Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Եվրամիության խորհրդի հարգելի նախագահ, Եվրամիության հանձնաժողովի հարգելի նախագահ,
Ողջունում եմ կրկին ձեզ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի առիթով։
Արդեն իսկ մի քանի անգամ արձանագրել ենք, որ գործ ունենք պատմական իրադարձության հետ։ Բայց ես ուզում եմ նաև ընդգծել այդ պատմական տերմինի այն նոր շերտերը, որոնք ի հայտ եկան մեր քննարկումների ընթացքում։
Ընդհանրապես, ես մեր գործընկերներին էլ եմ ասել, որ մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե Հայաստանի Հանրապետությունը գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում։ Եվ այսօր շատ խորհրդանշական էր լսել Եվրամիության գործընկերներից, որ Հայաստանի Հանրապետությունը գերազանց աշխարհագրական դիրք ունի և մասնավորապես՝ գտնվում է արևելքի և արևմուտքի միջև կամ արևելքը և արևմուտքն իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա։ Սրանով թերևս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, և այս ձևակերպումներն արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք միևնույն տեղում գտնվելով, բնականաբար, երկիրը որևէ տեղ չի շարժվել, քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ և երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Աշխարհագրական այն դիրքից, որը ծառայում էր կամ օգտագործվում էր մեր բոլոր պրոբլեմները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է և պիտի ակնհայտորեն ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականն իրագործելու համար։ Սա, իրապես, պատմական փոփոխություն է։
Բայց սա տեղի ունեցող պատմական փոփոխությունների միակ նրբությունը չէ։ Այսօր Եվրոպական Միության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Սովորաբար նախորդող ողջ շրջանում, անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետությունը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա Եվրոպական Միությունն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից։
Մենք այսօր հարցերի շատ լայն շրջանակ ենք քննարկել, և պիտի արձանագրեմ, որ հենց գագաթնաժողովի ձևաչափում հանդիպելը և քննարկում ունենալը բխում է այն պարզ իրողությունից, որ Հայաստան–Եվրոպական Միություն օրակարգն այնքան է ընդլայնված և այնքան մեծ կշիռ է ստացել, որ այլևս, ըստ էության, անխուսափելի էր այս ձևաչափի ձևավորումը, որը պիտի ընդունենք՝ ձևավորվել է բնական ճանապարհով, այսինքն՝ զարգացումների արդյունքում, որտեղ, իհարկե, կողմերի քաղաքական կամքը և քաղաքական հանձնառությունն ունեցել է շատ կարևոր նշանակություն։
Էներգետիկ ոլորտում մենք շատ լուրջ համատեղ նախագծեր և ծրագրեր ունենք, որպեսզի մեկտեղենք Հայաստանի ռեսուրսները, և այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են Եվրոպական Միությանը։
Առիթ ունեցել եմ ասելու, որ այստեղ էլ, իմիջիայլոց, պատմական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ, այսինքն՝ էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր, և այդ առումով, բնականաբար, դասվել է էներգետիկ կախյալ երկրների շարքը։ Բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը։ Սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, և ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին, կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։
Իհարկե, սրանք էներգետիկ ոլորտում արվող առաջին և առաջիկա քայլերն են։ Բայց պիտի նաև արձանագրեմ, որ կուտակիչ այլ տեխնոլոգիաներ կան, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման և գիշերային ժամերի օգտագործման վրա։ Իհարկե, մենք Եվրամիության հետ աշխատում ենք նաև կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և այլ հնարավոր ուղղություններով։ Բայց ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում, Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի զարգացնել։
Իհարկե, տրանսպորտային կապակցվածությունը շատ էական դեր է խաղում մեր համատեղ օրակարգում, որովհետև հենց իմ նշած աշխարհագրական դիրքի փոփոխության բերումով ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է հարևան երկրների հետ համագործակցությամբ, իհարկե, որովհետև այս դեպքում կղզիացած մոտեցումները պարզապես չեն գործի, մենք կարող ենք ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային փոխադրումներին, ավտոմոբիլային փոխադրումներին։ Իհարկե, ժամանակակից տերմինաբանությամբ տրանսպորտ է համարվում նաև ինտերնետ կապի փոխադրումը և էլեկտրաէներգիայի փոխադրումը։ Այս առումով, իհարկե, համագործակցության ընդլայնված հնարավորություններ և պոտենցիալ կա։
Ուզում եմ ավարտել այն կետից, որ կետից, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններն սկսել են զարգանալ։ Խոսքը, իհարկե, ժողովրդավարական բարեփոխումների մասին է։ Մենք Եվրոպական Միությանը շնորհակալ ենք այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում ունեցած առաջընթացների համար։ Բայց մենք արձանագրում ենք նաև, որ մի շարք ուղղություններով, ներառյալ՝ անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ ավելի համակարգված պայքար, բարեվարքության համակարգերի ավելի գործուն մեխանիզմների ներդրում, այդ բոլոր ուղղություններով ակնկալում ենք Եվրոպական Միությունից ստանալ շարունակական աջակցություն։ Սա, իհարկե, շատ կարևոր է այն առումով, որ տնտեսական մեր գործակցությունը հենված է ընդհանուր արժեքային հենքի վրա, ինչը, իհարկե, արտահայտված է մեր քաղաքական հայտարարություններով։ Բայց քաղաքական հայտարարություններից բացի, մենք նաև նախորդ տարի ընդունել ենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը, հիշեցնեմ, նախաձեռնվել էր քաղաքացիական հասարակության կողմից, և քաղաքական մեծամասնությունը մի ինչ-որ պահի նաև միացավ այդ նախաձեռնությանը, և այդ նախաձեռնությունն ստացավ օրենքի ուժ։ Կարծում եմ՝ սա շատ լավ և լրացուցիչ խթան է, որպեսզի նոր շունչ հաղորդենք ժողովրդավարական և ընդհանրապես՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որպեսզի հնարավորինս արագ հասնենք Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միության ստանդարտներին համապատասխանող երկրի կարգավիճակի։
Նախկինում ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել՝ սա մեր միջանկյալ հիմնական նպատակն է, որովհետև հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող Եվրամիության լիիրավ և լիարժեք անդամ դառնալ, առանց Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու։ Հետևաբար՝ մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել Եվրոպական Միության ստանդարտներին, իհարկե, Եվրոպական Միության մեր գործընկերների աջակցությամբ։ Երբ արդեն լիարժեք համապատասխան կլինենք Եվրոպական Միության ստանդարտներին, այդ պարագայում մենք ունենք երկու տարբերակ՝ կամ մեզ կընդունեն Եվրոպական Միություն․․․ Ես սա ինչո՞ւ եմ ընդգծում, որովհետև դա քաղաքական որոշման հարց է՝ Եվրոպական Միությունը պետք է որոշումներ կայացնի։ Մենք դեռ չգիտենք, Եվրոպական Միությունը կարող է նաև որոշում կայացնել, որ չի ընդլայնվում այլևս որևէ պատճառով։ Բայց եթե մեզ կընդունեն Եվրոպական Միության անդամ, մենք ուրախ և երջանիկ կլինենք դրա համար, եթե մեզ չեն ընդունի Եվրոպական Միության անդամ, բոլոր դեպքերում մենք կլինենք շահած դիրքերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր՝ սրանից բխող բոլոր դրական արդյունքներով։
Ամփոփելով, ուզում եմ այս առիթն օգտագործել և իմ շնորհակալության խոսքերը հղել նախագահ Կոշտային և նախագահ Ֆոն դեր Լայենին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, խորացման ուղղությամբ իրենց անհատական ջանքերի և անձնական աջակցության համար։
Հարգելի գործընկերներ,
Ողջ այս ընթացքում մենք զգացել ենք ձեր աջակցությունը, մենք զգացել ենք նաև ձեր խոսքի հուսալիությունը, որովհետև ես հիշում եմ մեր ընդունած հայտարարություններն ընդամենը մի քանի տարի առաջ, որի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը ուս-ուսի տված առաջ են շարժվելու բարեփոխումների և դիմակայունությունը զարգացնելու և տնտեսությունը զարգացնելու ճանապարհով։ Այսօր հետահայաց նայելով՝ նույնիսկ անհավատալի է և անիրատեսական, թե այս ընթացքում մենք ինչպիսի ճանապարհ ենք անցել և ինչպիսի առաջընթաց ենք արձանագրել։
Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի տիկին նախագահ,
Այդ առաջընթացն անհնար կլիներ առանց ձեր անձնական շահագրգռության, առանց ձեր անձնական ներդրման, առանց ձեր անձնական աջակցության։ Հայաստանի Հանրապետության անունից և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր այդ ներդրման համար։
Շնորհակալ եմ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր ելույթուն ասել է․
«Հարգելի պարոն վարչապետ, հարգելի Ուրսուլա, թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքը հղել վարչապետ Փաշինյանին երեկ անցկացրած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև այսօրվա նույնպես պատմական, երբևէ առաջին Եվրոպական Միության և Հայաստանի գագաթնաժողովի կապակցությամբ։ Սրանք երևելի ձեռքբերումներ են, և Ձեր առաջնորդության վկայությունն են։ Շնորհակալ եմ նաև Ձեր և Ձեր թիմի կողմից մեզ Երևանում ընձեռած շռայլ և բացառիկ հյուրընկալության համար։
Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ։ Այն արտացոլում է վերջին տարիներին նշանակալի նվաճումները և՛ քաղաքացիների, և՛ ձեռնարկությունների, և՛ հասարակությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը։
Ճշմարիտ է, սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք ձեր երկրում տիրող պայմանները։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի Ձեր տեսլականի կապակցությամբ։
Եվրամիությունն ուժգնորեն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներառյալ՝ մեր կողմից տեխնիկական և ֆինանսական օժանդակության միջոցով։ Դուք նաև խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղության և երկրի համար ավելի լավ ապագային։
Երեկ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախագահ Ալիևի մասնակցությունը, ձեր երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, և Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և նորմալացման գործընթացին՝ ձեզ հետ զուգընթաց աշխատելով՝ հանուն այդ ապագան միասին կերտելու։ Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Եվրոպական Միությունը Հայաստանի և ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր և երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել և հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմք ն է հանդիսանում։
Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական Միությանը՝ այս ուղին միասին անցնելու համար։ Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանը և ազգային անվտանգությանը։ Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ավարտելով գագաթնաժողովը՝ կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները, մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն և Հայաստանի համար բարեկեցություն։ Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու։
Վարչապետ Փաշինյան, կրկին շնորհակալություն եմ Ձեզ հայտնում մեզ հյուրընկալելու համար և մեր քննարկումների համագործակցային ոգու համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս կեսական աշխատանքը միասին գալիք տարիների ընթացքում։
Շատ շնորհակալություն»
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր խոսքւմ ասել է․
«Ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ վարչապետ, սիրելի Նիկոլ, ջերմ ընդունելության համար, որը դուք ընձեռել եք իմ բարեկամ Անտոնիույին և ինձ՝ այստեղ հյուրընկալելով։ Կուզեի շնորհավորել ձեզ երեկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջող հյուրընկալելու և նաև ձեր խաղաղամետ օրակարգի համար։
Հայաստանը վաղուց արժեքավոր անդամ է ընդլայնված Եվրոպական ընտանիքի։ Ձեր խաղաղ թավշյա հեղափոխությունը 2018 թվականին, ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը Եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը, այսինքն՝ իրավունքի գերիշխանության հանդեպ հարգանքի և հիմնարար ազատությունների։
Այսօր ես ուզում եմ մեր կուռ օժանդակությունը և գործընկերությունը վերահաստատել Հայաստանի հետ։ Բոլորս ապրում ենք տարափոփոխ աշխարհաքաղաքական համատեքստում, և այս մարտահրավերներով լի միջավայրում առաջին՝ Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովը, չէր կարող ավելի ժամանակին լինել։ Սա հնարավորություն է ընձեռում խորացնելու մեր կապերը և մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի։ Եվ մենք դա այդպես էլ կանենք չորս հիմնական գերակայությունների ուղղությամբ։
Առաջինը փոխկապակցվածություն է։ Մենք հենց նոր ստորագրեցինք փոխկապակցվածության գործընկերության փաստաթուղթը, որը մեզ նոր մակարդակի է բերում հավակնությունների մեր համագործակցության մեջ։ Եվ եթե ես սկսեմ առաջին հենասյունից, այս երեքից, առաջինը տրանսպորտն է։ Շատ քիչ երկրներ են այդքան եզակի դիրքավորված, ինչպես Հայաստանը։ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովկասի հետ և Կենտրոնական Ասիայի և, ինչպես դուք նկարագրեցիք, վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի։
Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանակետերը վերականգնելու, վերակառուցելու, երբ ձեր հարևան երկրների հետ սահմանահատումները բացվեն։ Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար կուռ ինտեգրվել ռեգիոնալ տրանսպորտային ցանցերի մեջ, և ահա, թե ինչու մենք կսատարենք ձեր ինտեգրումը անկյունաքարային տրանսպորտային ցանցերի մեջ, ինչպես օրինակ՝ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը, որը ռազմավարական կարևորություն ունի նաև Եվրոպայի համար, ինչպես նաև հաշվի առնելով աճող առևտրաշրջանառությունը մեր երկու տարածաշրջանների միջև։ Ահա թե ինչու այսօր մենք բարձր մակարդակի երկխոսություն ենք մեկնարկում տրանսպորտի շուրջ։ Տրանսպորտի և տրանսպորտային ցանցերը շարժիչ ուժն են՝ նպաստելով մրցողունակությանը։
Երկրորդ հենասյունը, ինչպես Դուք ասացիք, էներգետիկան է։ Հայաստանի արագ զարգացումն արևային էներգետիկայի նշանակալի է։ Սա հստակ նշան է ձեր նվիրմանը Հայաստանի էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելուն։ Եվ գերագույն կարևորություն ունի, եթե մենք նայենք, օրինակ, էներգետիկ ճգնաժամին, որին մենք բոլորս այժմ բախվում ենք։ Մենք սատարում ենք նախագծերը՝ խթանելու ձեր էներգետիկ անվտանգությունը, մասնավորապես, հաշվի առնելով թանկարժեք վերականգնվող ռեսուրսները, որոնք Դուք նկարագրեցիք։ Սա արդեն ներառում է 25 միլիոն եվրոյի ներդրում Կովկասյան էլեկտրահաղորդակցության ցանցի և էներգետիկ կուտակիչների կառուցմանը, ապահովելու ձեր մատակարարման անվտանգությունը։
Երրորդ հենասյունը․ Հայաստանը ապշեցուցիչ նոր ծագող ԱԲ և ինժեներական էկոհամակարգ ունի։ Սա ուժեղ կողմ է, և մենք ուզում ենք հենվելով դրա վրա կառուցել ավելին։ Մենք միասին վերհանել ենք մի այլ ընտրանի նախագծերի, և մենք բոլորս այստեղ այս սենյակում ականատես ենք եղել ստորագրմանը մի քանի մտադրության նամակների, հայաստանյան առաջատար ընկերությունների հետ։ Եվ մենք խրախուսում ենք եվրոպական ընկերություններին ներդրումներ անել այստեղ, որտեղ կա կադրային պոտենցիալը և հնարավորությունները համատեղելով՝ Հայաստանը հենց այն տեղն է, որտեղ պետք է դուք բոլորդ լինեք։
Երկրորդ գերակայությունը, որ այսօր քննարկում ենք, ավելի ամուր համագործակցությունն է անվտանգային ոլորտում։ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում մենք սատարում ենք Հայաստանի զինուժին, բայց Հայաստանը պետք է նաև դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, միջամտություններին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին։ Եվրոպական մեր գործընկերությունը ձեզ նպաստելու է դեմ առնել այդ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկացման։ Մի բան բացարձակապես հստակ է՝ միակ լեգիտիմ աղբյուրն իշխանության այս երկրում հայ ժողովրդի կամքն է։
Երրորդ գերակայությունը համագործակցությունն է վիզայի քաղաքականության և ներքին գործերի ասպարեզում։ Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը խորապես կարևորվում է հայ ժողովրդի կողմից, և իրավացիորեն է այդպես, քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովրդներին։
Հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում են, այն խիստ դրական բնույթ ունի՝ լավ աշխատանքը և առաջընթացը արձանագրելով անցյալ նոյեմբերից ի վեր։ Եվ մենք միանգամայն վստահ ենք, որ մենք սա կանենք։ Այսօր մենք նաև նոր աշխատանքային կարգադրություններ ենք հաստատում Ֆրոնտեքսի և Հայաստանի միջև, այն կամրացնի համագործակցությունը սահմանների կառավարման և միգրացիոն հոսքերի կառավարման ասպարեզում։
Եվ վերջապես, բայց ոչ վերջին հերթին, չորրորդ գերակայությունը տնտեսական աջակցություն և սոցիալական դիմակայությունն է։ Երկու տարի առաջ մենք մեկնարկեցինք տոկունության և աճի պլանը Հայաստանի համար 270 մլն եվրո արժողությամբ։ Ակնկալում ենք, որ այս պլանը, ևս 2,5 միլիարդ եվրո կներգրավի ներդրումների տեսանկյունից, ներկայացնում ենք հայկական բիզնեսներին, օգնելով նրանց նորարարությամբ զբաղվել, նոր շուկաներ մուտք գործել և աճել։ Ներդրումներ ենք անում հմտությունների և զբաղվածության ասպարեզում, ինչպես նաև ականազերծման ասպարեզում, որն անվտանգության և ապահովության համար կենսական է։ Եվ շատ պահանջված աջակցություն ենք տրամադրում՝ ներառյալ բնակապահովում Ղարաբաղից տեղահանվածների համար։
Մի լայն ընտրանի թեմաների, ես ընդգծեցի միայն ամենից կարևորները, բայց սրանք, սիրելի Նիկոլ և սիրելի Անտոնիու, ցույց են տալիս ընդգրկումը և խորությունը մեր համագործակցության, և ես ակնկալում եմ մեր հաջորդ գագաթնաժողովը։
Շատ շնորհակալություն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում է․ տեսանյութ
Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ նախագահ
Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին, մենք հանձնառու ենք աջակցել ՀՀ դիմակայությանը և ազգային անվտանգությանը․ Կոշտա
Օդ են կրակել, երբ ՔՊ-ի Բալահովիտի շտաբի պետը դուրս է եկել ավտոլվացման կետից. կան ձերբակալվածներ
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը․ տեսանյութ
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաշինյանը, Կոշտան և Լայենը հանդես են եկել ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարություններով․ տեսանյութ
Մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային․ Միրզոյան․ տեսանյութ
Հայաստանում կատարվողը կանգնել է կալուգացի օլիգարխի ու նրա տերերի կոկորդում. Չախոյան
Վարչապետը իր և Մակրոնի Գյումրի այցի վերաբերյալ գրառում է արել
ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
19-ամյա «օյինբազ» վարորդը զրկված է եղել վարելու իրավունքից. նրա արկածախնդրությունը հանգեցրել է խոշոր վթարի
Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարարին է հանձնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ զեկույցը
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր․ տեսանյութ
Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցմամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս
Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան», ծանոթացել հիմնական ցուցադրությանը
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառում է արել
Պատմական փոփոխություն է․ խորհրդանշական էր ԵՄ գործընկերներից լսել, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն․ վարչապետ
Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ․ միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Իջեք ներքև, հետ չգաք. ոստիկանները Աշոտյանին և մի քանի հոգու հեռացրել են նախագահական նստավայրի դիմացից
Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է հանրային մեղադրողին և դատավորին․ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն․ տեսանյութ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
Մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպում Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ տեսանյութ
Վիճաբանություն և կրակոցներ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց․ տեսանյութ
Հարկադիր կատարողի առաքելությունն օրենքից բխող արդարությունն իրականություն դարձնելն է․ Սիրո Ամիրխանյանի ուղերձը
Ակնաշեն գյուղում տների տանիքներ են այրվել
Առանձնազրույց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների դիմավորման արարողությունը
ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես Մակրոնի պետական այցի արդյունք
Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտը կրկին մեկնարկել է վազքով․ տեսանյութ
ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ տրվել է պետական ընթրիք
Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը Երևանի կենտրոնում են՝ սրճարանում
Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ
Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT