Երբ ստանանք նիստի արձանագրությունները, կգնահատենք դրա օրինականությունը․ Արմավիրի մարզպետը՝ Փարաքարի ավագանու նիստի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի էր ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը, որը թեժ մթնոլորտում էր անցել։ 

Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը նիստի ընթացքում առաջադրել էր իր թեկնածուին՝ Վալոդյա Գրիգորյանին, որն ստացել էր 10 ձայն։ Ըստ կուսակցության ղեկավարների՝ նա ընտրվել է Փարաքարի համայնքապետ։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Մինասյան» դաշինքը դրա հետ համամիտ չեն։ Նրանց պնդմամբ՝ իրենք չեն մասնակցել քվեարկությանը, և այդ որոշումը օրինական չէ, քանի որ քվեարկությունը եղել է ընդմիջման ժամին: Դրանից հետո նրանք կրկին նիստ են հրավիրել և 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։ 

Հիշեցնենք, որ այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն ստացել է 48,94 տոկոս ձայն, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 27,54 տոկոս ձայնով, և երրորդը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 23,51 տոկոս ձայնով: Այսպիսով՝ ուժերից ոչ մեկը չէր հատել 50+ տոկոսի շեմը: 

Երեկվա նիստից հետո «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ երկու «ընտրված» թեկնածուներն էլ գնացել են համայնքապետարան՝ իրենց համարելով արդեն Փարաքարի համայնքապետ։ Ինչից հետո մի շարք քաղաքացիներ հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ, որի պատճառով խաթարվել է համայնքապետարանի աշխատանքը։ 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ տեղյակ է տեղի ունեցածից։

«Երեկ Փարաքարում ավագանու առաջին նիստն է տեղի ունեցել։ Ես որքանով տեղյակ եմ, նիստը չի ընթացել օրենքի պահանջների պահպանմամբ։ Մենք դեռ չենք ստացել նիստի արձանագրությունները, երբ ստանանք, կգնահատենք դրա օրինականությունը, գնահատական կտանք երկու ուժերի ուղարկած փաստաթղթերին և, ըստ այդմ, որոշում կկայացնենք։ Վստահ եղեք՝ իրավական գործընթացներին օբյեկտիվ գնահատական կտրվի»։ 

Հարցին՝ այսօր փորձ արվե՞լ է կապ հաստատել այդ ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու՝ ի՞նչ է երեկ կատարվել Փարաքարի համայնքապետարանում, մարզպետը բացասական պատասխան տվեց։ 

Հարցին՝ հավանակա՞ն է, որ կրկին ավագանու նիստ կգումարվի, Հովհաննիսյանն ասաց՝ չի ուզում ժամանակից առաջ ընկնել․ «Փաստաթղթերը կստանանք, նոր կասենք։ Օրենքով սահմանված է, թե ինչպես պետք է անցնեն ավագանու նիստը և համայնքապետի ընտրությունը: Եթե այդ կանոնները չեն պահպանվել, ապա ընտրությունն օրինաչափ չէ»,- եզրափակեց մարզպետը։

Նշենք, որ, անկախ համայնքապետի ընտրությունից, Փարաքարում մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ՝ «Ապրելու երկիր»-ն ունենալու է 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 6, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3482 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել