Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն․ վարչապետ

05/05/2026 schedule12:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է համարել Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն որակապես նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները։

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Երբ մենք երկկողմ, փոխադարձաբար այսօրվա գագաթնաժողովն անվանում ենք առաջինը, նշանակում է, որ ենթադրվում է նաև երկրորդ, երրորդ և հետագա գագաթնաժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանումը չէ, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել մեր գագաթնաժողովների մակարդակում, իհարկե, դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն ու ծավալուն աշխատանք, ինչը և մինչև հիմա արվել է»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ գագաթնաժողովի շրջանակներում նեղ կազմով հանդիպմանն ունեցած քննարկումները ցույց են տվել, որ օրակարգային բազմաթիվ հարցերի վերաբերյալ առկա են ընդհանրական դիրքորոշումներ և ձևավորված ըմբռնում։

«Սա նշանակում է, որ առկա է պատշաճ մթնոլորտ, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման ու իրագործման վրա։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից»,- ընդգծել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր է եղել իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, արդեն իրականացվել են, իսկ դրանց հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական ավելի մեծ ներդրում։

«Այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այդ հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը, իհարկե, մեր օրակարգի խնդիր է»,- ասել է վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
277 դիտում

Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարարին է հանձնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ զեկույցը

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր․ տեսանյութ

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցմամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Էմանուել Մակրոնն այցելել է «Մատենադարան», ծանոթացել հիմնական ցուցադրությանը

Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Պատմական փոփոխություն է․ խորհրդանշական էր ԵՄ գործընկերներից լսել, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն․ վարչապետ

Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ․ միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իջեք ներքև, հետ չգաք. ոստիկանները Աշոտյանին և մի քանի հոգու հեռացրել են նախագահական նստավայրի դիմացից

Մեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է հանրային մեղադրողին և դատավորին․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն․ տեսանյութ

Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

Մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպում Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ տեսանյութ

Վիճաբանություն և կրակոցներ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց․ տեսանյութ

Հարկադիր կատարողի առաքելությունն օրենքից բխող արդարությունն իրականություն դարձնելն է․ Սիրո Ամիրխանյանի ուղերձը

Ակնաշեն գյուղում տների տանիքներ են այրվել

Առանձնազրույց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների դիմավորման արարողությունը

ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես Մակրոնի պետական այցի արդյունք

Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտը կրկին մեկնարկել է վազքով․ տեսանյութ

ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ տրվել է պետական ընթրիք

Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը Երևանի կենտրոնում են՝ սրճարանում

Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ

Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել

Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ

Մեծ պատիվ է․ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով

Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան

ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդը Երևանում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել

Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշան՝ Մակրոնին․ պարգևատրվել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վստահ եմ՝ Ձեր այցը նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ նախագահը հանդիպել է Մակրոնի հետ

Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի

Արարատ Միրզոյանը ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում շփումներ է ունեցել գործընկերների հետ․ լուսանկարներ

Անտոնիու Կոշտային, Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Կայա Կալասին հրավիրեցի Կարմիր կամուրջը դիտելու․ վարչապետ

Մեր ընդդիմությունը քաղաքական շիզոֆրենիայի մեջ է. թող չբզբզան, մարդկանց հիմարի տեղ դնեն. Կարապետյան. տեսանյութ

Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ լուսանկարներ, տեսանյութ