Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև

14/02/2026 schedule11:57

«Պատմական այդ փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի ժամանակաշրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի»:

Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ստորև հատվածաբար ներկայացնում ենք հարցուպաատասխանի թարգմանությունը։

-Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ ՁերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ստորագրվեց հռչակագիր՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ տրանսպորտային ուղիների վերականգնման և հարաբերությունների կարգավորման խոստումներով։ Կարո՞ղ եք ասել՝ մոտ ապագայում կհաստատվի՞ լիակատար խաղաղություն և հարաբերությունների լիակատար կարգավորում։

-Կարծում եմ՝ այո, քանի որ այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, որը, ի դեպ, նաև ստորագրել է համատեղ հռչակագիրը որպես վկա, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի։ Այդ ժամանակից ի վեր անցել է ավելի քան վեց ամիս, և Հայաստանի հետ սահմանին իրավիճակը շատ հանգիստ է։ Այլևս փոխհրաձգություններ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրեց Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները: Մենք նաև սկսեցինք Հայաստանին մատակարարել նավթամթերք, ինչը փաստացի նշանավորում է մեր առևտրային հարաբերությունների սկիզբը: Այսպիսով, մենք տեսնում ենք, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել: Որոշակի ընթացակարգեր պետք է կատարվեն նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Սակայն ձեր նշած հռչակագրի հետ մեկտեղ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրեցին նաև խաղաղության համաձայնագրի տեքստը: Այսպիսով, իմ կարծիքով, աշխատանքն ավարտված է: Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը կիսում է այս կարծիքը: Մենք պարզապես սովորում ենք խաղաղ ապրել, և դա շատ լավ զգացողություն է։

-Փոխնախագահ Վենսն այցելեց երկու երկրներ։ Հայտարարվեց ռազմավարական գործընկերության մասին, որի շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին զենքեր կվաճառի։ Կա նաև այսպես կոչված TRIPP նախագիծը՝ մայրուղի և երկաթուղի, որը Հայաստանով կապում է ձեր Նախիջևանի էքսկլավը։ Սա պարզապես երա՞զ է, թե՞ իրականում կիրականանա և կփոխի դինամիկան։

-Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր է խաղացել այս գործընթացում։ Եվ այն երթուղին, որը կապելու է Ադրբեջանի երկու մասերը Հայաստանի միջով և այնուհետև դեպի եվրոպական մայրցամաք, անվանակոչվել է նախագահ Թրամփի անունով՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական պարտավորությունը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի։ Հեռավորությունը այդքան էլ մեծ չէ՝ 40 կմ-ից մի փոքր ավելի։ Ի դեպ, երկաթուղին, որը կառուցում է Ադրբեջանը մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահմանը, մոտ 400 կիլոմետր երկարություն ունի։ Բացի այդ՝ մեր Նախիջևանի էքսկլավի սահմաններում գրեթե 200 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։ Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածը, ինչպես մենք ենք այն անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։ Ինչ վերաբերում է փոխնախագահ Վենսի այցին, այո՛, դա շատ կարևոր այց էր: ԱՄՆ փոխնախագահի այցը կարևոր է ցանկացած երկրի համար: Այս դեպքում այն նշանավորվեց ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ: Այսպիսով, մենք դարձել ենք աշխարհի ամենահզոր երկրի պաշտոնական ռազմավարական գործընկեր, և մենք սա համարում ենք մեր երկրի համար մեծ հաջողություն: Այս ռազմավարական հռչակագիրը հրապարակվել է մամուլում, և այն պարունակում է տարբեր բաժիններ: Դրանցից մեկը վերաբերում է պաշտպանական ապրանքների վաճառքին, բայց ոչ միայն: Այն նաև ներառում է էներգետիկան, կապը, արհեստական բանականությունը, ներդրումները և առևտուրը, ինչպես նաև Ադրբեջանին զենքի մատակարարման բոլոր սահմանափակումների վերացումը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
665 դիտում

Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ

Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը

Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար

Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ

Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան