Երևան
12 °C
Առաջիկայում ՀՀ կառավարությունը կընդունի 2017թ. պետական բյուջեի խոշորացված, ընդհանրացված ցուցանիշները: Սակայն հետագայում դրանք հավանաբար շոշափելի փոփոխությունների կենթարկվեն, եւ հետաքրքիր կլինի տեսնել, թե որքանով եւ ինչպես կփոխվեն կառավարության մոտեցումները 2017-ի բյուջեի վերաբերյալ մինչեւ այս տարվա վերջը:
Մեր բյուջետային համակարգին վերաբերող օրենսդրության տրամաբանությամբ հաջորդ տարվա բյուջեի խոշորացված ցուցանիշները արդեն հայտնի են լինում ընթացիկ տարվա ամռանը, երբ կառավարությունը հավանության է արժանացնում հետագա երեք տարիների միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
Ուստի կարելի է մոտավոր ուրվագծել, թե ինչպիսի ցուցանիշներ է ներկայացնելու կառավարությանը հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ: Ըստ միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ 2017 թվականի պետական բյուջեի եկամտային մասը լինելու է մեկ տրիլիոն 196 միլիարդ դրամ: Դրանից մեկ տրիլիոն 146 միլիարդ դրամը հարկային եկամուտներն են: Մոտավորապես հենց այսպիսի ցուցանիշներ են ներկայացվելու առաջիկայում 2017-ի բյուջեի եկամուտների վերաբերյալ: Ծախսերի մասով եւս միջնաժամկետ ծախսային ծրագրով որոշակի ցուցանիշներ են ամրագրված: Ըստ այդմ, 2017-ին պետբյուջեի ծախսերը կազմելու են մեկ տրիլիոն 351 միլիարդ դրամ: Բյուջեի դեֆիցիտն էլ, ըստ ՄԺԾԾ-ի, պետք է կազմի 155 միլիարդ դրամ:
Պետք է: Դա՝ ըստ կանխատեսումների: Դա՝ ըստ վերջերս մշակած ծրագրի: Իսկ ի՞նչ կլինի իրականում: Խնդիրն այն է, որ կառավարությունը վերջերս բոլորովին կորցրել է կանխատեսելու ունակությունը: Նրա կանխատեսումները նույնիսկ մեկ տարվա մեջ այնպիսի փոփոխություններ են կրում, որ կանխատեսումներ անելը, ծրագրեր կազմելը դառնում է անիմաստ: Իսկ հիմա անորոշությունները այնքան են շատացել, որ կառավարությունը թերեւս պետք է իր ծրագրերը փոփոխության ենթարկի շաբաթը մեկ:
Այսպես, 2017 թվականի բյուջեի եկամուտները հաշվարկելիս կառավարությունը հիմք է ընդունել այս տարվա բյուջեով նախատեսված մուտքերը: Իսկ այս տարվա ծրագրված մուտքերը ակնհայտորեն չեն կատարվելու: Բայց դեռ պարզ չէ՝ որքանով չեն կատարվելու: Սոցիալ-տնտեսական ցուցանիշները վերջին շրջանում այնպիսի ցատկեր են անում, որ գլխապտույտ են առաջացնում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ 10 տոկոսի վայրիվերումներ է անում:
Եթե մայիսին այդ ցուցանիշը անցած տարվա մայիսի համեմատ աճել էր 5.4 տոկոսով, ապա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ արդեն նվազել էր 4.3 տոկոսով: Ի՞նչ կլինի հաջորդ ամիս, դժվար է նույնիսկ կանխատեսել: Գուցե աճի, գուցե նվազի...: Հարկային եկամուտները ինչպես կդրսեւորեն իրենց, նույնպես կանխատեսման ենթակա չէ: Ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե աննախադեպ ծավալի հարկեր են հավաքվել, իսկ հուլիսի ցուցանիշները մինչ օրս չեն հրապարակվել, ինչից կարելի է ենթադրել, որ հավաքագրումը վատ է ընթանում:
Իսկ զարգացումներն էլ ցույց են տալիս, որ ավելի վատ են հավաքագրվելու հետագայում: Առաջիկա կիսամյակում, երբ համեմատաբար լավ ցուցանիշներ էին մեզ հրամցվում, պետական բյուջեի եկամուտները արդեն թերակատարվում էին մոտ 2.5 տոկոսով: Իսկ այսուհետ, եթե ցուցանիշները վատանան, մինչեւ տարեվերջ թերակատարումը կարող է հասնել մինչեւ 6-7 տոկոսի, իսկ դա ահռելի գումար է` մոտ 70 միլիարդ դրամ:
Եթե բյուջեն այդքանով թերակատարվի, ապա կառավարությունը կամ պետք է գնա բյուջեի ծախսերի կրճատմանը, կամ էլ պետք է մեծացնի բյուջեի դեֆիցիցտը: Ընթացիկ տարվա համար դեֆիցիտը նախատեսված է 190 միլիարդ դրամ: Եթե իրականան տխուր կանխատեսումները, ապա դեֆիցիտը կաճի մինչեւ 250-260 միլիարդ դրամ: Իսկ այդ դեպքում դեֆիցիտի այդ ավելացած մասը, պատկերավոր ասած, կփոխանցվի հաջորդ տարվա վրա եւ ամբողջությամբ կձեւախեղի 2017-ի պետական բյուջեի համամասնությունները:
Սպասել, որ կառավարությունը էականորեն կկրճատի բյուջեի ծախսերը եւ չի մեծացնի դեֆիցիտը, թերեւս անիմաստ է: Նախ հաջորդ տարի համապետական կարեւոր ընտրություններ են, եւ կառավարությունը իր պոպուլիզմի մեջ կհասնի անհավանական բարձունքների: Իսկ բյուջեի ծախսերի շոշափելի կրճատումը ոչ պոպուլիստական քայլ է: Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց բյուջեի ծախսերի օպտիմալացման մասին, բայց, ինչպես տեսանք, բացի մետաղի ջարդոնի վերածված մի քանի մեքենաներ «դուրս գրելուց», որեւէ այլ ծախս կառավարությունը չկրճատեց:
Առավելագույնը, որին պատրաստ է կառավարությունը, մի քանի, կամ մի քանի տասնյակ միլիոն դրամի ծախս կրճատելն է, այնինչ իրավիճակը թելադրում է մի քանի տասնյակ միլիարդի ծախսերի կրճատում: Դա ենթադրում է էականորեն «թեթեւացնել» ձրիակեր չինովնիկների հսկայական բանակը, պետական հիմնարկներին զրկել իրենց շենքերի «գլամուր» նորոգումներից...: Բայց նման հեռանկար մեզ, ցավոք սրտի, չի սպասվում:
Իսկ եթե դեֆիցիտը աճի, ապա կառավարությունը ստիպված է լինելու նոր պարտքեր կուտակել, բայց սա էլ տարբերակ չէ: Կառավարությունը արդեն վաղուց գերակատարել է պարտքեր կուտակելու իր «լիմիտը»: Բայց այլ ելք կարծես թե կառավարությանը չի մնում:
Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա պետական բյուջեն դեռ նախագիծ եղած վիճակում անընդհատ փոփոխվելու է: Իսկ արդեն դրանից հետո, երբ կստանա օրենքի կարգավիճակ, արդեն թերակատարվելու է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT