Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
Մինչ օրակարգի քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով:
«Ես գիտեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում կամ ընդհանրապես վերջին տարիներին այս ոլորտում հեղափոխություն չենք արել երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով: Բնականաբար, այս ֆոնին հարց է առաջանում, թե որն է այդ դեպքում մեր ռազմավարությունը, ինչ պետք է մենք անենք: Ռազմավարությունը նույնն է՝ պետք է հաջորդիվ լինել հետևողական և անընդհատ վերադառնալ թեմային»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ Կառավարությունը խնդրի կարևորությունն ընկալում է: «Մենք խնդրի կարևորությունը դիտարկում ենք, այդ թվում՝ Հայաստանի պետական շահերի տրամաբանության մեջ: Ինչո՞ւ եմ ասում այդ թվում, որովհետև պարզ է՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը մարդու իրավունքների, ամենատարբեր հարթությունների խնդիր է, բայց մենք հարցը դիտարկում ենք նաև Հայաստանի պետական շահի սպասարկման տրամաբանությամբ՝ ելնելով այն կանխադրույթից, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումն է: Հետևաբար մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Դա, բնականաբար, եթե հակառակ դիտանկյունից նայենք, նաև որոշակիորեն այդ մարդկանց բարեկեցությունը, ապրելու բավարար պայմանները, ներառումը կապահովի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ձևաչափով հանդիպումների քաղաքական հիմնական ուղերձը հենց դա է: Վարչապետն ընդգծել է՝ ամեն անգամ պետք է վերադառնալ, փորձել, գտնել հարցերի պատասխանները, ամփոփել կատարված աշխատանքներն ու մատնանշել առաջիկա անելիքները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքական տեսլականը, ծրագրային նախաձեռնությունները: Նախարարը նշել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները և անցում է կատարվել բժշկական մոդելից դեպի իրավունքների և ներառման մոդել: Նոյեմբերի 1-ի դրությամբ նախկին և նոր համակարգերում ներառված է 197 հազար 046 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ 9356 երեխա: Նրանցից 24.4%-ը, այսինքն՝ 48 211 անձ, այդ թվում՝ 4600 երեխա, արդեն գնահատված է ֆունկցիոնալության գնահատման համակարգով:
Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ նոր գնահատման համակարգն ապահովում է տվյալահեն քաղաքականություն, ինչը թույլ է տալիս մշակել հասցեական ծառայություններ՝ ըստ տարիքի, սահմանափակման տեսակի և իրական կարիքների։ Նշվել է, որ 2024 թվականից ներդրվել է նաև Անձնական օգնականի ծառայությունը, որից այս պահի դրությամբ օգտվում է 204 քաղաքացի: Ծրագիրն ունի նախապայման՝ կրթական, զբաղվածության բաղադրիչ: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ծրագրի շարունակականության ապահովում և ընդլայնում: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ ընդլայնվում է փոքր «Խմբային տների» գործունեությունը, որոնք մեծ հաստատություններից դեպի համայնք անցումային խնամքի ծառայություններ են մատուցում։ Ներկայում 5 փոքր խմբային տներում 70 հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձինք ստանում են շուրջօրյա խնամք ընտանիքին մոտ պայմաններում: Վերջերս նաև Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ը փոխակերպվել է ընտանեկանին մոտ խնամք տրամադրվող ծառայության։ Արմավիրի մարզում կառուցվում է առաջին «Անկախ կյանքի» կենտրոնը, որը կտրամադրի խոսքի թերապիա, հոգեբանական աջակցություն, հատուկ մանկավարժություն և այլ ծառայություններ՝ ըստ անհատական կարիքների։

ԱՍՀ նախարարը նշել է, որ համայնքում ապրելու հնարավորություններն ընդլայնվում են նաև տնային խնամքի ծառայությունների միջոցով. 2025 թ.-ից տնային խնամքի ծառայություն է մատուցվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ամսական 170 երեխայի հաշվարկով: Ըստ Արսեն Թորոսյանի՝ այս ծառայությունները ևս նախատեսվում է ընդլայնել: Ընդհանուր առմամբ տնային խնամքի ծառայություններից օգտվում է 1325 քաղաքացի, որից 624-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք:
Վերջին 3 տարիներին մեծացել է նաև աջակցող միջոցներին հատկացվող պետական բյուջեն: Այդ նպատակով 2025թ. ծախսերը հասնում են մոտ 2,5 միլիարդ դրամի, իսկ 2026թ.-ի համար նախատեսվել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2025թ. տրամադրվել է 33 հազար աջակցող միջոց ավելի քան 15 հազար քաղաքացու։ «Սրանք առանձին ծրագրեր չեն, սա ծառայությունների ամբողջական փոխակերպման մեր ռազմավարությունն է, որի նպատակը պարզ է՝ ծառայությունները պետք է հասնեն մարդուն և ոչ թե մարդը ծառայություններին»,- ամփոփել է Արսեն Թորոսյանը:
Հաջորդիվ ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ստացել պարզաբանումներ:
Օրակարգի շրջանակում ներկայացվել են նաև մի շարք ոլորտներում կատարված աշխատանքները: Մասնավորապես մշակվել է «Ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելիության և սովորողներին խելամիտ հարմարեցումներով ապահովման» մշտադիտարկման գործիքակազմը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Շենքերի և շինությունների մատչելիություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի երկրորդ խմբագրության նախագիծը: Փաստաթուղթը լրամշակվել և կրկին ներկայացվել է շահագրգիռ մարմինների ու մասնագիտական կազմակերպությունների քննարկմանը։ Նշվել է նաև, որ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության շրջանակներում դիտարկվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նորմատիվային պահանջները և ըստ անհրաժեշտության (չապահովման դեպքում)՝ այդ հիմքով նախագծային փաստաթղթերը վերադարձվում են լրամշակման։
Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով հանձնաժողովի նիստի աշխատանքը, կարևորել է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը խթանելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում երկրի ղեկավարը կրկին ընդգծել է կրթություն ստանալու կարևորությունը:
Վարչապետը հանձնարարել է ոլորտում առկա հարցերի լուծման ուղղությամբ համակարգված և արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քամին ԿԳԲ-ից ա փչում. Զախարովան ա շրջանառության մեջ դրել, թե Թուրքիան աջակցում է վարչապետին. տեսանյութ
Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ, դուք պարում եք, մենք նվագում. գրանցվեք. վարչապետ
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 27 հարց է ընդգրկված
Խաղաղությունը կլինի հարատև, ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ տնտեսական կյանքի առաջընթացին. նախագահը՝ դեսպան Քվինին
Երևանում և մարզերում հիմնովին կնորացվի շուրջ 500 կմ օդային և 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գիծ. Պետրոսյան
Որպես անհետ կորած որոնվում է Սլավիկ Պողոսյանը
ԲԿ-ի փոխտնօրենը կաշառքով օժանդակել է զինակոչիկներին խուսափել ծառայությունից. նախաքննության ավարտ՝ 9 անձի մասով
Մաքսանենգության գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնատար անձինք կալանավորվել են
Ապրիլի 27-29-ը Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ
Անգրագետ դատողությունները՝ «գյուտ». երիտասարդը խոսել է՝ առանց պատկերացնելու, թե ինչ է նշանակում ասածը
Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան
Ձեր հաստ ծոծրակը կտեսնեք՝ իշխանություն այլևս Հայաստանում չեք տեսնի, թույլ չենք տալու. խաղաղություն լինելու է
Հայաստանին բերել ենք խաղաղություն. ընդդիմության՝ պատերազմի թաց երազանքները որպես մուրազ կմնան նրանց փորում
Գլաձոր համայնքի 2 հողամասի նկատմամբ վերականգնվել է Եղեգնաձորի սեփականության իրավունքը. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին
ՀԷՑ-ում ինչո՞ւ էիք ձեզ նման բարձր աշխատավարձեր սահմանել. հիմա էլ ՀՀ-ն եք ուզո՞ւմ գրավ դնել. Ղազարյան
Ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. մի շարք շրջաններում սպասվում են ձյուն, բուք ու ցածր տեսանելիություն
ՊԵԿ-ը հայտնաբերել է շրջանառվող կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր. տեսանյութ
Քննարկվել են «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը
Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Սիմոնյան
Նարե՛կ ջան, ի տարբերություն ձերոնց՝ մարդիկ հայերեն կարդալ գիտեն ու կիրառում են նաև Google Translate. Խանդանյան
Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը, ծանոթացել ծառայության ընթացքին, զրուցել սպաների հետ. լուսանկարներ
Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան․ որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը
Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել
Amio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար
Նման բան չի ասվել. Սիմոնյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին վերագրվող հայտարարությունների մասին
27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել զինծառայությունից խուսափելու քրեական պատասխանատվությունից. նախագիծ
Թուրքիայի ԱԳ նախարարը չի ասել, որ Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին. Իոաննիսյան
Ծառայակցին ինքնասպանության է հասցրել. զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. մանրամասներ
Ընդդիմությունը սխալ էր. պատերազմ չեղավ, եղավ խաղաղություն, որը պետք է պահպանել. Ռուբինյան
Պատահական չէ, որ կեղծ քարոզչական թեզը տարածում է հայտնի կենտրոնից եկած բիզնեսմենի զարմիկը. Առաքելյան
Տոկիոյի գնացքի գծերում էլեկտրամատակարարման խափանման պատճառով մեծ կուտակումներ են առաջացել. տեսանյութ
Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում է
Ով կհամարվի անհայտ կորած անձ. կհստակեցվեն նրա ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները. նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT