Երևան
12 °C
Իշխող ՀՀԿ-ն իր նախկին կոալիցիոն գործընկերոջ՝ «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ-ի) դեմ սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածու չի առաջադրել, չնայած նրան, որ «Հայկական վերածնունդն» իրեն ընդդիմադիր է հայտարարում:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 3 թեկնածու՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված, գործող գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված, Ոսկեվազ համայնքի ավագանու անդամ Արսեն Նազարյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Հենրիկ Ասատրյանը: ՀՀԿ Արագածոտնի մարզի տարածքային կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը մեր հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն Ոսկեվազ համայնքում թեկնածու չի առաջադրել, այն դեպքում, երբ գործող գյուղապետը «Հայկական վերածնունդի» անդամ է, արդյոք կարելի՞ է եզրահանգել, որ ՀՀԿ-ն նախկին ՕԵԿ-ին է սատարելու, Սահակյանը, հարցը լսելուն պես, անջատեց հեռախոսը: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել նաեւ Տավուշի մարզի Չինչին գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում, որտեղ գյուղապետը նույնպես «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ է: Իշխող ուժը չի առաջադրվել եւս 15 համայնքներում. ինչպես Արագածոտնի մարզի Արուճ համայնքում, որտեղ առաջադրվել է ՀՅԴ-ական գյուղապետը, նույնը նաեւ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում: ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել նաեւ Արարատի մարզի Ազատաշեն համայնքում, որտեղ առաջադրված է ԲՀԿ-ական թեկնածու, ԲՀԿ-ական համայնքի ղեկավարի դեմ ՀՀԿ-ից թեկնածու չի առաջադրվել նաեւ Հովտաշատ համայնքում:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չհերքեց, որ ոչ պաշտոնապես աջակցություն կլինի նաեւ առաջադրված ոչ ՀՀԿ-ական այն համայնքապետերին, որոնք «իրենց գործունեությամբ արդարացրել են իրենց»: «Այն համայնքներում, որտեղ գործող համայնքների ղեկավարներն արդարացրել են իրենց՝ անկախ նրանից՝ անկուսակցական են, թե կուսակցական, թեկնածու չենք առաջադրել իրենց դեմ, իսկ որտեղ որ ունենք արժանի թեկնածուներ, առաջադրել ենք»,-ասաց Թադեւոսյանը: Մեր դիտարկմանը, որ, օրինակ, Ոսկեվազում գործող համայնքապետը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ է, ստացվում է՝ կա՞ համաձայնություն սատարելու նախկին ՕԵԿ-ին, Թադեւոսյանը պատասխանեց, որ համաձայնություն չկա, սակայն որոշակի մանրամասներ ներկայացրեց. «Տեղեր կան, որ մեր աջակցությունը հետեւյալ ձեւով է՝ թեկնածու չենք առաջադրում իրենց դեմ, իսկ սատարելու մասին որոշում կայացնելը թողել ենք տարածքային կազմակերպությունների հայեցողությանը»:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ամենեւին էլ զարմացած չէ, որ ՀՀԿ-ն աջակցում է ոչ միայն իր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, այլեւ՝ ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդին»: «Այդ ուժերը ցույց են տալիս, որ ունեն պայմանավորվածություն ու իրար դեմ չեն գործելու այս ընտրություններում, եւ մեծ հավանականություն կա, որ նույնը կլինի համապետական ընտրությունների ժամանակ»,- նկատեց Մեհրաբյանը: Քաղաքագետի խոսքով՝ ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» մինչ օրս չեն արել այնպիսի քայլ, որը դեմ կլինի ՀՀԿ-ի քաղաքականությանը: «Չեմ կարծում, որ որեւէ արտառոց կամ զարմանալի բան է տեղի ունենում, տեղի է ունենում այն, ինչ պետք է լիներ»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT