Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 14-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանը, դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները և այլք:
Մովսես Անտոնյանը, ներկայացնելով Լոռու մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 3832 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3947 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների հաստատած մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 770 քրեական վարույթ՝ 822 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 561 քրեական վարույթ՝ 604 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 587 քրեական գործ՝ 641 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ): Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 1 միլիարդ 468 միլիոն դրամ: 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 71 միլիոն 892 հազար դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Մովսես Անտոնյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին քրեական վարույթի շրջանակում դատախազի՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրած միջնորդագրի արդյունքում համայնքին են վերադարձվել գյուղատնտեսական նշանակության 4 հողամասեր՝ 0.13572 հա, 0.708749 հա, 0.45116 հա և 0.446412 հա մակերեսներով, ինչպես նաև 1 միլիոն 305 հազար դրամ:
Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը խստացնելուն, պետական և համայնքային շահերի պաշտպանության ակտիվացմանն ու մարզում հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար
Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia
ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են
Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում
11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է
Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ
Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի
Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով
Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ
Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ
Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT