Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնել ենք, նախօրեին թեժ իրավիճակ էր Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում։ «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը համակիրների և կուսակցության առաջնորդների՝ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ, ակցիա էր իրականացնում:
Բանն այն էր, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը նախօրեին գնացել էր Փարաքարի համայնքապետարան՝ երդման արարողությունն իրականացնելու: Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել: Դրանից հետո նրանք, ի նշան բողոքի, որոշ ժամանակով փակել էին դեպի «Զվարթնոց» օդանավակայան և Էջմիածին տանող ճանապարհները, որի հետևանքով էլ ցուցարարների և ոստիկանության միջև քաշքշուկ էր առաջացել, 7 հոգի բերման էր ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Իսկ, ահա, ընտրություններին մասնակցած «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է՝ ավագանու 11 ձայնով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները):
Նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի պնդմամբ՝ «Ապրելու երկիր»-ն ընդմիջման պահին է կատարել համայնքապետի ընտրությունը, իրենք ներկա չեն եղել, իսկ 10 հոգանոց ավագանու նիստով արված նիստն օրինական չէ: «Ապրելու երկիր»-ն էլ հակառակն է պնդում, թե ներկա են եղել, և ամեն բան օրինական է:
Այս դեպքերից հետո «Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով՝ պատրաստ է նոր ընտրությունների գնալ Փարաքարում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ իրենք պարտվել են, բնական է, որ կցանկանան՝ նոր ընտրություն լինի։
«Այս մոտեցումը ծիծաղելի է։ Իրենք պարտվեն ընտրություններում, հետո ասեն՝ մենք պատրաստ ենք նոր ընտրությունների։ Ցանկացած պարտված էլ պատրաստ է նոր ընտրությունների»,- նկատեց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, որ ավագանու անդրանիկ նիստին ներկա են եղել Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը, սակայն դրա իրավունքը չեն ունեցել, քանի որ իրենք առաջադրված ավագանու անդամներ չեն, ինչո՞ւ է այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր բարձրաձայնում, ոչ թե, օրինակ, հենց այդ պահին, Ալեքսանյանը նշեց՝ ինքը հետո է իմացել, որ նրանք ներկա են եղել:
«Ավագանու մեր անդամները բարձրաձայնել են այս հարցը: Այո՛, միանշանակ, ապօրինի վարքագիծ է դրսևորվել «Ապրելու երկիր» կուսակցության կողմից։ Կուսակցության ղեկավարությունն ավագանու անդամներին դրդում է գնալ ապօրինի գործողությունների»,- կարծում է պատգամավորը:
Ալեքսանյանը հիշեցրեց, որ համայնքներ են եղել, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 47-49 տոկոս ձայն է հավաքել, բայց մյուս ուժերը կոալիցիա են կազմել և դարձել համայնքը կառավարող։
«Սակայն մենք այսպիսի քայլերի չենք դիմել։ Դա ընդունել ենք նորմալ։ Իսկ, թե ինչ է անում «Ապրելու երկիր» կուսակցությունը, տարակուսելի է։ Սա ցույց է տալիս՝ Մանեն ու Մեսրոպը ինչպիսի երկրում են ցանկանում ապրել»,- ասում է նա:
«Դավիթ Մինասյան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար Գոռ Սարիբեկյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով նոր ընտրություններ անցկացնելու առաջարկին՝ ասաց, որ իրենք իրավական գործընթաց են սկսել։
«Դեկտեմբերի 20-ի ավագանու առաջին նիստի իրավազորությունը մենք դատական կարգով վիճարկել ենք։ Այս պահին մեկնաբանություն չենք տա, կսպասենք դատարանի որոշմանն ու դրա հրապարակմանը»,- ընդգծեց Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը Փարաքարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, որն ասել էր՝ դեռ չեն ստացել նիստի արձանագրությունը, սակայն վստահեցրեց՝ երբ ստանան, դրան իրավական ճիշտ գնահատական կտան։
Այսօր կրկին կապ հաստատեցինք մարզպետի հետ՝ հասկանալու՝ արդյոք արդեն ստացե՞լ են արձանագրությունները, թե՞ ոչ: Էդվարդ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրություն ստացել են, սակայն ոչ թե համայնքապետարանից, այլ մասնավոր անձինց, ինչն օրինական չէ։
«Ավագանու նիստի արձանագրությունը պետք է ուղարկի համայնքապետարանը, ոչ թե կուսակցությունը։ Մենք հետ ենք ուղարկել գրությունը, քանի որ կոնկրետացում չի եղել, թե ումից է ուղարկված այն»,- նշեց նա՝ հավելելով՝ հնարավոր է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է ուղարկել:
Նշենք, որ Փարաքար համայնքի խոշորացման արդյունքում համայնքի կազմում ներառվել է ևս 8 համայնք՝ Թաիրով, Մերձավան, Արևաշատ, Մուսալեռ, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT