուջեից գումար ենք ծախսում, ես հիշում եմ պարոն Ղուկասյանի խոսքերը՝ փող չունենք, փող չունենք, բայց ձեր անձնական ամբիցիաները բավարարելու համար պարզվում է, որ լավ էլ փող ունեք»,- ասաց Հարությունյանը:

Ինչպես և սպասելի էր, ավագանու մյուս խմբակցությունները, բացի ՔՊ-ից, եղան կոմկուսին թև-թիկունք, համաձայնեցին Ամանորին խմբվել հին տոնածառի շուրջբոլորը՝ արդարացնելով կրկին Գյումրի վերադարձած ամենաթողության արատավոր երևույթը: Ինքնուրույն տոնածառ զարդարելը գուցե ոմանց մանր հարց թվա, սակայն ավագանուն չհարգելու վառ ապացույց է: Հարությունյանն ավագանու նիստում հարգանքի բացակայության ավելի ցցուն ապացույց ուներ:

«Պարո՛ն Առաքելյան, դուք այն խմբակցությունն եք, որի ղեկավարը մեզ վրա փորձում էր կոմպրոմատներ հավաքել, և ո՛չ դուք, ո՛չ մեր գործընկերները այդ հայտարարությունը չի դատապարտել: Այսինքն՝ ձեզ համար նորմալ է, որ ավագանու անդամների վրա կոմպրոմատ են հավաքում, ու բոլորդ լուռ եք, որևէ մեկը ասելիք չունի: Դա նորմալ է, դա ձեր արժեքներին բնորոշ է, հարիր է, և հիմա շարունակում եք նույն կերպ»,- ասաց նա:

Տոնածառով ավագանու՝ հիմնարար որոշում կայացնելու իրավունքը ոտնահարած, գործընկերների նկատմամբ հարգանքը հարցականի տակ դրած կոմկուսը, այնուամենայնիվ, կզարդարի իր հին ծառը: Կառավարության գնած տոնածառը կտանեն քաղաքի ծայրամաս:

4.5 մլն դրամի շրջանակներում էլ մշակույթի բաժինը տոնական օրվա միջոցառումը կապահովի՝ խորհրդանշական կերպով կվառվեն լույսերը, երգ, եղանակը, որ թույլ տա, պարել էլ կլինի, Ձմեռ պապիկ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ, այսինքն՝ ամենը, ինչը թույլ կտա գումարի շրջանակը:

MyCollages (56).jpg (92 KB)

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ արդեն գիտեն՝ ով է հաղթել տոնի անցկացման համար հայտարարված մրցույթում: 5 կազմակերպություն է մրցույթի մասնակցել, նրանցից մեկը՝ 3 մլն 466 հազար դրամ որպես ամենացածր գին առաջարկած կազմակերպություն, շահել է մրցույթը: Թովմասյանի խոսքով՝ օրենքով նախատեսվող 10-օրյա անգործության ժամկետի ավարտից հետո կազմակերպության հետ կսկսեն աշխատել:

Բալասանյանները ստո՞ւմ էին, թե կոմկուսն է ժողովրդի հաշվին ամբիցիոզ. ջարդո՞ն էր քաղաքի հին տոնածառը

Ամանորին Գյումրին տոն էլ կունենա, տոնածառ էլ, դրա տակ նկարվողների, շուրջբոլորն էլ պարողների պակաս նույնպես չի լինի, տոնը քաղաքինն է, քաղաքն էլ՝ ժողովրդինը: ժամանակն էլ ցույց կտա, թե ով կամ ովքեր ու ինչպես կվառվեն հրապարակի տոնածառի լույսերը: Մշակույթի բաժինն ունի ծրագիր, կիրականացնի:

Մեկ հարց, սակայն, իր պատասխանը չունի, տվողն էլ չկա, որովհետև Բալասանյանները ուղղակի չկան, որ ասեն՝ ստո՞ւմ էին, թե քաղաքի հին տոնածառը վտանգավոր է ու ջարդոն, թե՞ իրենք ճիշտ էին, ուղղակի կոմկուսն է զուտ ժողովրդի հաշվին սեփական ամբիցիան կարևորում՝ այն փաթեթավորելով հին տոնածառը որպես լավություն քաղաքի ծայրամասում տեղադրելու մտադրությամբ:

Այսինքն՝ Կառավարության գնած տոնածառը իրենց աչքից ու քաղաքի կենտրոնից ինչքան հեռու, այնքան լավ:

1619bc66-1df7-49bd-8baf-c488339f652d.jpg (185 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10138 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ