Երևան
12 °C
«Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումներ ունեցա մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների, ԱՄՆ սենատորների, ուղեղային կենտրոնների ղեկավարների և փորձագետների հետ։ Զրույցների ընդհանուր եզրակացությունը մեկն է՝ Հայաստանն այլևս դիտարկվում է որպես հնարավորությունների և ռազմավարական դիմադրողունակության նոր հանգույց Սև ծով-Կովկաս-Մերձավոր Արևելք եռանկյունում»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը շարունակելով.
«Միջազգային գործընկերները մի բանում են վստահ. ԱՄՆ-ի՝ վերջին ամիսներին բացած դուռը Հայաստանի համար կարող է դառնալ անշրջելի ուղղություն, եթե մենք ինքներս չփակենք այն։ Խոսքը չափելի, բովանդակային համագործակցության մասին է, որի տրամաբանությունն ու ծավալը միասին հիմք են ստեղծում ոչ միայն տնտեսական աճի, այլև պետական դիմակայունության և անվտանգության համար։
Մյունխենում ոչ ոք չի հավատում խաղաղությանը՝ խոսքերով, թղթերով, տրամաբանությամբ։ Խոսում են խաղաղության հիմքի մասին՝ տեխնոլոգիական հզորություններով, էներգետիկ ինքնաբավությամբ, պաշտպանական կարողություններով և ուժեղ ինստիտուտներով։ Այլ կերպ ասած՝ խաղաղությունը ընկալվում է որպես կարողություն, ոչ թե հույս։
Հայաստանում քննարկվող օրակարգերը հաճախ կտրված են այս իրականությունից։ Մյունխենում խոսակցությունը ինքնիշխանության, դիմադրողունակության, պետական ինստիտուտների ամրապնդման և փոփոխվող աշխարհում ճիշտ դիրքավորման մասին է։ Ժամանակն է համադրել այս իրականությունները՝ լսել, համեմատել, գործել։ Եթե Մյունխենում Հայաստանը տեսնում են որպես հնարավորություն, մենք իրավունք չունենք մեր օրակարգը մշտապես կառուցելու միայն ռիսկերի շուրջ։
Դիմակայունությունը չի գալիս վաղը ինքն իրեն․ այն կառուցվում է այսօր՝ ճիշտ գործընկերություններով և ռազմավարական մտածողությամբ։ Սա կարող է դառնալ անշրջելի գործընթացի սկիզբ, եթե մենք ընտրենք այն շարունակել՝ հետևողական, սառնասիրտ և պետական շահը կենտրոնում պահելով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրական հաշտեցման համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն, անհետ կորածների ճակատագրերը պարզվեն
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ․ Թրամփը հանձնարարականներ է տվել
Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին
Տարածվել է միակողմանի, կեղծ տեղեկություն․ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ շահարկվել է ողբերգական դեպք․ Սարգսյան
ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե երկիրը «սխալ որոշումներ» ընդունի. Հեգսեթ
Պետական քաղաքականությունն ուղղված է կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռդիմակայունության բարձրացմանը․ նախարար
Եկել, հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը․ չի ստացվելու, դատվելու եք բոլորդ․ Հովհաննիսյան
Սրբուհի Գալյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարին
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան
Ազգային ժողովի այգում նշվել է Հանամիի տոնը․ տեսանյութ
Փոխանակ ոտքերը պաչեք, որ ձերպեսների միտինգին են գալիս թեկուզ փողով, մի բան էլ կեղտոտ շորերով, հա՞․ Ալեքսանյան
47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը
Երևանի Արտաշիսյան փողոցում պահեստ է այրվել
Առավոտյան տեսանյութի արդյունքները. ընդդիմությունն աշխատում է իրեն չխնայելով. վարչապետ
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի․ դա քաղաքացիների շահերից է բխում
Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտով
Լայնածավալ աշխատանքներ են ընթանում․ «Զվարթնոց» հասնելու համար ուղևորությունը պետք է նախապես պլանավորել
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
Ընդդիմությանը փողով կամ առանց փողի ընտրող սիրելի քաղաքացիներ, նրանց համար բոշա եք, շուն-շանգյալ․ Հարությունյան
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ
Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ. լուսանկարներ
ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստ Ոստիկանության օրվա առիթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև դրա հետևանքով շատ համակարգեր կոռումպացված էին. Հարությունյան
Հայաստանում ընտրակաշառքով հնարավոր չէ ազդել ընտրության արդյունքների վրա․ մենք դա թույլ չենք տա. Հովհաննիսյան
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մեզ նալիչ են տալիս, էն բոշին 100 հազար տվեցի. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ են ձերբակալվել․ ձայնագրություններ
Կրթության, գիտության, առողջապահության ոլորտների աշխատանքները երկարաժամկետ ներդրում են տնտեսության մեջ. Թունյան
Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 մլն 757 հազար դոլարի ապրանքներ
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Հայտնի է՝ ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր
«Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը
2025 թվականին նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
Հայաստանում արտագաղթը վերափոխվել է ներգաղթի. Արփինե Սարգսյան
Ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Կիևին ու Դնեպրին. կան զոհեր և տուժածներ. տեսանյութ
Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին
Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ. 1 անձի մեղադրանք է ներկայացվել
2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT