Նախագծով չի նախատեսվում կենդանիների քնեցում կամ սպանդ. Գալստյանը օրենքի մասին պարզաբանումներ է հրապարակել

05/12/2025 schedule10:41

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ մի շարք պարզաբանումներ անելով Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին և հարակից օրենքների նախագծերի շուրջ ծավալվող քննարկումների համատեքստում:

«Ուզում եմ ՀՍՏԱԿ ամրագրենք հետևյալը․

Նախագծերով ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ՝

  • Կենդանիների քնեցում՝ որպես քանակի կարգավորման տարբերակ,
  • Կենդանիների սպանդ՝ թաքնված ինչ-որ կարգավորումների տեսքով։

Ես հասկանում եմ և գիտեմ ապատեղեկատվությունը նախաձեռնող կողմերի շարժառիթները, ինչպես նաև մեզ բնորոշ իներցիոն անվստահությունն ու կասկածամտությունը հանրային ռեֆորմների նկատմամբ, բայց ուզում եմ կենտրոնանանք այն փաստի վրա, որ Հայաստանը՝ որպես քաղաքակիրթ երկիր, այսուհետև ունենալու է մի շարք զարգացած երկրների օրենսդրությանը և փորձին համահունչ կենդանիների բարեկեցության մասին օրենսդրություն (Animal Welfare Act)։ Այս կարևոր ձեռքբերումը, անշուշտ, նաև մի շարք կենդանապաշտպան հասարակական կազմակերպություններին է, քանի որ հենց իրենք են առաջինը ահազանգել կենդանիների նկատմամբ դաժանությունների մասին դեռևս 2019թ․-ին, որոնց հետքերով գնալով՝ սկսել ենք աշխատել այդ ոլորտում օրենսդրություն ունենալու ուղղությամբ։

Բոլոր քննարկումներում Ազգային ժողովում մշտապես շեշտվել է սպանդի և համատարած քնեցման տարբերակի ԲԱՑԱՌՈՒՄԸ՝ որպես թափառող կենդանիների քանակի կարգավորման տարբերակ։ Ի վերջո, կենդանիների իրավունքների երաշխավորման օրենսդրություն չէինք մշակի, եթե դիմեինք այդ հեշտ, բայց ոչ քաղաքակիրթ մեթոդին։ Ինչո՞ւ տարիներով բանակցել գործադիր մարմնի հետ կացարանների կառուցման, ստերջացման ծրագրերի համար ռեսուրս հատկացնելու, կառավարությանը կից բազմաշահառու հասարակական խորհուրդ ձևավորելու և այլ գաղափարներ օրենսդրորեն ամրագրելու շուրջ, եթե կարելի էր պարզապես ՏԻՄ-ի մասին օրենքում ավելացնել քնեցումն ու սպանդը որպես թույլատրելի մեթոդ համայնքում, կամ գործող թույլատրելի քնեցման հիմքերում պարզապես ավելացնեինք քանակի կարգավորումը։

Համատարած աղմուկի ալիքի մեջ պարզապես կուրորեն հետևելով ոլորտի «հնաբնակներին», որոնք, իրենց հեղինակությունը օգտագործելով, բացահայտ ապատեղեկատվություն են տարածում, առաջարկում եմ պարզունակ fact-check՝ ԿԱՐԴԱՑԵՔ ՕՐԵՆՔԸ՝ (http://parliament.am/committees.php?do=show&ID=111221...

Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները

1. ԱՐԳԵԼՎՈՒՄ է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝

1) ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի.

Հոդված 17. Կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցումը

1. 1. Կենդանիների կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջների վերաբերյալ իրավահարաբերությունները կանոնակարգվում են «Անասնաբուժության մասին» օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Անասնաբուժության մասին ՀՀ օրենքի (գործում է 2014թ-ից) Հոդված 33. Կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները՝

7. Քնեցումը թույլատրվում է՝

  1. անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի և տանջանքի մեջ են.
  2. վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
  3. կենդանիների նկատմամբ փորձարկումների կասեցման համար, որի արդյունքում առաջացել են կենդանիներին ցավ և տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխություններ.
  4. կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց և կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:

Ամենակարևորը Քաղաքացիական օրենսգրքում ամրագրվել է, որ կենդանիների նկատմամբ բացի գույքային իրավունքներից՝ այսուհետև պարտադիր հաշվի են առնվելու նաև նոր օրենքով ամրագրված իրավունքներն ու սկզբունքները, ինչը առհասարակ ամրագրում է կենդանու կյանքի իրավունքը, ինչը խախտելու համար կախված դրսևորման ծանրությունից՝ պատիժ է սահմանվելու թե՛ Քրեական, թե՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով։

Եվ մի բան էլ․ այժմ որոշ կենդանապաշտպան հասարակական կազմակերպություններ ունեն նաև մասնավոր կացարաններ։ Պետության կողմից կառուցվող կացարանները չեն հանգեցնելու ձեր կացարանների գործունեության դադարեցմանը։ Մենք բոլորս ձեր կարիքն ունենք և ունենալու ենք նաև ապագայում, պարզապես կացարանների համար գործելու են դեռևս մշակվելիք չափորոշիչներ և ստանդարտներ, իսկ կացարանային գործունեությունը ենթակա է լինելու լիցենզավորման։ Մենք չենք ուզում, չէ՞, որ ցանկացած տարածք, որտեղ թափառող կենդանի է պահվում, համարվի կացարան։ Եթե շարժվում ենք քաղաքակիրթ երկրների փորձով, կացարանները ևս պետք է որոշակի որակական (վստահեցնում եմ ոչ անհասանելի) չափանիշների համապատասխանեն։ Նույնը վերաբերելու է նաև պետական/համայնքային կացարաններին։

Այս օրենսդրությունը մշտապես բարելավվելու կարիք է ունենալու, անպայման առիթներ կլինեն առաջիկայում նոր քննարկումների համար։ Շատ դրույթներ ուժի մեջ են մտնելու մեկ տարի անց, քանի որ Կառավարությունը պետք է մշակի բազմաթիվ ենթաօրենսդրական կարգեր»,- գրել է Գալստյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
752 դիտում

Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին

Քամին ԿԳԲ-ից ա փչում. Զախարովան ա շրջանառության մեջ դրել, թե Թուրքիան աջակցում է վարչապետին. տեսանյութ

Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ, դուք պարում եք, մենք նվագում. գրանցվեք. վարչապետ

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 27 հարց է ընդգրկված

Խաղաղությունը կլինի հարատև, ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ տնտեսական կյանքի առաջընթացին. նախագահը՝ դեսպան Քվինին

Երևանում և մարզերում հիմնովին կնորացվի շուրջ 500 կմ օդային և 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գիծ. Պետրոսյան

Որպես անհետ կորած որոնվում է Սլավիկ Պողոսյանը

ԲԿ-ի փոխտնօրենը կաշառքով օժանդակել է զինակոչիկներին խուսափել ծառայությունից. նախաքննության ավարտ՝ 9 անձի մասով

Մաքսանենգության գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնատար անձինք կալանավորվել են

Ապրիլի 27-29-ը Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ

Անգրագետ դատողությունները՝ «գյուտ». երիտասարդը խոսել է՝ առանց պատկերացնելու, թե ինչ է նշանակում ասածը

Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան

Ձեր հաստ ծոծրակը կտեսնեք՝ իշխանություն այլևս Հայաստանում չեք տեսնի, թույլ չենք տալու. խաղաղություն լինելու է

Հայաստանին բերել ենք խաղաղություն. ընդդիմության՝ պատերազմի թաց երազանքները որպես մուրազ կմնան նրանց փորում

Գլաձոր համայնքի 2 հողամասի նկատմամբ վերականգնվել է Եղեգնաձորի սեփականության իրավունքը. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

ՀԷՑ-ում ինչո՞ւ էիք ձեզ նման բարձր աշխատավարձեր սահմանել. հիմա էլ ՀՀ-ն եք ուզո՞ւմ գրավ դնել. Ղազարյան

Ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. մի շարք շրջաններում սպասվում են ձյուն, բուք ու ցածր տեսանելիություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է շրջանառվող կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր. տեսանյութ

Քննարկվել են «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Սիմոնյան

Նարե՛կ ջան, ի տարբերություն ձերոնց՝ մարդիկ հայերեն կարդալ գիտեն ու կիրառում են նաև Google Translate. Խանդանյան

Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը, ծանոթացել ծառայության ընթացքին, զրուցել սպաների հետ. լուսանկարներ

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան․ որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Amio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար

Նման բան չի ասվել. Սիմոնյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին վերագրվող հայտարարությունների մասին

27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել զինծառայությունից խուսափելու քրեական պատասխանատվությունից. նախագիծ

Թուրքիայի ԱԳ նախարարը չի ասել, որ Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին. Իոաննիսյան

Ծառայակցին ինքնասպանության է հասցրել. զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. մանրամասներ

Ընդդիմությունը սխալ էր. պատերազմ չեղավ, եղավ խաղաղություն, որը պետք է պահպանել. Ռուբինյան

Պատահական չէ, որ կեղծ քարոզչական թեզը տարածում է հայտնի կենտրոնից եկած բիզնեսմենի զարմիկը. Առաքելյան

Տոկիոյի գնացքի գծերում էլեկտրամատակարարման խափանման պատճառով մեծ կուտակումներ են առաջացել. տեսանյութ

Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում է