Անորոշ է, թե ով է Փարաքարում ընտրվել համայնքապետ. կողմերից երկուսը եկել են համաձայնության, երրորդը՝ ոչ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Փարաքար խոշորացված համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Սակայն անորոշ իրավիճակ է ստեղծվել. նիստի ընթացքում կողմերը չեն կարողացել գալ համաձայնության:

Հիշեցնենք, որ այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հատել 50+ տոկոսի շեմը: 

Ժամեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց, որով ասվում էր՝ իրենց թեկնածու Վալոդյա Գրիգորյանն ընտրվել է Փարաքարի համայնքապետ։ 

Սակայն այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի աշխատանքները համակարգող Կարեն Գրիգորյանը։ Վերջինս հայտնեց, որ Փարաքարի համայքապետ է ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը:

Քվեարկության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 5 ձայնը տվել է «Դավիթ Միասյան» դաշինքի առաջին համար Դավիթ Մինասյանին, որով նրա ձայները դարձել են 11: Ի դեպ, Դավիթը Մինասյանը Փարաքարի գործող համայնքապետն է:

Գրիգորյանի խոսքով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը նիստի ժամանակ թեկնածու է առաջադրել, որը ստացել է 10 ձայն:

«Քվեարկությունը եղել է ընդմիջման ժամին։ Դա իրավաչափ չէ»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ իրենք հետո շարունակել են նիստը և առաջադրել թեկնածու, որն էլ ստացել է ձայների մեծամասնությունը՝ 11 քվե։

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում պնդեց՝ հաղթել է իրենց թեկնածուն։ 

«Եղել է մեկ թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյանը։ Ստացել է 10 ձայն։ 1 թեկնածուի դեպքում այդ 10 ձայնը բավարար է։ Նիստը դրանով ավարտվել է։ Դրանից հետո ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը որոշել են նոր նիստ անել, այն դեպքում, երբ նիստը փակվել էր։ Մենք չենք մասնակցել այդ նիստին։ Իրենք էլ առաջին նիստին ներկա են եղել»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ զբաղված է, այլ հարցերի չի կարող պատասխանել։

Այսպիսով՝ կողմերը դեռ հանդես չեն եկել պաշտոնական պարզաբանմամբ, ինչն էլ անորոշ իրավիճակ է առաջացրել:

Նշենք, որ, անկախ համայնքապետի ընտրությունից, Փարաքարում մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր»-ն ունենալու է 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5354 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել