ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց. կան մարդիկ, որոնք կապեր ունեն հոգևորականների հետ. Հովհաննիսյան

05/12/2025 schedule12:18

«Վարչապետը բավական հստակ մեկնաբանեց հարցը։ Խոսքը որևէ ճնշման կամ պատարագի տեքստը ստիպողաբար փոխելու մասին չէ։ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, և բնական է, որ մենք տարբեր մարդկանց միջոցով, որոնք ծանոթ են հոգևորականների հետ, պարզաբանումներ ենք ստանում պատարագի վերաբերյալ»:

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե կան քննադատություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին այն բանի համար, որ նա ԱԱԾ-ի միջոցով հորդոր է հղում հոգևորականներին պատարագում խմբագրել իրենց տեքստը, որ 25 տարի շարունակ հնչեցրել են՝ հանելով Գարեգին Բ-ի անունը: 

Հովհաննիսյանը նշել է, որ նման ձևակերպումները, թե ինչ-որ բան «ստիպում են», իր կարծիքով, տեղին չեն:

«Այդ մարդկանց թվում կարող են լինել նաև ԱԱԾ աշխատակիցներ, բայց դա որևէ կերպ կապ չունի ճնշման կամ ցենզուրայի հետ։ Վարչապետը ըստ այդմ է որոշում՝ մասնակցե՞լ պատարագին, թե՞ ոչ՝ կախված նրանից՝ արդյոք տվյալ հոգևորականը կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը»,- ասել է նա:

Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք ԱԱԾ-ն իրականում այցելո՞ւմ է հոգևորականներին, Հովհաննիսյանը պատասխանել է.

«ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց։ Վարչապետը բացատրել է՝ խոսքը տարբեր մարդկանց մասին է, որոնք ունեն կապեր հոգևորականների հետ։ Նրանց շարքերում կարող են լինել ԱԱԾ աշխատակիցներ, բայց սա չի նշանակում, որ ԱԱԾ-ն՝ որպես ուժային մարմին, շփվում է հոգևորականների հետ։ Ոչ մի ճնշում կամ պարտադրանք չկա»։ 

Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետը, անդրադառնալով թեմային, հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, «որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»:

«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում, և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։

Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ պատարագ գնալու առիթով են շփվում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Դեկտեմբերի 5-ին էլ նա հայտնել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցելու է սուրբ և անմահ պատարագի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1099 դիտում

Որպես անհետ կորած որոնվում է Սլավիկ Պողոսյանը

ԲԿ-ի փոխտնօրենը կաշառքով օժանդակել է զինակոչիկներին խուսափել ծառայությունից. նախաքննության ավարտ՝ 9 անձի մասով

Մաքսանենգության գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնատար անձինք կալանավորվել են

Ապրիլի 27-29-ը Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ

Անգրագետ դատողությունները՝ «գյուտ». երիտասարդը խոսել է՝ առանց պատկերացնելու, թե ինչ է նշանակում ասածը

Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան

Ձեր հաստ ծոծրակը կտեսնեք՝ իշխանություն այլևս Հայաստանում չեք տեսնի, թույլ չենք տալու. խաղաղություն լինելու է

Հայաստանին բերել ենք խաղաղություն. ընդդիմության՝ պատերազմի թաց երազանքները որպես մուրազ կմնան նրանց փորում

Գլաձոր համայնքի 2 հողամասի նկատմամբ վերականգնվել է Եղեգնաձորի սեփականության իրավունքը. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

ՀԷՑ-ում ինչո՞ւ էիք ձեզ նման բարձր աշխատավարձեր սահմանել. հիմա էլ ՀՀ-ն եք ուզո՞ւմ գրավ դնել. Ղազարյան

Ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. մի շարք շրջաններում սպասվում են ձյուն, բուք ու ցածր տեսանելիություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է շրջանառվող կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր. տեսանյութ

Քննարկվել են «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Սիմոնյան

Նարե՛կ ջան, ի տարբերություն ձերոնց՝ մարդիկ հայերեն կարդալ գիտեն ու կիրառում են նաև Google Translate. Խանդանյան

Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը, ծանոթացել ծառայության ընթացքին, զրուցել սպաների հետ. լուսանկարներ

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան․ որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Amio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար

Նման բան չի ասվել. Սիմոնյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարարին վերագրվող հայտարարությունների մասին

27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել զինծառայությունից խուսափելու քրեական պատասխանատվությունից. նախագիծ

Թուրքիայի ԱԳ նախարարը չի ասել, որ Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին. Իոաննիսյան

Ծառայակցին ինքնասպանության է հասցրել. զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. մանրամասներ

Ընդդիմությունը սխալ էր. պատերազմ չեղավ, եղավ խաղաղություն, որը պետք է պահպանել. Ռուբինյան

Պատահական չէ, որ կեղծ քարոզչական թեզը տարածում է հայտնի կենտրոնից եկած բիզնեսմենի զարմիկը. Առաքելյան

Տոկիոյի գնացքի գծերում էլեկտրամատակարարման խափանման պատճառով մեծ կուտակումներ են առաջացել. տեսանյութ

Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում է

Ով կհամարվի անհայտ կորած անձ. կհստակեցվեն նրա ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները. նախագիծ

Հանրապետության հրապարակի տոնածառը հավաքվում է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ֆիդանը ՀՀ ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը. FIP

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար բացվել է

Փրկարարները վատառողջ երեխաներին Միրաք գյուղից ձնագնացով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին և Կրեմլին

Առատ ձյան հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտի վրա առաջացել են փոսեր. կկիրառվեն լուծումներ. Փամբուխչյան

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Եկեղեցու բարենորոգումը՝ անհետաձգելի հրամայական. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդի հայտարարությունը