Մոտ 60 համայնքում ՀՀԿ-Ն միայնակ է մնացել

Սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում ավելի քան 60 համայնքում իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, մնացել է առանց մրցակիցների. առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել: Այդ համայնքներից են Արագածոտնի Ապարան քաղաքը, որտեղ երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է  հայտնել, մյուսի թեկնածությունը մերժվել է, առաջադրված է միայն համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը:

 

Ապարանի «Պանրի գործարանի» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Տիգրան Հովհաննիսյանը մեր հարցին, թե ինչո՞ւ է իր թեկնածությունը մերժվել, իրար հակասող պատասխաններ տվեց. «Փողը չէի վճարել, ուրիշ բանի համար եմ դիմել»: Երբ խնդրեցինք մանրամասնել, թե որն է «ուրիշ բանը», ասաց, որ շփոթվել է, չի ցանկացել մասնակցել ընտրություններին, իսկ զրույցի վերջում հայտարարեց, որ ինքը չի դիմել, պարզապես իր անվան հետ  համընկել է առաջադրվողի անուն-ազգանունը:

Ընտրապայքար, որպես այդպիսին, չի լինի նաեւ Արարատի մարզի Մասիս քաղաքում. այստեղ ՀՀԿ-ն չի առաջադրել գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի թեկնածությունը, առաջադրել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, որը Թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է:  ԲՀԿ-ական ինքնաառաջադրված Կարապետ Օհանյանը, որը երկար տարիներ Մասիսում փոխքաղաքապետ է եղել, Համբարձումյանների ցուցումով ինքնաբացարկ է հայտնել: Ինքնառաջադրված ՀՀԿ-ական Լեւոն Խաչատրյանը եւս ինքնաբացարկ է հայտնել:

Արարատի մարզի Վեդի քաղաքում ինքնառաջադրվել է ՀՀԿ-ական փոխքաղաքապետն ու ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետը, փոխքաղաքապետն ինքնաբացարկ է հայտնել: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի Մեղրի քաղաքում եւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Արագածոտնի մարզի Ագարակի ՀՀԿ-ական ղեկավարն ամենեւին էլ ձեւական ընտրություններ չի համարում սպասվող ՏԻՄ ընտրությունները՝ չնայած նրան, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակից չունի: «Ի՞նչ ձեւական բաներ, նորմալ երեւույթ ա, ես ի՞նչ անեմ, որ չեն առաջադրվել:  Մարդ ենք, աշխատել ենք, հարգանք ունենք, չեն դնում, դա վա՞տ բան է»,- մեզ հետ զրույցում ասաց գործող գյուղապետ Վահան Խաչատրյանը: Հարցին՝ ինչո՞ւ է ինքնառաջադրված թեկնածուն ինքնաբացարկ հայտնել, հնարավո՞ր է իր նկատմամբ ճնշումներ են եղել կամ նախապես պայմանավորվածություն է եղել թեկնածություն ներկայացնելու, ապա ինքնաբացարկի, գյուղապետը բացառեց: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործունեություն է ծավալում ինքնաբացարկ հայտնած Ասատուր Խաչատրյանը, գյուղապետը պատասխանեց, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդ է, որն այս պահին աշխատանք չունի:

Արարատի մարզի Աբովյանի գյուղապետ Ավետիք Հարությունյանն ասաց, թե մեզնից տեղեկացավ, որ իր մրցակից միակ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել: «Արդե՞ն, «մալադեց», ապրի ինքը: Արհեստավոր տղա է,  մատոռիստ, մոտ 60 ձայն հազիվ կստանար»,- ասաց նա:

Արարատի մարզի Բաղրամյան գյուղում ինքնաբացարկ են հայտնել առաջադրված 4 թեկնածուներից երեքը: Գործող գյուղապետ Սոսիկ Բենիամինյանի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, թե ինչու են ինքնառաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ հայտնել: «Ի՞նչ իմանամ` ինչի հանեցին, երեւի մտածել են, որ ձեռք չի տա, հանել են»,- ասաց նա: Մրցակցություն չի լինի նաեւ Արագածոտնի մարզի Ագարակավան, Աշնակ, Բազմաղբյուր, Դաշտադեմ, Ծաղկասար, Մաստարա, Միրաք, Շղարշիկ, Նորաշեն (Արագած), Ոսկեթաս, Ոսկեհատ, Սադունց, Սիփան, Սորիկ, Ցամաքասար, Փարպի, Արարատի Ազատաշեն, Եգոյանց, Արարատ, Արաքսավան, Արմաշ, Գետափնյա եւ մի շարք այլ համայնքներում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3398 դիտում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր