Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որի շրջանակում հնչել են ԵՄ և ՀՀ օրհներգերը, կայացել է զինվորական քայլերթ։



Հաջորդիվ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։


Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Ողջունելով Եվրամիության պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Երևանում Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր մենք ևս մեր քայլով որակապես նոր մակարդակի ենք բարձրացնում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, և պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով»։
Վարչապետի խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որն առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում՝ ունենալով նաև բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է։ «Մենք, իհարկե, նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ, և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։ Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս ընթացքում Եվրոպական Միության ցուցաբերած մեծ աջակցության համար, մասնավորապես ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ «Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից»,- շեշտել է երկրի ղեկավարը։
Վարչապետ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են․ «Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում։ Եվ այս առումով, իհարկե, Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներ, դիմակայելու հարցով, որը, իհարկե, նաև մեր օրակարգի խնդիր է»։
Վարչապետը հավելել է՝ ապատեղեկատվության, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում և նաև երբեմն մամուլում, խնդիր է նաև Եվրամիության շատ երկրների համար․ «Մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ, և իհարկե, մենք հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական Միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական Միությունում, այդ գործիքները, գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում՝ Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար»։

Անտոնիու Կոշտան Եվրոպական Միության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել․ «Երեկ մենք շատ պատմական պահ ապրեցինք՝ առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով անցկացնելով։ Այսօր երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում՝ առաջին գագաթնաժողովը Եվրոպական Միության և Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է մտնում խաղաղության, ժողովրդավար ռեժիմի կոնսոլիդացիայի, և սա, անշուշտ, լավ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»:
Եվրոպական խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Եվրոպական Միություն-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը որդեգրվել է անցյալ տարվա դեկտեմբերին․ «Այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք և ամրացնում էինք մեր հարաբերությունները: Մենք նաև աշխատում ենք սերտորեն անվտանգային և պաշտպանության ոլորտներում Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում»։

Անտոնիու Կոշտան նշել է, որ անցյալ տարվա ապրիլ ամսվա ընթացքում հաստատված Եվրոպական միության գործընկերության առաքելության նպատակն է ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և այն շոշափելի արդյունք է համատեղ հանձնառությանը՝ մարտահրավերներին համատեղ դեմ առնելուն։ «Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը, և սա է նաև ապագան մեր տարածաշրջանների»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Անտոնիու Կոշտան նաև հույս է հայտնել, որ, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով՝ կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ առաջին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար։ «Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև, մեր կապերը առասպելների և հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց ոչ միայն մեր պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես Հայաստանը և Եվրոպական Միությունն ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք արձանագրում՝ դեպի վիզաներից զերծ ճամփորդություններ Եվրոպայի և Հայաստանի միջև, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2,5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը գործընկերության համատեքստում կնպաստի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն։ «Հայաստանն իսկապես, ինչպես Դուք ասացիք, ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատմամբ բերումով այդ երթուղին փակ էր, այժմ դուք դա փոխում եք շնորհիվ Ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման Եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել այդ հարցում։
Ամփոփելով իր խոսքը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է․ «Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար։ Կեցցե՛ մեր գործընկերությունը»։
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Փաստաթուղթը ստորագրել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։ Կապակցվածության գործընկերությանը Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության կոչին աջակցելու նպատակով Եվրոպական Միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության 6 նամակ։
Հաջորդիվ ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը։

Այն նաև ներկայացնում է առաջարկություններ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու վերաբերյալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT