Երևան
12 °C
«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո պարո՛ն նախագահ,
Մեծարգո պարո՛ն վարչապետ,
Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարո՛ն նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Ձերդ գերազանցություննե՛ր, հարգարժան հյուրե՛ր և ընկերնե՛ր,
Պատիվ է ինձ համար կրկին ողջունել ձեզ Երևանում մեր «Երկխոսության» երրորդ համաժողովին։ Մի աշխարհում, որն ապախրախուսում է կայունությունն ու շարունակականությունը, այն փաստը, որ մենք կրկին այստեղ ենք, որ այս համաժողովը վերադարձել է, արդեն իսկ հզոր ուղերձ է։
Համաժողովները կենսունակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ասելու բովանդակություն։ Հավատացած եմ՝ մենք ունենք ասելիք։
Անցյալ տարի մենք հանդիպեցինք հենց այս դահլիճում «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Մենք նկարագրեցինք մի աշխարհ, որը պատված էր խիտ մառախուղով, քանի որ ծանոթ ճարտարապետությունը փլուզվում էր, կանոններն անհետանում էին, և մենք վստահ չէինք, թե ինչ է սպասվում առջևում: Խոսեցինք կողմնացույցների և քարտեզների մասին, անդրադարձանք տեկտոնական տեղաշարժերին և ուղղության փոփոխությանը։ Մենք հարց էինք տալիս, թե ինչպես է մեզնից յուրաքանչյուրը նավարկում այդ անորոշ միջավայրում։
Այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է։ Բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։

Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային: Դրանք փորձության են ենթարկում պետություններին, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատներին։ Այսօրվա այս փոթորիկներին նայելով՝ ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը․
Այս փոթորիկներն ի հայտ չեն եկել առանձին-առանձին։ Դրանք հայտնվել են միասին և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։ Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները, մինչդեռ բնապահպանական փոփոխությունը այս բոլոր մարտահրավերների կառավարումն է՛լ ավելի է բարդացնում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Ես անկեղծ կխոսեմ։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին։ Ուստի ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով։

Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծություն մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի․
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս երեք ճանապարհներով, թևակոխել ենք այս երեք փուլերը։ Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով՝ հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին։ Սակայն երբ եկավ ճգնաժամը, և այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ չնայած մեր համառ ջանքերին՝ մեզ ձգում էին դեպի անդունդ։
Եվ այդժամ ինչ-որ մի պահի մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից։ Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելու ժամանակակից, ժողովրդավար և զարգացած հասարակություն, իրական ինքնիշխանությամբ և հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ պետություն՝ այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով։ Եվ հենց այդ պահին է, որ ծնունդ առավ «Իրական Հայաստանի» գաղափարը։
Ձերդ գերազանցություննե՛ր, հարգելի՛ հյուրեր,
Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահը, երբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նույն օրը ես և իմ ադրբեջանցի գործընկերը նախաստորագրեցինք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչմամբ Հայաստանը և Ադրբեջանը կատարեցին պատմական քայլ՝ փակելով տասնամյակների հակամարտությունը և բացելով խաղաղության ու կայունության նոր դարաշրջան մեր տարածաշրջանում։
Իհարկե, խաղաղությունը երբեք չպետք է ընկալվի որպես մեկանգամյա ձեռքբերում։ Խաղաղությունը պահանջում է մշտական խնամք, ուշադրություն և հայեցում, քանի որ եթե ջանք չներդնես դրա մեջ, այն կարող ես այն վտանգել։ Ուստի խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։ Սա, անշուշտ, ներառում է նաև մարդասիրական խնդիրների հասցեագրում՝ նպաստելով հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և իրական հաշտեցմանը։
Սակայն միայն դիվանագիտությունը բավարար չէ խաղաղության կենսունակության համար։ Այսպիսով, մենք ձևավորում ենք խաղաղության գործնական երաշխիքներ՝ մեր բարօրությունը դարձնելով փոխկապակցված և փոխկախված։ Երբ մենք կիսում ենք առևտրային ուղիներ, էներգետիկ ցանցեր, խողովակաշարեր և թվային կապեր, մենք կիսում ենք նաև ռիսկերն ու օգուտները։ Հետևաբար, մեր հարևանների հետ միասին կառուցելով արևելքն արևմուտքին և հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքներ՝ մենք ստեղծում ենք մի իրականություն, որտեղ մեր տարածաշրջանում յուրաքանչյուր դերակատար անձնական շահագրգռվածություն ունի հարևանի կայունության հարցում: Սա է մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի հիմքում։
Խաղաղության, համագործակցության և զարգացման հանձնառությունն է մեր հարևանների նկատմամբ մեր մոտեցումների ուղենիշը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արտացոլում է մեր համոզմունքը, որ բաց սահմաններն ու բարիդրացիական հարաբերությունները լավագույնս կծառայեն մեր ժողովուրդների շահերին։ Վրաստանի հետ մենք շարունակում ենք խորացնել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա։ Իրանի հետ մենք մշտապես պահպանել ենք բարեկամական կապեր և սերտ գործընկերություն:
Փոթորկի միջով անցնելու ռազմավարությունը հանգեցրել է խորքային վերափոխումների նաև մեր տարածաշրջանից անդին մեր գործընկերություններում։ Հայաստանը կատարել է ինքնիշխան ընտրություն՝ վարելու բալանսավորող և բալանսավորման արտաքին քաղաքականություն՝ հիմնված ոչ թե մեկ կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային և փոխշահավետ գործընկերությունների ձևավորման վրա։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանը, եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակը այսօր մաս են կազմում Հայաստանի ռազմավարական գործընկերությունների համայնապատկերում ոչ որպես միմյանց այլընտրանքներ, այլ որպես բազմազան և համագործակցային արտաքին քաղաքական ճարտարապետության հենասյուներ։
Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է Եվրոպական Միության հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, կարևոր ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար։ Վերջին օրերին Եվրոպայի տարբեր երկրների ղեկավարներ՝ սկսած Դուբլինից մինչև Թբիլիսի, հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին։
Ձերդ գերազանցություննե՛ր, բարեկամնե՛ր,
Ամփոփելով արձանագրենք, որ փոթորիկները գուցե երբեք լիովին չսանձվեն։ Նոր անորոշությունները միշտ ի հայտ կգան փոխարինելու արդեն իսկ հաղթահարվածներին։ Սակայն մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շարքից չէ։ Այն ընտրության ազատության և գործելու ուժի մասին է։ Ռազմավարական տեսլականի և պատշաճ գործողությունների շնորհիվ փոքր պետությունները կարող են փոթորիկների միջով գտնել իրենց ուղին և կերտել իրենց ինքնիշխան, խաղաղ և բարգավաճ ապագան։
Այսպիսով, տիկնա՛յք և պարոնա՛յք, փոթորիկները միշտ կմոլեգնեն։ Ուստի եկեք դրանք միասնաբար հաղթահարենք։
Շնորհակալ եմ, և բարի գալուստ «Երևանյան երկխոսություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջիլիզա գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորները չեն գտնվել
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարետ (պարեկ). եթե անունները չհրապարակի, ուրեմն ստում է
Վերջին 8 տարում առաջին անգամ ԱՄՆ նախագահը ժամանել է Պեկին. ինչ կքննարկեն Թրամփն ու Չինաստանի առաջնորդը
Անլեզու, անուղեղ. դրանից ինչ վարչապետ, հայերեն խոսել չգիտի. իշխանությունը ձերբազատվելու է Կտրիճից. տեսանյութ
Ծառուկյանի նախշազարդ լուքերը. ԲՀԿ առաջնորդը խոսել է իր աղմուկ հանած վերնաշապիկների մասին
Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները
ՌԴ-ն դարձել է «изгой» երկիր. դեպի Ռուսաստան գնալ քարոզողները չե՞ն տեսնում դա. Ռուբեն Բաբայան. տեսանյութ
Ջանես Նազարյանը դարձել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն
Քոչարյանը, որ իրեն միակ տղամարդ էր հռչակել, գնում է գյուղեգյուղ, իր աղքատիկ հայերենով ձայն խնդրում. Կոնջորյան
Ռոբը դեռ ամիսներ առաջ էր անկեղծացել՝ հաճելի չէ շփվել ժողովրդի հետ, շրջել Հայաստանով. Չախոյան
Բացահայտվել է ստվերային եկամուտներ ստացող հերթական զանգերի կենտրոնը. տեսանյութ
Երևանում ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա
85 հազար դոլար վճարել են, որ 300 հազար ադրբեջանցի գալու մասին կեղծ լուրը գովազդով տարածեն. վարչապետ
Մեքենան բախվել է բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին. վարորդը մահացել է
Roadpolice.am կայքում վարորդական իրավունքի վկայականի և մյուս հերթագրումները ժամանակավոր անհասանելի են
Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել. այնտեղ թաքնված սենատորին ձերբակալելու օրդեր է տրվել
Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը տեսնելու է ժողովրդական բռունցքի հարվածի ուժը. Փաշինյան
Ողբերգական ավտովթար Երևանում. դուրս է բերվել բեռնատարի վարորդի դին
Այ ժողովուրդ ջան, մի՛ թրջվեք, գնացեք տուն, ես կխոսեմ, ուղիղ եթերով կլսեք. վարչապետը՝ Մաստարայի բնակիչներին
Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար
13-ամյա աշակերտին դասընկերները պարբերաբար ենթարկել են բռնության. վերջինս հայտնվել է հիվանդանոցում
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում է 9 ամսական «երեխային» որբանոց հանձնել, չթողնե՛ք․ Փաշինյան
Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Չնայած հորդառատ անձրևին և կարկուտին՝ Մաստարայում մարդիկ հավաքվել են վարչապետին լսելու. տեսանյութ
ՀՀ վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արթիկում, զրուցել քաղաքացիների հետ. տեսանյութ
Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք
Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ծառուկյանի հայտարարությունը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ-ն հերքել է 52 պարեկի աշխատանքից ազատելու տեղեկությունը
Քննարկվում է ՀՀ-ում աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների իրավունքների ներկա վիճակը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում․ ժամանակացույց
Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել․ Սերդար Քըլըչ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-6 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգրքի շրջանակում
Մասիս-Էջմիածին խճուղում հայհոյել, հարվածել են միմյանց, փախել են՝ թողնելով մեքենաները․ կրակոց չի հնչել․ ՆԳՆ
Արագածոտնում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն․ ԿԳՄՍՆ
ՄԻՊ-ում քննարկվել են «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը
Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չարաշահվել․ հայտարարություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT