Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, փոխանակվել են փաստաթղթեր

05/05/2026 schedule19:12

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։

202.jpg (542 KB)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ» համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» մտադրությունների նամակը։

203.jpg (554 KB)

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն փոխանակել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալան և տնօրեն Ֆիլիպ Տավերնին փոխանակել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

204.jpg (547 KB)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելան փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև» փոխըմբռնման հուշագիրը։

205.jpg (546 KB)

«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ» հուշագիրը։

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ամերիաբանկի» և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

206.jpg (593 KB)

«Էվոկաբանկի» գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Էվոկաբանկի» և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և «ՍՈՖԵՄԱ» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆեդերիկ Տիսերանը փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ֆրանսիական «Սոֆեմա» խմբի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։

207.jpg (575 KB)

«Ֆլայուան Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և «ԷՅՐԲԱՍ» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարբել Յուսկատլին փոխանակել են և «Ֆլայուան Արմենիա» ընկերության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև A-321-200 NX տիպի երկու օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը։

«Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը փոխանակել են ««Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

208.jpg (648 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
903 դիտում

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել

«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե

Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք

Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր

«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում

Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին

Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել