Երևան
12 °C
Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակվող ընկերությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվում է։ Այսօր կապիտալի շուկային է միանում «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն, որը դուստր ընկերությունների հետ միասին զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ, դրանց մեծածախ և մանրածախ իրացմամբ Երևանում և մարզերում։ Ընկերության գործունեությունը ներառում է նաև բուժական կոսմետիկայի և խնամքի միջոցների, բիոակտիվ հավելումների, մանկական սննդի և պարագաների, ինչպես նաև օրթոպեդիկ պարագաների վաճառք։
Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:
Ներդրողներն այսօրվանից հնարավորություն կունենան մասնակցելու «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 15 հազար հատ պարտատոմս՝ 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, 11.3% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 10-ին Ամերիաբանկի միջոցով։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն երկար տարիներ հանդիսանում է առողջապահական արտադրատեսակների ներկրման և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում, հետևաբար ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է՝ ոչ միայն կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման, այլ նաև ընկերության բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Որպես Հայաստանի կապիտալի շուկայի միակ ենթակառուցվածք՝ մենք մեր առաքելությունն ենք համարում ստեղծել թափանցիկ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները հնարավորություն ունեն ձևավորելու երկարաժամկետ, վստահելի և արդյունավետ համագործակցային կապեր։ Այս համատեքստում, ընկերության կողմից պարտատոմսերի ցուցակումը և մուտքը կապիտալի շուկա ևս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում օրեցօր աճում են ներդրումային հնարավորությունները և բարելավվում է բիզնես գործընթացների թափանցիկությունը»:
«Կապիտալի շուկա մուտքն «Ալֆա-Ֆարմ»-ին ոչ միայն ապահովեց ֆինանսավորման նոր գործիքի հասանելիություն, այլ նաև կարևոր գործոն հանդիսացավ մեր զարգացման ռազմավարության մեջ։ Պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում արտացոլում է մեր հանձնառությունը՝ գործել առավել թափանցիկ և բաց՝ ինչպես ներդրողների, այնպես էլ մեր հաճախորդների և գործընկերների առջև։
Ստացված միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտում շարունակական ներդրումներին, արտադրության ընդլայնմանը, նորարարական լուծումների ներդրմանը և ծառայությունների որակի բարձրացմանը՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Մենք բարձր ենք գնահատում ներդրողների վստահությունը և վստահ ենք, որ կապիտալի շուկայի հետ համագործակցությունը կստեղծի նոր հնարավորություններ «Ալֆա-Ֆարմ»-ի կայուն աճի և Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման համար»,- նշել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը:
«Ամերիաբանկը հետևողականորեն աշխատում է վստահելի և լայն ճանաչում ունեցող ընկերությունների մուտքը հայկական կապիտալի շուկա խթանելու ուղղությամբ՝ նպաստելով շուկայի դիվերսիֆիկացմանն ու ակտիվացմանը։ Մեզ համար կարևոր է արժեթղթերի թողարկումը յուրաքանչյուր նոր ընկերության կողմից, սակայն «Ալֆա-Ֆարմ»-ի դեպքում այս քայլը երկար սպասված էր ոչ միայն մեզ, այլև ամբողջ շուկայի համար։ Դա հաստատվեց նաև արդյունքներով․ 15,000 պարտատոմսը սպառվեց ընդամենը մի քանի ժամում։ Մեզ համար ուրախալի փաստ է նաև այն, որ «Ալֆա-Ֆարմ»-ի պարտատոմսերի զգալի մասը տեղաբաշխվել է Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ MyInvest-ի միջոցով, որի նպատակն է ներդրումները դարձնել առավել հասանելի և պարզ մեր հաճախորդների համար»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:
Պարտատոմսերի թողարկման միջոցով ընկերության նպատակն է ապահովել շարունակական ներդրումներ առողջապահության ոլորտում՝ բնակչությանը առաջարկելով նորարարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ: Հիմնադրվելով 1996 թվականին՝ ներկայումս ընկերությունը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցն է, որը շուրջ 220 դեղատան միջոցով ներկայացված է ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունը հանդես է գալիս նաև որպես մի շարք հայտնի և համաշխարհային բրենդների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։
«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաև ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am, ինչը հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ։
Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում
11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է
Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ
Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի
Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով
Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ
Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ
Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան
Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հերքել Նախիջևանի ուղղությամբ արձակված հրթիռներին Իրանի մասնակցությունը
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված վարույթներով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT