Երևան
12 °C
ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստում ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ հանրապետության 5 դպրոցներ քանդվելու-ապամոնտաժվելու են: Պատճառը դրանց սեյսմավտանգությունն է: Նախատեսվում է, որ այդ հաստատությունների փոխարեն կառուցվելու են նորերը` Ասիական զարգացման բանկի միջոցներով: «Նորացման» նպատակով ընտրված դպրոցներից երկուսը մայրաքաղաքում են, մյուսները` հանրապետության մարզերում:
Իսկ վթարային այդ ուսումնական հաստատությունները հետեւյալն են` Երեւանի Գ. Ստեփանյանի անվան 135 միջնակարգ եւ Ռ. Իշխանյանի անվան 153 հիմնական դպրոցներ, Արարատի մարզի Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան համար 2 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պ.Ղանդիլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոց եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա. Մարգարյանի անվան համար 7 միջնակարգ դպրոց: Թե հատկապես ինչու են ընտրվել վերոնշյալ ուսումնական հաստատությունները, արդյոք դրանք ամենավթարայիննե՞րն են կամ արդյոք չկա՞ր այդ շենքերն ամրացնելու հնարավորություն, կառավարության որոշումից պարզ չի դառնում: Այդ հարցերի պատասխանը երեկ մեզ չհաջողվեց ստանալ նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Այստեղից առաջարկեցին հարցումն ուղարկել գրավոր` ավելի ուշ պատասխանելու համար:
Ըստ էության, անհայտ է նաեւ, թե մինչեւ նոր շենքերի կառուցման ավարտը որտեղ է կազմակերպվելու ապամոնտաժված դպրոցներում սովորող աշակերտների ուսումնառությունը, ինչ ծրագրեր կան` աշխատակազմի հետ կապված: Կառավարության նշված որոշման մեջ, ի դեպ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին է առաջարկվում մինչեւ նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտը ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը: Բայց, ինչպես նշեցինք, համապատասխան գերատեսչությունից մեր հարցմանը հետո են պատասխանելու: Հայտնի է, որ կառավարության նույն որոշման համաձայն՝ առաջարկվում է վերը նշված հինգ դպրոցների քանդման աշխատանքներն իրականացնել մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 20-ը:
Փոքր-ինչ այլ հնգյակ
Դեռեւս 2014-ի սկզբին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտարարել էր մրցույթ՝ գնահատելու դպրոցների սեյսմիկ անվտանգությունը: Հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը: Վերջինիս կողմից, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ուսումնասիրվել է Հայաստանում գործող բոլոր 1 400 դպրոցների վերաբերյալ առկա տվյալների բազան, ինչի վերլուծության արդյունքում նախ առանձնացվել են 132 ռիսկային դպրոցները, ապա ընտրվել 60 ամենառիսկայինները, որոնք էլ ենթարկվել են համակողմանի հետազոտման: Այդ դպրոցների հիմնանորոգումը պետք է ներառվեր 2016-2020 թթ. պետական ծրագրերում:
Նախարարությունից այն ժամանակ տեղեկացրել էին, որ նշված 60 ուսումնական հաստատություններից 55-ը ենթակա են ամրացման եւ ուժեղացման: Իսկ մյուս 5-ի դեպքում հետագա շահագործումը համարվել էր աննպատակահարմար: Եվ ահա այդ հինգ դպրոցներից մի մասը համընկնում է կառավարության ընտրած հաստատությունների հետ, մյուս մասը` չէ: Օրինակ, Երեւանում, ի տարբերության կառավարության նախապատվության, արտակարգ իրավիճակների նախարարությունն առանձնացրել էր Տ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ եւ Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցները: Դրանցից առաջինը գործում է 1953 թվականից, երկրորդը հիմնադրվել է 1960-ին:
Վարչության պետի կապը
Մեզ հաջողվեց պարզել, որ Երեւանի համար 135 դպրոցը, որի շենքը պետք է ապամոնտաժվի ու փոխարենը կառուցվի նորը, տեղավորվելու է մոտակա 133-րդ դպրոցում: Վերջինում աշակերտների թվաքանակը բավական քիչ է` մոտ 300: Նրանք զբաղեցնում են դպրոցի մի փոքր հատվածը միայն, իսկ տարածքի մեծ մասը, որը չի շահագործվում, հայտնվել է անմխիթար վիճակում: Այդ հատվածն էլ տրամադրվելու է գործընկեր դպրոցին, որի աշակերտները մոտ 1300-ն են: Համար 135 դպրոցում կարծիք կա, որ տեղափոխությունը կլինի իրենց ժամանակավոր «կացարանը» վերանորոգելուց հետո միայն, ինչը հնարավոր է տեւի մինչեւ մեկ տարի: Սակայն, ինչպես նշեցինք, կառավարությունը ցանկանում է, որ քանդվելու ենթակա դպրոցների ապամոնտաժումն ավարտվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը: Նոր Նորք վարչական շրջանի երկրորդ զանգվածում գտնվող համար 135 դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին:
Ինչ վերաբերում է քանդման ենթակա երեւանյան մյուս ուսումնական հաստատությանը, այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում: Այս դպրոցի հոգաբարձուների խորհուրդն, ի դեպ, ղեկավարում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նույն այն վարչության, որն ակտիվորեն ներգրավված է սեյսմավտանգ դպրոցներին առնչվող այս ծրագրում: Համար 153 դպրոցում դեռեւս հստակ չգիտեն, թե շենքն ապամոնտաժվելուց հետո ուր են տեղափոխվելու: Այստեղ սովորող երեխաների թիվը շուրջ 500-ն է: Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT