Դուք ապացուցեցիք, որ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է, այլև ժողովուրդների

05/05/2026 schedule18:46

Տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիմավորման պաշտոնական արարողությունը։

193.jpg (512 KB)

Արարողության շրջանակում հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հաջորդիվ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը։

194.jpg (953 KB)

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ժողովրդական էր, որովհետև վերջին երկու օրերին Էմանուել Մակրոնը մեծ երջանկություն է պատճառել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում գտնվող բազմաթիվ օտարերկրյա հյուրերի։ «Նրանք առիթ են ունեցել Ձեզ հետ շփվելու, լուսանկարվելու, իրենց սերը Ձեր նկատմամբ արտահայտելու և, իհարկե, զգալու նաև Ձեր սերը իրենց նկատմամբ։ Եվ սա կարծում եմ, որ իսկապես մի նոր էջ է, ոչ միայն մեր Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, այլև նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև ակնհայտ է, որ այդ գործողություններով, արտահայտելով մեր երկկողմ հարաբերությունների բարձրագույն մակարդակը, Դուք ապացուցեցիք, որ այդ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է արտահայտվում, այլև արտահայտվում է մեր ժողովուրդների մակարդակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում, երկար կմնա ՀՀ քաղաքացիների և բոլորիս հիշողության մեջ։

195.jpg (573 KB)

Վարչապետի խոսքով՝ պետական այցին շրջապատող էմոցիոնալ ֆոնն ամբողջությամբ արտահայտում է այն մակարդակը, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև․ «Եվ մեծարգո պարո՛ն նախագահ, ուզում եմ ընդգծել ևս մեկ անգամ առիթն օգտագործելով իմ գնահատանքի խոսքերն ասելու Ձեզ այս հանգրվանի համար, որովհետև ես, իմանալով այս ամբողջ պատմությունը ներսից, գիտեմ, որ Դուք եք այն ներդրման հեղինակը, որը մեզ հնարավորություն է տվել այսպիսի հարաբերություններ ունենալ ոչ միայն միջպետական մակարդակում, այլև այսպիսի վերաբերմունք ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում Ձեր նկատմամբ»։

196.jpg (538 KB)

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ՀՀ քաղաքացիները զգում են այդ մեծ աջակցությունը, բարեկամությունը և սերը, և անուրանալի է համարել այդ ներդրումը, որն արդեն իր տեղն ունի Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ «Ես ուզում եմ կրկին իմ շնորհակալության և երախտիքի խոսքերն արտահայտել Ձեզ և արտահայտել իմ անսահման ուրախությունը, որ, ի վերջո, պետական այցը, որը երկար սպասվում էր, Դուք գիտեք, որ միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ այցը եղավ հիմա, և այդ այցն իր հետ բերեց նոր երանգներ, այսպիսով, ես կարծում եմ, դիվանագիտական փորձի մի նոր էջ բացելով և արձանագրվելով՝ որպես առաջին պետական ժողովրդական այց, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»,- ամփոփել է վարչապետ Փաշինյանը։

197.jpg (752 KB)

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար․ «Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ այս պետական այցը մեզ համար ինքնին մեծ նշանակություն ունի։ Նախևառաջ մենք խորապես տպավորված ենք այն ժողովրդական ջերմ ընդունելությունից, որին արժանացել է Ֆրանսիան, ինչպես նաև այն հաջողությունից, որն այս այցը ներկայացնում է Հայաստանի համար թե՛ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, թե՛ առաջին անգամ անցկացվող Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի համատեքստում։ Ուստի մենք ուղեկցում և աջակցում ենք այս ամբողջ գործընթացին, որը ձեր աշխատանքի և հանձնառության արդյունքն է, և դուք գիտեք, որ Ֆրանսիան լինելու է ձեր կողքին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է շարունակել այս գործընթացը»։

198.jpg (863 KB)

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այս պետական այցի շրջանակում կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր, որոնք ամբողջությամբ տեղավորվում են այն ռազմավարական գործընկերության շրջանակում, որը միասին պատրաստվում են ձևակերպել։ «Սակայն նույնքան կարևոր է, որ այս ամենից անդին գործընթացները շարունակվեն անշեղ առաջընթացով, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել ձեռքբերումները։ Դա կարևոր է թե՛ վերապատրաստումների, թե՛ համագործակցությունների, թե՛ սպառազինության առումով»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ հավելելով, որ նույնքան կարևոր է ամրապնդել համագործակցությունը նաև տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտներում։

199.jpg (746 KB)

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ տարբեր ոլորտներում՝ սկսած արհեստական բանականությունից մինչև հանրային քաղաքականությունների իրականացմանը ցուցաբերվող աջակցություն․ «Դուք գիտեք, թե որքան մեծ է մեր աջակցությունը, և այն վերջին տարիներին զգալիորեն աճել է՝ լինի դա Ֆրանսիայի զարգացման գործակալության, թե այլ կառույցների միջոցով։ Եվ մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել ավելի մեծ ներդրումային տրամաբանությամբ»։

200.jpg (1.02 MB)

Էմանուել Մակրոնի կարծիքով՝ այս այցը միաժամանակ արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունն ու ժամանակի ընթացքում ձևավորված խորությունը, ինչպես նաև միավորող բարեկամությունը, այն կարևոր փուլը, որով անցնում են, և որն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ «Սա մի գործընթաց է, որը մենք ուղեկցում ենք և որին հավատում ենք։ Այն պետք է նաև բացի նոր հեռանկարներ ապագայի համար, և դա մեզ համար իսկապես կարևոր է։ Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ Հայաստանը սիրված է Ֆրանսիայում, և այդ սերն արտահայտվում է նաև բազմաթիվ խաչվող ճակատագրերով։ Դրանք մարդկային պատմություններ են, որոնց կարելի է հանդիպել ինչպես Երևանի, այնպես էլ Լիոնի կամ Մարսելի փողոցներում։ Այսինքն՝ մենք ունենք փոխկապակցված ճակատագրեր։ Սա է նաև մեր երկկողմ հարաբերությունների յուրահատկությունն ու հարստությունը»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով քննարկումների բարձր մակարդակի, եվրոպական հաջողությունների և պետական այցի ջերմ մթնոլորտի համար։

201.jpg (559 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
421 դիտում

Հայ-ռուսական հարաբերությունները սրում են մարգարիտասիմոնյանները և մեդվեդևները, ոչ թե գագաթնաժողովը. տեսանյութ

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին

Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ. լուսանկարներ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, փոխանակվել են փաստաթղթեր

Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին

Դուք ապացուցեցիք, որ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է, այլև ժողովուրդների

Խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր. Միրզոյան

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին. երկրի նախագահն ընդհատել է երևանյան այցն ու մեկնել

Միջազգային քրեական դատարանի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ինչ է տեղի ունեցել Վեդիում՝ ըստ ՔԿ-ի. քույրերի նկատմամբ մանկապղծության աղմկահարույց դեպքից նոր մանրամասներ

Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ նախագահ

Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը

Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ

Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն միս ու արյուն է ստանում, ներգրավվել են ֆրանսիական ընկերություններ. Փաշինյան

Պապիկյանը Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանում հանդիպել է զինծառայողների և ղեկավար կազմի հետ

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա՝ ընտրելով բարգավաճման ուղին. Ֆրանսիայի նախագահ

Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում. Մակրոն

Խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հաստատված է, այլև ունի միջազգային վստահելիություն

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում է․ տեսանյութ

Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ նախագահ

Հայաստանը կարող է ապավինել ԵՄ-ին, մենք հանձնառու ենք աջակցել ՀՀ դիմակայությանը և ազգային անվտանգությանը․ Կոշտա

Օդ են կրակել, երբ ՔՊ-ի Բալահովիտի շտաբի պետը դուրս է եկել ավտոլվացման կետից. կան ձերբակալվածներ

Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը․ տեսանյութ

Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ

Փաշինյանը, Կոշտան և Լայենը հանդես են եկել ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովն ամփոփող հայտարարություններով․ տեսանյութ

Մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային․ Միրզոյան․ տեսանյութ

Հայաստանում կատարվողը կանգնել է կալուգացի օլիգարխի ու նրա տերերի կոկորդում. Չախոյան

Վարչապետը իր և Մակրոնի Գյումրի այցի վերաբերյալ գրառում է արել

ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

19-ամյա «օյինբազ» վարորդը զրկված է եղել վարելու իրավունքից. նրա արկածախնդրությունը հանգեցրել է խոշոր վթարի

Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարարին է հանձնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ զեկույցը

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր․ տեսանյութ

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցմամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան», ծանոթացել հիմնական ցուցադրությանը

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Պատմական փոփոխություն է․ խորհրդանշական էր ԵՄ գործընկերներից լսել, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն․ վարչապետ

Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ․ միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն