Կառավարությունն ուզում է լուծարել լեզվի պետական տեսչությունը. այդպես ցանկացել է Աշոտյանը

Այս օրերին շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը:

Նույն նախագծով առաջարկվում է ստեղծել կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին: Ու եթե լուծարվելիք կրթության պետական տեսչության գործառույթներն ըստ էության փոխանցվելու են նորաստեղծ մարմնին, ապա լեզվի պետական տեսչությունը պարզապես դադարելու է գոյություն ունենալ ու վերջ: Նշված նախագիծը հեղինակած կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանին խնդրեցինք հիմնավորել, թե Հայաստանի Հանրապետությանն ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ լեզվի պետական տեսչություն:

«Առաջին հիմնավորումն այն է, որ «Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»,- պատասխանեց նա:

Այսինքն` լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել: «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել: Եվ հենց դրա համար էլ իրենք մինչեւ հիմա ստուգում չեն իրականացրել, այլ միայն վարչական վարույթ են հարուցել, ինչը չի կարելի կոչել վերահսկողություն: Օրենքով չնախատեսված գործառույթ են իրականացրել»,- շարունակեց նա` համոզմունք հայտնելով, թե լեզվի անաղարտությունը պահպանելու համար վերահսկողությունը լավագույն միջոցը չէ:

«Լեզվի տեսչությունն, ըստ էության, կենտրոնացել էր ընդամենը գրվածքների վրա, ու դրա հետեւանքով հիմնականում խնդիր էին ունենում միջազգային լոգոները: Օրինակ, պատկերացրեք, «Գուգլը» Հայաստանում գրասենյակ ունենա, դրա վրա իր լոգոն կախի, գան տուգանեն: «Գուգլը» աշխարհի ամենաթանկ բրենդն է»,- փակագծերը բացեց Հայկ Այվազյանը: Դիտարկմանը՝ բայց չէ՞ որ հայերեն գրելն օրենքի պահանջ է, նա արձագանքեց. «Նկարների դեպքում` ոչ: Այստեղ իրավական շատ լուրջ խնդիր կա, որն այդպես էլ անլուծելի մնաց: Լոգոն գրանցվում է որպես նկար, մենք չենք կարող տուգանել նկար կախելու համար: Մենք կարող ենք տուգանել ոչ հայերեն գրելու համար: Լեզվի տեսչությունն այդ մասին շատ լավ գիտի: Դատարանում այդ բոլոր գործերը պարտվում է, բնականաբար: ...Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հայերենի գործածությունն այդպես պետք է պահպանենք, ապա, իմ կարծիքով, վերահսկողության միջոցով մարդկանց մեջ մեր լեզվի նկատմամբ սեր առաջացնելը ամենավատ ձեւն է»:

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը, որպես լեզվի տեսչության գոյության անիմաստության վկայություն, ընդգծեց, որ տարբեր ոլորտներում հայերենի կիրառման նկատմամբ վերահսկողություն արդեն իսկ իրականացնում են պետական տարբեր մարմիններ, ինչպես օրինակ` ՀՌԱՀ-ը գովազդների նկատմամբ, առողջապահության նախարարությունը` դեղերի հետ հայերեն ներդիրների առկայության եւ այլն:

Նա նաեւ ասաց, որ քննարկվում է ստեղծել մեկ այլ մարմին, որը շատ ավելի բարձր կարգավիճակ կունենա եւ բնույթով մոտիկ կլինի նախկին տերմինաբանական կոմիտեին:

«Հենց այս փուլում քննարկվում է` ինչ մարմին պիտի լինի: Մենք առաջարկել ենք շատ ավելի բարձր կարգավիճակով մարմին, որը պիտի զբաղվի հայոց լեզվի առաջխաղացման հարցերով, ու դա ոչ մի կերպ չենք պատկերացնում վերահսկողության տեսքով, չնայած որ առանձին ոլորտներում վերահսկողություն նախատեսված է եւ իրականացվում է: Տեսչական բարեփոխումների խորհրդում այդ հարցը քննարկվում է արդեն մոտ չորս տարի: Առաջինը հենց այն ժամանակվա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից է առաջարկվել տեսչությունը փակել: Այդ հարցը վաղուց քննարկվել է, հիմնավորվել է, որ տեսչությունը չի իրականացնում այն խնդիրը, որն իր առջեւ դրված է: Դրա համար պիտի լինի այլ մարմին` այլ գործիքներով եւ իրականացնի այլ գործառույթ»,- ասաց Հայկ Այվազյանը: 

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նախագիծն ուղարկվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքների: Դրանք ստացվելուց հետո կամփոփվեն, կներկայացվեն տեսչական բարեփոխումների խորհրդի հավանությանը, այնուհետեւ կառավարության քննարկմանը: 

Իսկ թե ստեղծվելիք կրթության տեսչական մարմինը ինչով է տարբերվելու գործող կրթության պետական տեսչությունից, պարզվեց, որ այդ տարբերությունը կայանալու է կառավարման ձեւի մեջ: Այսինքն` գործառույթները, խնդիրներն ու նպատակները նույնն են մնալու, բայց ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի փոխարեն տվյալ մարմինը հաշվետու է լինելու վարչապետին, կառավարությանը եւ կառավարման խորհրդին:

Ամբողջ որոշման նախագիծն էլ, անվանումից սկսած, տեսչական մարմին ստեղծելու մասին է, եւ միայն թռուցիկ հիշատակվում է Լեզվի տեսչությունը լուծարելու վերաբերյալ: Ու եթե կրթության տեսչության, այսպես ասած, համարժեքը ստեղծվում է լուծարմանը զուգահեռ, ապա լեզվի պետական տեսչության փոխարեն ստեղծվելիք նոր, ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմինը դեռ մշուշում է ու շատ անորոշ: Իսկ սա լիովին տեղավորվում է լեզվի նկատմամբ մեր պետական այրերի դրսեւորված անհարգալից վերաբերմունքի շրջանակում:

Հ.Գ. -1 Հայկ Այվազյանը, մեր զրույցում կանխելով հնարավոր հարցը, ասաց, թե գուցե տեսչության լուծարվելու հավանականության լուրը մեզ հասցրած բարեկենդանը նաեւ տեղեկացրել է 1993 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշման մասին, որը սահմանում է «Լեզվի մասին» օրենքի կիրարկման կարգը, ըստ որի էլ նախատեսվում է ՀՀ-ում պետական լեզվական քաղաքականության իրականացման նպատակով  ստեղծել կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչություն: Այվազյանն ասաց, թե գործող տեսչությունը բոլորովին այն չէ, ինչ նախատեսված է նշված որոշմամբ: Իսկ անհամապատասխանությունը վերացնելու փոխարեն, փաստորեն, ընտրվել է տեսչությունը վերացնելու տարբերակը:

Հ.Գ. 2- Լեզվի պետական տեսչությունից երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ հնարավոր լուծարման հեռանկարի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11248 դիտում

Ուզում են քերթել ժողովրդին, մուռ հանել. եթե մենք չընտրվենք, խաղաղություն ու TRIPP չեն լինի, անիվը հետ կշրջվի

Ինչու էր Վենսը այցելել Հայաստան և Ադրբեջան. ինչ կատարվեց. աշխարհը վերլուծում է, ուշագրավ արձանագրումներ անում

Վարչապետն Արարատի մարզային գրադարանում մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը. տեսանյութ

Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ

Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ Գրենլանդիայի և Մադուրոյի պատկերներով

Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

TRIPP-ով անցնող երկաթուղու կառավարման հարցում Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ Գևորգ Պապոյան

Այս պահի դրությամբ ՔՊ-ի համար կոնկրետ մրցակից չկա․ Ալեն Սիմոնյան

Եթե Այաթոլլան վաղը ասի, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ, Թրամփը կհանդիպի նրա հետ․ Ռուբիո

Եթե նժարին դրվի ՀՀ-ի և որևէ բարեկամ, գործընկեր, դաշնակից, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու. Պապոյան

Իրանում իշխանափոխությունը «կլիներ լավագույն բանը, որ կարող էր տեղի ունենալ». Թրամփ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք

Մեր աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ. բոլորն էլ վերադառնալու են. Սիմոնյան

Ղարաբաղի ղեկավարն ասում էր՝ ՀՀ-ի մասին մտածեք, Ղարաբաղն ամենաապահով տեղն է, գրում էին՝ «Спасибо, Россия»

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սամվել Կարապետյանից մ տառը կմնար, եթե ՌԴ-ում նման հայտարարություններ աներ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ը Եվրոպային կոչ է անում միանալ նոր ուղեգծին, որն ընտրել է Դոնալդ Թրամփը. Ռուբիո

Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո մեր գերիները կվերադարձվեն հայրենիք. Սերգեյ Բագրատյան

Ռուսաստանցի օլիգարխը հանդես է գալիս ԱԲ-ուվ սարքած վիդեոուղերձներով՝ թեև նրա խոսքի վրա արգելք չկա. Ռուբինյան

Ո՛չ վարչապետի թեկնածու, ո՛չ պատգամավոր չի կարող լինել. ՌԴ-ում կամ Կիպրոսում կարող է ինչ-որ բան լինել. Սիմոնյան

Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը

Գյումրու «Լապտերիկ» մսուր-մանկապարտեզը շուտով կհիմնանորոգվի. Քնարիկ Հարությունյան

ՀՀ-ն այլևս դիտարկվում է որպես հնարավորությունների և ռազմավարական դիմադրողունակության նոր հանգույց. Բաբաջանյան

Մոսկվան և Պեկինը օգնում են քաղաքական միջավայր ապահովել Իրան-ԱՄՆ բանակցությունների համար. Ռյաբկով

Եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանին առնչվող վառելիքատար նավերի կալանման հարցը

NVIDIA-ն, միլիարդներ է ներդնում ՀՀ-ում՝ չիպերի արտադրության մեջ․ սա խորհրդանշական փաստ է. Սաակաշվիլի

Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև

Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, ուստի Վոլոդիմիր Զելենսկին պետք է քայլեր ձեռնարկի. Թրամփ

Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

ՊԵԿ-ում քննարկվել է հայ-հնդկական համագործակցության զարգացումը ITEC ծրագրի շրջանակում

Էրեբունի վարչական շրջանի թիվ 74 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է

Մшhվան ելքով վրшերթ՝ Երևանում

ԱՄՆ նախագահի անձնական ներդրումը, կառավարության գործողությունները ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի. Ալիև

Նիկոլ Փաշինյանը կդադասախոսի Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քվեարկությունը շարունակվում է

Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար