Երևան
12 °C
2016 թվականի ապրիլից հայաստանյան քաղաքական դաշտում սկանդալային պաշտոնանկություններ են: Ապրիլի 18-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), որի անունը կապվում էր պանամական օֆշորում արված գործարքների հետ:
«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին»,- հրաժարականի տեքստում գրել էր Պողոսյանը: Մինչ օրս պաշտոնական մակարդակով չկա փաստացի հերքում, որ Պողոսյանը կապ չունի պանամական օֆշորի հետ: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն գործ է հարուցել Պողոսյանի՝ օֆշորային գործարքների վերաբերյալ:
Ապրիլի 26-ին՝ 4-օրյա պատերազմից քիչ անց ,Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈՒ կապի զորքերի կապի պետ եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նշված անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց օգոստոսի 4-ին, նրա հրաժարականն էլ հաջորդեց «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ շենքը գրավելու եւ դրա հետ կապված իրադարձություններին: Կոստանյանն իր հրաժարականը հիմնավորեց առողջական խնդիրներով:
Օգոստոսի 8-ին ոստիկանության պետ Վլ. Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որն ակտիվ էր Սարի թաղի հայտնի միջադեպում:
Երեկ էլ կառավարության նիստի ավարտին հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը նկատեց, որ պետք է լինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ հարկ եղած դեպքում նաեւ նշված անձինք պատասխանատվության պետք է ենթարկվեն:
- Տիկին Նազարյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է վերոնշյալ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն:
- Մինչ հրաժարական տալը կամ պաշտոնանկ արվելը նրանց անվան հետ էին կապվում կոռուպցիոն սկանդալներ, որոնք մամուլում հրապարակվել են, եւ ենթադրվում էր, որ նաեւ դա էր հրաժարականի պատճառը: Միեւնույն ժամանակ պաշտոնապես դրա մասին հայտարարություններ չեն եղել: Այդ անձանցից յուրաքանչյուրի վերաբերյալ եղել են հրապարակումներ, բացահայտվել են կոռուպցիոն դեպքեր նրանց գործունեության հետ կապված, պաշտոնական չարաշահումներ, բայց պաշտոնանկությունից հետո այդ դեպքերը չեն քննվել:
- Ըստ Ձեզ, ինչո՞ւ չեն քննվել այդ դեպքերը եւ սահմանափակվել են միայն պաշտոնանկություններով:
- Որովհետեւ քաղաքական որոշումներ են, կա ներքին պայմանավորվածություն, որ նրանք հեռանում են պաշտոնից, բայց պաշտոնավարման ժամանակ ձեռք բերված ունեցվածքը մնում է իրենց, նաեւ չեն ենթարկվում պատասխանատվության: Եթե նրանք պատասխանատվության ենթարկվեն, ապա կստացվի, որ նախադեպային է, եւ հետո՝ կստացվի, որ իրենց պաշտոնավարման ժամանակ այդ ամենի մասին տեղյակ են եղել եւ աչք փակել, հիմա են անդրադառնում: Եթե ի սկզբանե վերահսկողություն չի եղել, եւ հիմա է բացահայտվում, նշանակում է, որ իրենց շրջապատում գտնվող մարդիկ էլ են մեղավոր:
- Սոցցանցերում, կարծես, տոնական տրամադրություն է, արձագանքն այնպիսին է, որ թվում է, երկրում բեկումնային փոփոխություն է եղել: Փոփոխություն տեսնո՞ւմ եք:
- Ես, ընդհանրապես, նման կարծիք չունեմ, որ բեկումնային պահ է, Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո էլ որեւէ մեկը հույս չուներ, որ համակարգային փոփոխություններ են լինելու, որովհետեւ հարցը սա է՝ Սերժ Սարգսյանն է նշանակում ու համակարգում վարչապետի ու նախարարների աշխատանքը, ու առանց նրա որոշումների որեւէ բան տեղի չի ունենում: Հետեւաբար, որեւէ տարբերություն չկա, թե ով կլինի վարչապետի պաշտոնում:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես ընդդիմադիր ուժ, այս հարցը բարձրացնելո՞ւ է, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվում:
- Չեմ կարծում, որ հատուկ անդրադարձ լինի այդ հարցին, որովհետեւ մեր պահանջը Սերժ Սարգսյանի հեռացումն է, ուստի վարչապետի կամ նախարարների ինչ փոփոխություն կլինի, այնքան էլ էական չի: Երբ բացատրություն չի լինում հրաժարականներից հետո՝ այդ մշակույթը պետք է փոխվի, որովհետեւ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետն է լինելու պետության առաջին դեմքը եւ ինքն է նշանակելու կառավարություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT