«Քաղաքացիական պայմանագիր» այսօր հանրահավաք է անում

Այսօր, երեկոյան ժամը 19.00-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանրահավաք է անցկացնելու: Սպասվում է, որ հանրահավաքում ելույթներ կունենան կուսակցության վարչության անդամներ եւ մասնավորապես՝ Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության տարածած թռուցիկներում ասվում է, որ Փաշինյանը հանդես է գալու ծրագրային ելույթով. «Լինելու է կարեւոր խոսակցություն», իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ երեկ նա ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր թողել. «Հայաստանի ամենաչկոռումպացված հիմնարկի՝ «Հայռուսգազարդի» երկարամյա չկոռումպացված ղեկավար Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում կփոխարինի չկոռումպացված Հովիկ Աբրահամյանին եւ չկոռումպացված Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ կպայքարի կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ:

Այս հարցում նրա հենարանը կհանդիսանա ԱԺ չկոռումպացված հանրապետական մեծամասնությունը՝ ի դեմս չկոռումպացված Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի, Մհեր Սեդրակյանի, Առաքել Մովսիսյանիի, մյուս պատգամավորների եւ կուսակցապետերի, ովքեր երկար տարիներ իրենց ազնվագույն գազալցակայաններում Կարեն Կարապետյանի հետ համատեղ չեն գողացել պետությունից ու սպառողներից:

Կարեն Կարապետյանը երկար տարիներ հայրենիքը 800 հեկտարներով փրկած Սերժ Սարգսյանից հայրենիքի հետագա փրկությունը կազմակերպելու դաբրո է ստացել:

Առավել մանրամասն՝ կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ»:

Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքին, կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնական թեման լինելու է Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամը եւ դրա հաղթահարման ուղիները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3245 դիտում

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը