Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

19/06/2026 schedule17:54

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ։

Պատվերի ձևակերպման փուլում՝ զամբյուղում կամ «Վճարել հիմա» կոճակը սեղմելիս, օգտատերը վճարման տարբերակներում կարող է ընտրել Յունիբանկը։ Ապառիկ ձևակերպելու համար համակարգը օգտատիրոջը տեղափոխում է բանկի էջ, որտեղ նա անցնում է վարկային հայտի դիտարկման և հաստատման գործընթացը։

Ապառիկը հնարավոր է ձևակերպել մինչև 2 500 000 ՀՀ դրամի չափով՝ մինչև 36 ամիս ժամկետով․ հստակ այմանները սահմանվում են յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես։ Տոկոսադրույքը և մարման պայմանները ցուցադրվում են ձևակերպման փուլում։

Եթե գնորդը որոշի հրաժարվել ապրանքից, վճարված գումարները կվերադարձվեն։ Այս դեպքում վարկային պայմանագրի պարտավորությունները կվերահաշվարկվեն կամ կփակվեն։

«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գնորդ ունենա ընտրության ազատություն, այդ թվում՝ վճարման եղանակների ընտրության հարցում։ Յունիբանկի հետ ինտեգրացիան թույլ է տալիս օգտատերերին առաջարկել թափանցիկ և արագ ծառայություն անմիջապես հարթակի ներսում։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումների հասանելիությունն ուղղակիորեն ազդում է հաճախորդների հավատարմության վրա․ երբ մարդը կարողանում է հենց հիմա ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա համար իրեն հարմար ժամկետներում՝ դա փոխում է գնումների ամբողջ մոտեցումը։ Մենք շարունակելու ենք նման գործիքների ներդրումը՝ Wildberries-ում գնումները հնարավորինս հասանելի դարձնելու համար»,- նշել է Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

«Յունիբանկը շարունակում է զարգացնել թվային ֆինանսական լուծումները՝ վարկավորման գործընթացը դարձնելով հնարավորինս պարզ և հարմար հաճախորդների համար։ Մենք Հայաստանի սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից ենք, և մեզ համար կարևոր է, որ բանկային ծառայությունները հասանելի լինեն հենց այնտեղ, որտեղ դա հարմար է հաճախորդին։ Wildberries-ի հետ համագործակցության շնորհիվ գնորդները կարող են ապառիկ ձևակերպել անմիջապես գնման ժամանակ՝ ընդամենը մի քանի քայլով։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ապրանքները՝ առանց երկար ժամանակ խնայողություններ անելու կամ գնումը հետաձգելու անհրաժեշտության»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
227 դիտում

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն