Երևան
12 °C
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հեղինակել են հոգևորականները. Եպիսկոպոսաց դասից կային ներկայացուցիչներ, վարդապետներ, քահանաներ․ նպատակը եկեղեցու բարեկարգումն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շարժման անդամ Կարեն Պետրոսյանն է մանրամասնում. եկեղեցում, մասնավորապես՝ Մայր Աթոռի բարձրաստիճան որոշ հոգևորականների մոտ արատավոր երևույթներ կային:
«Երբ ասում ենք՝ բարեկարգում, դա վերաբերում է մի քանի բարձրաստիճան հոգևորականի, որոնք, ըստ էության, շեղվել են իրենց առաքելությունից: Քանի որ մենք կարծում էինք, որ հեղափոխությամբ ձևավորվում էր նոր Հայաստան, ուրեմն այդ իրողությունը պետք է տարածվեր նաև հոգևոր իրողության վրա»,- նկատում է նա:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը մեծապես ներքին հոգևոր ընդվզում էր
«Եվ շատ եպիսկոպոսներ ընդվզեցին այդ արատավոր երևույթների, առկա խնդիրների դեմ, ձայն բարձրացվեց եկեղեցու ներսում, որ կան շատ անառողջ, արատավոր երևույթներ:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը բավական մեծ ազդակ եղավ, սակայն Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգևորականներ փորձում են կոմպրոմատներով խոսել իրենց հոգևոր եղբայրների հետ, և դրանց միջոցով ճնշվեց նախաձեռնությունը:
Որոշակի լայն շրջանակների, այդ թվում՝ քաղաքական և հասարակական մեծ աջակցություն չգտնելու պարագայում, նաև հոգևորականների ավելի իներտ մնալու պատճառով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը որոշեց առժամանակ դադարեցնել ակտիվ գործունեությունը՝ մնալով այն օրակարգում, որ մեր եկեղեցում, հատկապես բարձրաստիճան հոգևորականության մոտ պետք է լուրջ բարեփոխումներ լինեն: Դրանք մենք տեսնում ենք ոչ միայն անձանցով, այլ նաև ամբողջ համակարգի փոփոխությամբ՝ ծխական խորհուրդների ձևավորում, ազգային-եկեղեցական ժողովի այնպիսի պատվիրակներ, որոնք ներշնչված կլինեն Սուրբ հոգով, իսկ երբ այդ ժողովներին գնում են մարդիկ, որոնք հայ եկեղեցու, քրիստոնեության հետ կապ չունեն, անընդունելի է:
Այս փոփոխություններն էին, որ մենք դարձրինք հանրային, եկեղեցական կամ ներեկեղեցական օրակարգ: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը ներքին հոգևոր ընդվզում էր բարձրաստիճան հոգևորականների՝ եպիսկոպոսների և այլ հոգևորականների ձեռնարկած»,- շարժման նպատակն Է ներկայացնում Պետրոսյանը:
Հայր Կորյունն առաջին բարձրաձայնողն էր, իմ խոստովանահայրն է. ինչպես Պետրոսյանը դարձավ շարժման անդամ
Կարեն Պետրոսյանը շարժման անդամ է դարձել իր կամքով ու որոշմամբ, կիսել և շարունակում է ճիշտ համարել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գաղափարախոսությունն ու առաքելությունը: Պետրոսյանն ասում է՝ 2018-ին վստահ է կանգնել Սուրբ Գայանե վանքի վանահայր, իր խոստովանահայր հայր Կորյունի կողքին:
«Առաջին բարձրաձայնողը հայր Կորյունն էր, որն այդ ժամանակ Սուրբ Գայանե վանքի վանահայրն էր: Շատ միաբաններ շատ մեծ ջանքեր են գործադրում Մայր Աթոռում, որ Գայանե վանքի վանահայրը դառնան, որովհետև այս վանքը հայտնի է նաև իր ծիսական առատ օրակարգով, և շատերի համար դա նյութական որոշակի բարեկեցություն է:
Ունենալով նման կարգավիճակ, բայց անհանդուրժող լինելով արատավոր երևույթների նկատմամբ՝ ընդվզողներից մեկը նաև հայր Կորյունն է, որը նաև իմ խոստովանահայրն է: Եվ երբ քո խոստովանահայրը, քո հոգևոր հայրը մտնում է որևէ հոգևոր պայքարի մեջ, խոստովանազավակը, լինելով նաև որոշակի հոգևոր ընկալում և պատասխանատվություն ունեցող մարդ, չի կարող իներտ մնալ և չլինել իր խոստովանահոր կողքին»,- նկատում է նա:
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումն ակտիվ և մնայուն է, քանի դեռ օրակարգը սպառված չէ
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման օրակարգը բարձրաստիճան հոգևոր դասի վերափոխումն է, վերանորոգությունը կամ փոփոխությունն է:
«Եվ, այո, մենք կարծում էինք, հիմա էլ վստահ ենք, որ ցանկացած ուխտադրուժ հոգևորական պետք է պատասխանատվության ենթարկվի: Եվ այդ պատասխանատվության շրջանակը պետք է որոշի եկեղեցին: Կան հանգամանքներ, որտեղ պետք է ուխտադրուժ հոգևորականի ծառայությունը լինի անընդունելի:
Մենք չենք ասում, թե այդպիսիք պետք է ամբողջությամբ դուրս դրվեն եկեղեցուց: Տերն ինքն ասում է՝ հունձքը շատ է, մշակները՝ քիչ: Արդ խնդրեք հունձքի տիրոջը մշակներ հանի հունձքի համար: Այսինքն՝ ըստ էության, մենք այնքան մեծ քանակի հոգևորականներ չունենք, որ ամեն սխալվողի դուրս դնենք եկեղեցուց:
Չնայած, ինչպես տեսնում ենք, Մայր Աթոռում վեհափառի կամ դիվանապետի թեթև ձեռքով ամեն օր լսում ենք կարգալուծությունների մասին ոչ միայն այս ակտիվ շրջանում, այլև բոլոր այն ժամանակահատվածներում, երբ իրենց դեմ են դուրս եկել»,- ասում է Պետրոսյանը:
Մանրամասնելով բոլոր սխալվողներին չպետք է եկեղեցուց դուրս դնել միտքը, Կարեն Պետրոսյանն ընդգծում է՝ սա չի վերաբերում սրբապղծություններին, որոնց մասին վերջերս բարձրաձայնվեց: Իսկ նրանք, ովքեր սրբապղծություն չեն արել, պետք է զղջան, մնան իրենց կարգի մեջ առանց եկեղեցում կարևորագույն պաշտոններ, դիրքեր զբաղեցնելու իրավունքի:
«Չեն կարող լինել կաթողիկոս, դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, որովհետև այն մարմինները, որոնք պահանջում են անարատ հոգևորականություն, պետք է լինեն անարատ հոգևորականներինը, որ իրենց առաջնորդությունն էլ լեցուն լինի աստվածային շնորհներով: Քանի դեռ խնդիրը Հայ առաքելական եկեղեցում լուծված չէ, շարժումը չի կարող լինել դադարեցված: Այն կլինի դադարած միայն այն ժամանակ, երբ կվերանա խնդիրը, քանի որ այն առանձին միավոր չէ և կիմաստազրկվի, երբ ամեն ինչ կանոնակարգվի եկեղեցում, և եկեղեցին առաջնորդեն այնպիսի մարդիկ, որոնք լեցուն են աստվածային շնորհներով»,- ասում է Կարեն Պետրոսյանը:
Որևէ աշխարհական պատարագ կազմակերպել չի կարող, նման խոսակցությունները ծիծաղելի են
Պետրոսյանը պնդում է՝ խոսակցությունները, թե ինքը Գյումրիում պատարագ է կազմակերպում կամ համակարգում, ծիծաղելի են: Որևէ աշխարհական, ըստ նրա, պատարագ կազմակերպել չի կարող, պատարագը կազմակերպում է եկեղեցին հոգևորականների միջոցով: Իսկ այն շահարկումները, թե ինչ-որ մեկը պատարագ է կազմակերպում, հերյուրանք են:
«Երկրորդ գլխավոր հերյուրանքը կամ անհասկանալիությունն այն է, որ այս թեմայով խառնվել են մարդիկ, որոնք իրենց հոգևոր կերպով, նկարագրով ու բնութագրով ընդհանրապես դուրս են հայ եկեղեցուց, և իրենց մտածումներով ու վարքով այդ մարդիկ քրիստոնեության հետ էնքան էլ կապ չունեն: Եվ այս պարագայում նրանց քաղաքական դիվիդենդներ են փորձում վաստակել՝ թիրախավորելով անձանց, քահանաներին և հանգամանքները»,- նկատում է Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է առաջիկա կիրակի օրը վարչապետի՝ Գյումրիում պատարագի մասնակցելու հայտարարությանը, վերջինս ասում է՝ յուրաքանչյուր քրիստոնյայի համար պետք է ուրախալի լինի, որ երկրի առաջին դեմքերը մասնակցում են հոգևոր իրադարձությանը:
«Երբ վարչապետը գնում է պատարագի, տասնյակ հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իշխանության տարբեր թևեր ներկայացնող անձինք ևս գնում են: Այդ պատարագի ժամանակ ամեն մեկը մի հոգևոր անդրադարձ ունենում է: Կապ չունի՝ ինչի համար է գնացել: Մեկը գնացել է՝ պաշտոնը պահելու համար, մեկը գնացել է՝ վարչապետին հաճոյանալու, մեկն էլ՝ Աստծո հետ իրոք երկխոսելու և հաղորդության մեջ լինելու համար: Եկեղեցին այն կառույցն է, որտեղ Սուրբ հոգու ներշնչումով և աստվածային ներկայությամբ մարդկանց կյանքեր են փոխվում: Հիմա եթե դու քրիստոնյա ես և տեսնում ես, որ պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվում է պատարագի գնալը, արդյոք ուրախալի հանգամանք չէ՞»,- նշում է նա:
Ինչ կապ ունի Պետրոսյանը վարչապետի մասնակցությամբ պատարագի և Տեր Ռուբենի հայտարարության հետ
Գյումրիում համառ ու հաստատուն շահարկումներ կան, որ պատարագի կազմակերպման քահանայի որոնումը հանձնարարվել է հենց Կարեն Պետրոսյանին, նա էլ գտել է Տեր Ռուբենին, որը համաձայնել է պատարագել: Ըստ այդ նույն լուրերի՝ Պետրոսյանն իբր խնդրել է զեղչել կաթողիկոսի անունը:
Կարեն Պետրոսյանը նման խոսակցությունները որակում է սուտ, իսկ այն, որ հանդիպել է տեր Ռուբենի հետ, արտասովոր բան չէ․ տարբեր քահանաների հետ հաճախ է հանդիպումներ ունենում:
«Կիրակի օրվա մասով քահանայի հետ հանդիպման տրամաբանությունը բացառապես եղել է ճշտելը, թե ով է Սուրբ Հակոբ եկեղեցու կիրակի օրվա պատարագիչը: Ես վստահ պնդում եմ՝ վեհափառի անունը չհնչեցնելու մասին իմ կողմից խնդրանք, առավել ևս պահանջ չի եղել: Դա քահանայի բացառիկ իրավունքն է, իր ներքին համոզումը: Ո՛չ անունը տալով է վեհափառը սրբանում, ո՛չ էլ չտալով՝ մեղավոր դառնում:
Ըստ էության, պատարագի ժամանակ վեհափառի անունը պետք է լինի յուրաքանչյուր հավատացյալի շուրթերին: Եթե դա չկա, հենց սա պետք է վեհափառին խորհելու տեղիք տա, ոչ թե իր անունը կարդացվե՞ց, թե՞ չէ: Իրա անունը թող կարդացվի Աստծո գրքում:
Վեհափառի անունը կարդացվեց, թե չէ, ինձ համար մի մեծ դարակազմիկ իրադարձություն չէ: Ես արդեն 8 տարի մասնակցում եմ հարյուրավոր պատարագների, որի ընթացքում մշտապես ընթերցվել է վեհափառի անունը, և դա որևէ կերպ իմ հոգևոր ընկալմանն ու զգացմունքներին չի էլ խանգարել: Այսինքն՝ ես անձնապես շահագրգռվածություն չունեմ այդ հարցում, որ քահանային էլ հորդորեմ՝ անունը չկարդա»,- վստահեցնում է Պետրոսյանը:
Ինչ են զրուցել Տեր Ռուբենի հետ՝ Պետրոսյանը չի մանրամասնում, ասում է՝ երկուսով են եղել, և իրավունք չունի առանց քահանայի գիտության իրենց անձնական զրույցը հանրայնացնել: Միակ բանը, որ պետք է ու ասում է՝ կաթողիկոսի անվան հետ կապված շահարկումների շուրջ սխալ խոսակցությունները հերքելն է. «Այո, ես քահանայի հետ հանդիպել եմ: Այո, մենք որոշակի հարցերի շուրջ խոսել ենք, և ես շատ շեշտադրված հերքում եմ, թե իմ կողմից որևէ պահանջ անվան զեղչման վերաբերյալ եղել է: Նման բան մեր խոսակցության ժամանակ չի եղել»:
Ցածր կարգ ունեցող հոգևորականները սկսեցին հրապարակավ քննադատել եպիսկոպոսներին. ձեզ սովորեցնողները չե՞ն ասում, որ նման իրավունք չունեք
Կարեն Պետրոսյանը վստահ է՝ եկեղեցու առողջությունը Աստծո խոսքի պահպանությունն է ներքին միջավայրում: Սա ևս այսօր վտանգված է:
«10 օծյալ եպիսկոպոս ունեցավ մոտեցում: Հիմա Մայր Աթոռի բարձրաստիճան որոշ հոգևորականների թելադրանքով շատ ցածր կարգ ունեցող հոգևորականները՝ սարկավագներ, քահանաներ, սկսեցին հրապարակավ քննադատել եպիսկոպոսներին, իսկ դրա իրավունքը ունեի՞ք ի հոգևորս, ձեզ սովորեցնողները չե՞ն ասում, որ նման իրավունք չունեք: Ուրեմն բոլորդ էլ արժանի եք կարգալուծության:
Առավել ևս, երբ առաջիկայում պետք է լինի Եպիսկոպոսաց ժողով, մինչ այդ դուք՝ աբեղաներ, սարկավագներ, քահանաներ, հանդգնում եք եպիսկոպոսներին ամենավերջին արտահայտություններով թիրախավորել, գնահատական տալով և դատելով: Դա՞ է մեր առողջ եկեղեցին:
Մենք գիտենք, որ դիվանապետը տարիներ շարունակ ֆեյքերի բանակով ուղիղ ազդեցությամբ հանրային որոշակի թիրախավորման է ենթարկել այն բոլոր քահանաներին և այլ մարդկանց, որոնք իրենց ապօրինությունները, վարքուբարքը քննադատել են: Փորձել են շանտաժի, կոմպրոմատների միջոցով, ֆեյքերի և հանրային ճնշման միջոցով լռեցնել: Բայց Աստծո ողորմությունն անսպառ է, և Աստծո արդարությունն է անսպառ: Եվ ես վստահ եմ, որ շատ մոտ ժամանակում այս հարցն ամբողջական լուծում կստանա»,- զրուցը եզրափակում է Կարեն Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT