Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը

05/05/2026 schedule17:25

Խորհրդարանը քննարկել է Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներկայացվող նախագիծը վերաբերում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը:

Գործող կարգավորմամբ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:

Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանրակրթությունը անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետի համաձայն՝ հեռավար (դիստանցիոն) կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով:

Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.5-րդ կետի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը սահմանելու իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:

Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձել են նաև մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերով:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, այդ թվում՝ այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Միաժամանակ գործնականում ներկայումս հնարավոր չի լինում ապահովել վերջիններիս հանրակրթության իրավունքի պատշաճ իրացումն ու պարտադիր կրթական ծրագրերի իրականացումը, քանի որ բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները:

Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցի կիրառման պայմաններում անձի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է, և վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել հեռավար (դիստանցիոն) կարգով, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանով:

Նախագծով առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն առ այն, որ դատարանը տնային կալանք և դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից, կամ հաղորդակցության այլ ձևերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
254 դիտում

Խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր. Միրզոյան

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին. երկրի նախագահն ընդհատել է երևանյան այցն ու մեկնել

Միջազգային քրեական դատարանի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ինչ է տեղի ունեցել Վեդիում՝ ըստ ՔԿ-ի. քույրերի նկատմամբ մանկապղծության աղմկահարույց դեպքից նոր մանրամասներ

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ նախագահ

Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը

Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ

Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն միս ու արյուն է ստանում, ներգրավվել են ֆրանսիական ընկերություններ. Փաշինյան

Պապիկյանը Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանում հանդիպել է զինծառայողների և ղեկավար կազմի հետ

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա՝ ընտրելով բարգավաճման ուղին. Ֆրանսիայի նախագահ

Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում. Մակրոն

Խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում է․ տեսանյութ

Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ նախագահ

Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին, մենք հանձնառու ենք աջակցել ՀՀ դիմակայությանը և ազգային անվտանգությանը․ Կոշտա

Օդ են կրակել, երբ ՔՊ-ի Բալահովիտի շտաբի պետը դուրս է եկել ավտոլվացման կետից. կան ձերբակալվածներ

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը․ տեսանյութ

Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ

Փաշինյանը, Կոշտան և Լայենը հանդես են եկել ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարություններով․ տեսանյութ

Մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային․ Միրզոյան․ տեսանյութ

Հայաստանում կատարվողը կանգնել է կալուգացի օլիգարխի ու նրա տերերի կոկորդում. Չախոյան

Վարչապետը իր և Մակրոնի Գյումրի այցի վերաբերյալ գրառում է արել

ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

19-ամյա «օյինբազ» վարորդը զրկված է եղել վարելու իրավունքից. նրա արկածախնդրությունը հանգեցրել է խոշոր վթարի

Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարարին է հանձնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ զեկույցը

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր․ տեսանյութ

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցմամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան», ծանոթացել հիմնական ցուցադրությանը

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Պատմական փոփոխություն է․ խորհրդանշական էր ԵՄ գործընկերներից լսել, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն․ վարչապետ

Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ․ միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իջեք ներքև, հետ չգաք. ոստիկանները Աշոտյանին և մի քանի հոգու հեռացրել են նախագահական նստավայրի դիմացից

Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է հանրային մեղադրողին և դատավորին․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն․ տեսանյութ

Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

Մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպում Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ տեսանյութ