Երևան
12 °C
«2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետությունը որդեգրել է նոր մոտեցում՝ կենտրոնանալով ներմուծման շղթաների բացահայտման, խոշոր խմբաքանակների հայտնաբերման վրա»:
Այս մասին 2025 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հայտնելով, որ 2025 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ընդունվել է որակապես նոր ռազմավարություն, որը թիրախավորել է թե՛ հանրային առողջապահությունը, թե՛ նաև հանրային անվտանգությունը, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այս ռազմավարությունն իր գործիքակազմով բացառիկ է, քանի որ տարիներ շարունակ խոսվում է միայն դեպքերի մասին, բայց կարիք կա վերադառնալու դեպի մարդը և հասկանալու, թե հանրային անվտանգության տեսանկյունից ինչպիսի գործիքակազմեր պետք է պետությունը ձեռնարկի։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 614-ով կամ 20,4%-ով։
Միևնույն ժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ 2025թ․ ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
«Սա կարևոր նվաճում է իրավապահ համակարգի համար, որովհետև այստեղ մենք ոչ թե գնացել ենք մանր չափաքանակներով թմրամիջոցների հետևից, այլ ավելի խոշոր խմբաքանակների հետևից և արձանագրել ենք ներմուծման դեպքերի մասով ավելի մեծ խմբաքանակի առգրավում։ Ռազմավարական մոտեցումը իրավապահ ամբողջ համակարգում սինքրոն կարողացել ենք տեղ հասցնել և այս պահի դրությամբ նմանատիպ լավ արդյունքային ցուցանիշներ ունենք»,- ընդգծել է ներքին գործերի նախարարը։
Նախարարի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման գործում զգալի դեր ունի նաև Պարեկային ծառայությունը, որը 2025թ.-ին հայտնաբերել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 2414 դեպք (նախորդ տարի՝ 1866), առգրավել է շուրջ 32 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։ Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև, որ ՊԵԿ-ի հետ համագործակցության արդյունքում խստացվել է փոստային առաքումների իրականացման կարգը, մասնավորապես հստակեցվել են առաքանիներ ուղարկողների և ստացողների նույնականացման չափորոշիչները։
Նախարարը կարևորել է, որ այս քաղաքականության որդեգրման արդյունքում մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տարբեր խմբաքանակներով ներմուծման դեպքերը կրճատվել են 30,1%-ով, իսկ իրավապահ համակարգը կենտրոնացել է խոշոր խմբաքանակների հայտնաբերման աշխատանքների վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավատարմագրվել է ԱԺ ընտրությունները դիտարկելու համար
Մասկատ-Երևան մարտի 11-ին հատուկ չվերթը կիրականացվի մարտի 12-ին․ նոր չվերթ նախատեսված չէ․ FlyOne Armenia
ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են
Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում
11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է
Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ
Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի
Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով
Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ
Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ
Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT